Скачать книгу

անարգել կատարվում է, եւ կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետեւյալ օրը հայերը փակում են իրենց խանութները եւ ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու եւ եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։

      Վալին66 պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռեւոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ եւ վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից եւ փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած եւ զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված եւ 200-300 վիրավոր։

      Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։

      Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.

      Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,

      Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։

      Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`

      Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։

      Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,

      Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։

      Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`

      Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։

      Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`

      Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։

      Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգին

      Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։

      Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,

      Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։

      Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,

      Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։

      Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,

      Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…

      Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝

Скачать книгу


<p>66</p>

Թուրքերեն՝ «նահանգապետ»։