Скачать книгу

հայ ժողովրդի գլուխ, վերջ դնի այդ հրատարակություններին։ Ավելացրեց եւ այն, թե հայերին ինքը երբեք չպիտի տա նրանց երազած ինքնուրույնությունը. եւ ոչ միայն ինքը, այլեւ պիտի նզովք դնի իր հաջորդ սուլթանների վրա, որ նրանք էլ չտան ինքնուրույնություն, կռվեն նրա դեմ, մինչեւ որ աշխարհիս վրա չի մնա եւ ոչ մի իսլամ54։

      Զարհուրած պատրիարքը շտապեց այս կատաղի սպառնալիքը հաղորդել Ամենայն հայոց կաթողիկոս Մակարին55 եւ աղաչել, որ նա մտածի թուրքահայ ժողովրդին փրկելու մասին` դիմելով ռուսաց կայսրին եւ աղաչելով, որ նա իր պաշտպանության տակ առնի նրան։ Մակարը, սակայն, ոչինչ չարավ։ Ալեքսանդր Գ-ն չպիտի լիներ այն մարդը, որ գնար ուրիշ երկրի հայերին պաշտպանելու, երբ իր երկրի հայերին ճնշում էր ամեն կողմով։ Մակարը պաշարված էր մի շարք պահանջներով, որոնք ուղղված էին հայոց լեզվի, հայ դաստիարակության դեմ։ Համիդյան Թուրքիան բարեկամական պետություն էր ցարի համար, որ անխնայորեն հալածում էր նրա դեմ դավեր նյութող հեղափոխականներին։ Ի՞նչ հրաշք պիտի հարկադրեր նրան խլել իր բարեկամ սուլթանից նրա հայ ժողովրդին։

      Եվ այսպիսով կատարելապես անճար ու անօգնական կացության մեջ էր ընկել հայ ժողովուրդը։ Ճռճռան ճառեր արտասանող «հայասերները» չգիտեին, թե ինչ տագնապ էին պատրաստում իրենց իբր թե պաշտպանած ժողովրդի համար։ Աբդուլ-Համիդը պարզ ու բացարձակ կերպով բաց էր անում իր հղացած հայաջնջումը։ Նա պատրաստվում էր իսլամության գլուխն անցած` պատերազմ անել հայերի դեմ։

      Եվ ոչ ոք չեղավ, որ ուշադրություն դարձնի այս ահռելի ազդարարության վրա։ Այն արհամարհեց Եվրոպային ֆետիշ դարձրած մեր տղայական ռոմանտիզմը, մինչեւ որ համիդյան ծրագիրը ի կատար ածվեց ամբողջությամբ։

      ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. 1888 – 1896 ԹՎԱԿԱՆՆԵՐ

      Ա

      Առաջին տասնամյակը, որ անցել էր Սան Ստեֆանոյի, Բեռլինի հոդվածներից հետո, խմորումների, կազմակերպչական փորձերի ժամանակամիջոցն էր։ 1888-ին վերջնականապես ձեւակերպվում է Հայոց հարցի կերպարանքը։ Այդ ձեւակերպումն է, ինչպես սկզբի տարիների որոնումներն էին արդեն գծագրել, հայդուկային կռիվ եւ Եվրոպայի պաշտամունք56։ Երկու թշնամի կողմեր են՝ հայերը եւ թուրքերը։ Երկու կողմերն իրար երեսի բղավում են՝ «Կռի՞վ»։ Եվ կռիվն սկսվում է` անհավասար ու տանջալից։ Հայը նետվում է այդ կռվի մեջ ամենայն թեթեւամտությամբ` նույնիսկ չմտածելով միջոցների մասին։ Այդ տրամադրությունն է, որ այնքան լավ արտահայտվել է մի ժամանակ շատ տարածված եւ շատ ոգեւորիչ մի երգի մեջ։

      Հերի՛ք, ելնենք ցույց տանք, թե մենք հարազատ

      Հին քաջերի արյունիցն ենք եւ ազատ,

      Թեեւ չունենք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,

      Մեր բահերն էլ կանեն նրանց շանսատակ…

      Ճիշտ որ, բահերով կռիվ էր այդ հայդուկային կռիվը։ Կռիվ մաուզերի դեմ։ Այն վերջնականորեն կազմակերպողը, կանոնադրողը եւ որոշ գաղափարախոսության մեջ ամփոփողը մի խումբ էր Եվրոպայի հայ ուսանողությունից` հավաքված Ժնեւում, ուր դեռ 1887-ին հիմք էր դրվել մի հեղափոխական թերթի, որի անունը փոխ էր առնված ռուս հռչակավոր էմիգրանտ Ալեքսանդր Հերցենի «ԽՏսՏՍՏս»57-ից եւ հայերեն թարգմանության մեջ դարձել էր «Հնչակ»։ Թերթը կանոնավորվեց 1888-ին, եւ նրա անունով սկսեց կոչվել Հայոց հարցին նվիրված

Скачать книгу


<p>54</p>

Պետք է լինի ոչ թե «իսլամ», այլ՝ «հայ». կամ պետք է այսպես հասկանալ՝ քանի դեռ աշխարհիս երեսին կա մեկ իսլամ, պետք է կռվել հայերին ինքնուրույնություն տալու դեմ։

<p>55</p>

Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) – Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից, նրա ջանքերով ռուսական պետությունը մասնակիորեն վերականգնել է կաթողիկոսական իրավունքները եւ թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, որ ռուսներն առաջին անգամ սահմանափակել եւ արգելել էին 1884-ին։

<p>56</p>

Այս եւ հետագա ընդգծումները հեղինակինն են։

<p>57</p>

Ռուսերեն՝ «զանգ», «հնչակ», «կոչնակ»։