Скачать книгу

էինք ռուսաց ցարի անձնական, անհանդուրժելի թշնամին։ Սոցիալի՜ստ… Այս մի սարսափելի խոսք էր նույնիսկ հասարակ, անգամ անգրագետ մարդու հասկացողության մեջ։ Դրանից վախենում էին` ինչպես ժանտախտից։ Եվ ոչ միայն դրանից, այլեւ ամեն բանից, որ դրա նմանությունն էր հնչեցնում։ Չեմ կարող մոռանալ հետեւյալ դեպքը։ Ես Շուշիի թեմական դպրոցի հոգաբարձու էի։ Մի օր հոգաբարձուական ժողովի մեջ կարդացվեց Գեւորգ Ղարաջյանի նամակը, որով նա իր ծառայությունն էր առաջարկում իբրեւ ուսուցիչ։ Նամակի մեջ հիշված էր եւ Ղարաջյանի ուսումնական ցենզը՝ licencie des sciens sociales58. Կարապետ եպիսկոպոսը` հոգաբարձության նախագահը, բացականչեց. «Սոցիա՜լ… Մերժել, որդի՛ք»։

      Նրան բացատրում են՝ թե իրեն սարսափեցնող բառերը պարզապես նշանակում են, թե Ղարաջյանը սովորել է հասարակական գիտություններ։ Զուր աշխատանք։ Եպիսկոպոսը հայտարարեց, թե ինչ որ էլ նշանակեն այդ խոսքերը, այնուամենայնիվ, «սոցիալ» բառը չի կարելի թույլ տալ, դպրոցը կվնասվի դրանից։ Երկար ժամանակ նա համոզում էր` բերելով առարկություններ եւ դատողություններ։ Հոգաբարձությունը Ղարաջյանին ընդունեց ուսուցիչ, բայց «սոցիալ» – ից անչափ վախեցած եպիսկոպոսն էլ իրենն արավ, թշնամություն սկսեց ուսուցչական խմբի դեմ` գլխավոր պատճառներից մեկն էլ այդ «սոցիալը» դարձնելով։

      Ասված է, որ արգելված պտուղը քաղցր է լինում։ Ամիսը թե երկու ամիսը մի անգամ երեւացող «Հնչակը» մի խոշոր գրական երեւույթ էր մեր հետամնաց իրականության մեջ։ Այն առաջին օրգանն էր, որ իր համար կռվան էր ընտրել նորագույն քաղաքատնտեսական վարդապետությունը` մարքսիզմը, գիտական սոցիալիզմը։ Այս մասին պարզ ու մեկին Հնչակյան կուսակցությունը խոսում էր իր ծրագրի մեջ։ Այդ ծրագրի առաջին իսկ հոդվածն ասում էր.

      «Մարդկության ահագին մեծամասնությունը կազմող աշխատավոր, արդյունաբերող դասակարգի կատարյալ ազատումն (emancipation) ամեն շահագործությունից ու սեփականազուրկ ստրկական դրությունից, որոնց նա ենթակա է կապիտալիստ, սեփականատեր ու իշխող փոքրաթիվ դասակարգի կողմից, կլինի միմիայն այն ժամանակ, երբ արդյունաբերողները կլինեն տեր արդյունաբերության բոլոր ուժերի ու միջոցների, որպիսիք են հողը, գործարանը, հանքերը, հաղորդակցության ու նյութական հարաբերության ամեն միջոցները եւ այլն»։

      Եվ ապա` «Ազատումն արդյունաբերող դասակարգի` նշանակում է ազատումն ամեն մարդու, երկու սեռին էլ պատկանող, նշանակում է հասարակական-տնտեսական կատարյալ ազատություն ամբողջ մարդկության։

      Ներկա քաղաքակիրթ մարդկության հասարակական, կապիտալական կոչված, կազմակերպության պայմաններն իրենց զարգացման ընթացքում իրենց արգանդից, իրենց ձեւերի միջից բնական կերպով ծնունդ են տվել ու առաջացրել սեփականատիրության մի նոր ձեւի ամեն մտավոր ու նյութական տարրեր։ Այդ նոր ձեւն է՝ արդյունաբերության բոլոր միջոցների ու արդյունքի սեփականության հավաքական (collectif)` համայնական ձեւը, որով նրանք կլինեն ընդհանուր սեփականություն արդյունաբերող հասարակության։

      Իր այդ պատմական պարտքն ու գործն ի կատար ածելու համար ամեն քաղաքակիրթ երկրներում արդյունաբերող դասակարգը պետք է կազմակերպվի իբրեւ քաղաքական ինքնաճանաչ ու ինքնուրույն կուսակցություն եւ, իր տրամադրության տակ գտնված ամեն հասարակական ու քաղաքական միջոցները գործ

Скачать книгу


<p>58</p>

Ֆրանսերեն՝ «արտոնագիր սոցիալական գիտությունների»։