Аннотация

Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր «Երախտապահանջ կամ տժվժիկ» պատմվածքով: «Տժվժիկում» Ատրպետըժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթացհոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից` խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը «Երախտիք» վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: «Գոգավորներ» եւ «Որդեսեր հայրը» պատմվածքներում Ատրպետը անձնազոհության եւերախտամոռության այնպիսի բեւեռումներ է ստեղծում, որոնք մատնում են հասարակական բարոյականության առողջացման նկատմամբ գրողի հետեւողական մտահոգությունը:Հազիվ թե այդ իմաստով հետաքրքիր չէ «Ծպտյալ սուլթանը», «Օրինական ժառանգ կամ խոփ» զրույցների մշակումը, որտեղ բռնատիրության ու բռնակալի բարոյականըմբռնումներին հակադրված են ժողովրդի դարափորձ իմաստության կռահումները: Ատրպետի սոցիալական պատմվածքներում («Քյուլհան բեյի», «Ղադի, «Կաղ Նազո», «Խառա-Խրխա» եւ այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումնունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության եւ աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձեւավորվող սոցիալականպայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ:

Аннотация

«Ժառանգներ» վիպակում Ատրպետը փորձում է հողային հարաբերությունների ոլորտը մտցնել ազգային եւ ժառանգական իրավունքի խնդիրները: Քուրդ բեգերի ավազակաբարոինքնիշխանությունը եռապատկում է քրիստոնյա «ռայաթի» սոցիալական ցավերը: Գյուղում անհաշտություն է ընկել: Տանուտեր Քյալաշի դեմ բողոքում են շատերը եւ վերջապեսհաջողեցնում ազատվել սրանից: Վրեժխնդրությամբ լցված Քյալաշը դիմում է գավառապետին եւ մի քուրդ վերատեսուչ պահանջում Թերմանի եւ շրջակա երկու տասնյակ հայգյուղերի համար: Մամո բեգը, որ մի աղքատ եւ տկլոր քուրդ էր, աստծո միջամտությունն է տեսնում այս գործում: Երկու-երեք տարում նա տիրում է ընդարձակ կալվածների,շինում գեղեցիկ ապարանքներ, ծանոթություններ հաստատում ոչ միայն Կարինի փաշաների, այլեւ սուլթանի մինիստրների հետ: Մամո բեգը առաջինը Քյալաշին է խեղդում` սրաանբավ հարստությանը տիրանալու համար: Հետո որոգայթներ լարում տանուտիրոջ զավակներին ճանապարհից մաքրելու: Սկսվում է մի ներքին պայքար բեգի եւ Քյալաշիժառանգների միջեւ: Գյուղացիները կրակ են տալիս նրա ապարանքը: Տարերայնորեն ծայր է առնում ավատական ինքնիշխանության դեմ ուղղված ապստամբական կռիվը:Ընկնում են եւ այս եւ այն կողմից, ու ասես թե վերջ է տրվում ազգային–սոցիալական հալածանքին: Համենայն դեպս հեղինակը Մամո բեգի դեմ զինված պայքարի տեսարաններըգծագրում է հատկապես այդ մտայնությունը հաստատելու համար: Որդու դիակի առաջ Քյալաշի կինը՝ Անթառամը, ասում է. «Դու քավեցիր հորդ մեղքը քո կյանքովը, որդի, դուազատեցիր ինձ եւ քո սիրելի քրոջը անօրեն Մամո բեգի ճիրաններից: Ես քու մահը չեմ սգալու, այլ պիտի թաղեմ կրծքիս մեջ սրտիս կսկիծն ու պիտի գնամ ալ ու կանաչ հագնիմ,որպեսզի ինձ տեսնեն ու քեզ նման որդիք շատ ծնեն հայ մայրերը»:

Аннотация

«Շխնոց» վիպակում ազատ հողագործի ողբերգության ակունքը վաշխառու-ավատատիրոջ տնտեսական ձգտումն էր` ճորտացնել գյուղացուն: «Մարաբայությունը», որից այնպես սարսափում է Վարդեւանը, ուրիշ բան չէր, բայց եթե ստրկության մի եղանակ, որով գյուղացին կապվում էր ավատատիրոջ հողակտորին` այս անգամ պարտավորվելով ոչ միայնպետության պահանջած բոլոր հարկերը վճարել, այլեւ վաստակածի կեսը կամ երկու երրորդը ուղարկել ֆեոդալին եւ մնացածով (իսկ մնո՞ւմ էր արդյոք) քարշ տալ գոյությունըմինչեւ գալ տարի, մինչեւ նոր բերքահավաք: Հողի վարձակալման այս եղանակը սուլթանական Թուրքիայում դարերի խորքից էր գալիս: Դարավերջին քաղաքներում տնտեսականհզորության հասած վաշխառուները ձգտում էին օգտագործել իրենց կանխիկ դրամը` հողային ռենտայից եւս օգտվելու համար: Նրանք ունեզրկում էին մասնավորապես հայգյուղացիներին, քանի որ սրանք կարողացել էին սեփական հողակտորին ավելի երկարատեւ համառությամբ կառչած մնալ: Վաշխառու ֆեոդալների դասը շուտով սկսեց նեղել ոչմիայն ազատ հողագործներին, այլեւ թուրք եւ քուրդ մանր ավատատերերին: