Скачать книгу

աղաների հետ գործ չունինք, ստրկանալ չգիտենք, – գոռում էին Կաղ-Մքոյի խմբի գլխավոր անդամները,__ մենք ազատ-անկախ գործել ենք տարիներով և կգործենք ամենահետին մշակի, ձկնորսի ու կոշկակարի հետ իսկական թուլումբաջիները մերկ սրունքով, բոբիկ ման եկողներն են:

      – Մեզ հետ է, – պատասխանում էր Կաղ-Մքոն լուրջ նայվածքով, – թաղի բժիշկը՝ ամենքին հայտնի պրն Մսրլյանը, մեզ հետ է թաղական խորհուրդը, որը միշտ բացել է ս. Խաչ եկեղեցու ջրամբարները մեր խմբի առաջ, հրդեհների ժամանակ, մեզ հետ են երկու թաղի էլ ամենախոհուն, ամենահարուստ կալվածատերերը, որոնց հարգանքը միշտ վայելել ենք: Վերջապես, մեզ հետ են ամբոխը, արհեստավորները: Եթե այսպիսի ուժեր ունինք, մենք միշտ անկախ կարող ենք գործել և կարիք չունինք ենիմեհլեցոց միությանը: Թող Կարճ-Նազարը մի քիչ թռչկոտի այս ու այն կողմը, մինչև որ մի քիչ թեթևանա քսակը, վերջը դարձյալ մերն է, մենք ենք հաղթանակելու, քանի որ ժողովուրդը մեր թուլումբաջիներին ավելի է սիրում:

      Բայց և այնպես Կաղ-Մքոն էլ, ընկերներն էլ տեսնում էին, որ օրեցօր ավելի ու ավելի ընդարձակվում և ավելի կատարելագործված ջրհաններով պատրաստվում էր հրդեհների դեմ Կարճ-Նազարի խումբը, որի անդամների թվի մեջ մտնում էին ավելի ուժեղ, ավելի վիթխարի մարդիկ: Դեռ այս բավական չէր, Կարճ-Նազարը միացել էր Վանքի-Բաղի հույն, Գուզդունճուգի հրեա, Իջադիեի հայ, Բաղլար-Բաշիի առնավուտ թուլումբաջիների հետ, որոնք բոլորը մի առանձին հարգանքով էին վերաբերվում Կարճ-Նազարի հետ և հրդեհների ժամանակ ոչ միայն իսկությամբ օգնության էին հասնում իրար, այլև հպատակվում էին Կարճ-Նազարի կարգադրություններին: Այդ բոլորն էլ կատաղեցնում էր Կաղ-Մքոյին, նամանավանդ, որ յուր խմբից էլ մի քանի մարդիկ՝ իրեն հետ կռվելով՝ արդեն թողել անցել էին Կարճ-Նազարի խումբը:

      Այս միջոցներին Կ. Պոլիս էին գաղթել Մշի դաշտից երեսուն ընտանիք, որոնց աննկարագրելի թշվառ վիճակից խղճահարված՝ պատրիարքարանը կարգադրել էր, որ Ջանիկ ամիրայի շինել տված նախկին ճեմարանում, որը գտնվում էր Կարապետ եկեղեցու մոտ, տեղավորել այդ թշվառներին, մինչև մի գումար հավաքելով դրանց կրկին հայրենիք վերադարձնելը: Այս ճեմարանը, որ մի տասնյակ տարի է գոյություն չէր ունեցել և քառասունական թվականներից փակված էր, դարձել էր մի տեսակ ազգային հիվանդանոց կամ իսկ և իսկ մի տեսակ գերեզմանոց: Այդ ահագին եռահարկ շինությունից միայն չորս-հինգ սենյակ հատկացրած էր թաղի վարժարանի համար, մնացյալ մեծ մասը միշտ դատարկ էր. միայն աղետներից հետո երբեմն-երբեմն այդտեղ ժողովուրդը միառժամանակ պատսպարվում էր: Այնքան կարկատանի կարոտ էր, որ չէր կարելի այդտեղ երկար բնակվել: Մի քանի սենյակներում մշտապես ապրում էին ամենաթշվառ ընտանիքներ, մեկ-երկու սենյակ վերին հարկում թաղական խորհուրդը պատրաստել էր փիլիսոփա պ-րն Միսաքյանի համար, որը, ժլատ սեղանավորի նման, յուր անբաժան ահագին տարլեզվյան գրադարանից ոչ ինքն էր օգտվում և ոչ էլ ուրիշներին թողնում օգտվելու: Մյուս սենյակներում էլ զառամյալ անտեր մուրացիկները ժողովրդի ողորմությանը կամ մահվան հրեշտակին Էին սպասում:

      Մշեցիք այդ շինության մեջ զետեղվելուց հետո՝ տղամարդիկ բազար Էին գնում մշակությունով, համալությունով օրական մեկ քանի սև փող ձեռք բերելու և կանայք էլ այս ու այն տան մեջ ծառայություններ կատարելով ուտելիքներ ճարելու:

      Կարճ-Նազարը,

Скачать книгу