Скачать книгу

նեղ փողոցից դուրս գալով՝ հասավ նավամատույց և մենակ մի նավակ վարձեց, որ նրան անցկացնե Ոսկեղջյուրի վրայով դիմացը՝ Ղալաթիա: Այնքան կոկլիկ էր այդ երիտասարդի սև սաթի նման փայլող ջուպպեն, Բուխարայի այնքան նուրբ մորթուց էր կարված ղալփաղը (գդակ), այնպես կուրծք ու մեջքին կիպ փաթաթված էր նրա սև քիշմիրե էնթարին և սև գոտին, որ ահագին բազմության մեջ նա նկատելի էր ոչ միայն իր մաքուր ու վայելուչ հագուստով, այլ մանավանդ բարձր հասակով, վայելուչ դեմքով, լայն ուսերով ու կրծքով և կտրիճի շարժմունքով: Հազիվ քսանմեկ կամ քսան տարվան լիներ երիտասարդը. կզակի նոսր մազերը հազիվ մեկ-երկու անգամ ածիլած լինեին, իսկ սև ու կարճ բեղերը դեռ մատ բռնելու չափ չէր երկարել:

      Երիտասարդը երկար ժամանակ իր վրա հառել տվեց ծպտածների խոժոռ աչքերը, որոնք ուզում էին սլաքի նման թափանցել նրա սիրտը և ծակել, բայց բազմաչարչար հայի զավակը ոչ մի զանցառություն չէր արել. բոլոր հագուստը, կապուստը, կոշիկները, կապերն ու կոճակներն անգամ թուխ, սև գույն էին կրում և հայից անբաժան սուգն արտահայտում:

      – Տեսեք, լավ դիտեցեք, մատաղդ լինիմ, – ասաց Խոջան սուլթանին, – տեսեք, թե որքան ընտիր-ընտիր կերպասներ և թանկագին կտորներով է զարդարվել քյաֆիրը (անհավատ): Սև են հագնում իբր թե օրինազանցություն չեն անում, բայց այդ քնքուշ գործվածքները միթե վայել է զիմմիին (գույքով, կյանքով պարտական), կարծես պեծեր է թափվում գլխից ու վրայից:

      – Ուղիղ է ասածդ, – պատասխանեց սուլթանը, – Բայց բան չի կարելի ասել. ոտից մինչև գլուխ բոլորը սև-սև կտորներով է ծածկված: Օրինազանց չէ անօրենը:

      – Այդ անհավատները կողոպտում են, կեղեքում են ժողովրդիդ և ահագին գանձեր են դիզում: Դրանց բոլորովին խնայելու չէ…

      – Առանց դրանց էլ մենք բոլորովին կաղքատանանք, կթշվառանանք: Մեր հասարակական գանձարանը դրանք են լցնողը և ալլահը դրանց մեզ շնորհել է, որ մեր մարմնավոր վայելքների համար աշխատեն: Թող լցնեն մեր գանձարանը, թող բավարարություն տան իսլամին, ավելացած փշրանքով էլ իրենք ապրեն, – ասաց սուլթանը և դուրս եկավ նավակից:

      Նրանք անցկացան նեղ-նեղ փողոցներով և ճանապարհին Լիմոն-Իսկելեի մոտ, մի գինետան առաջից անցկացան:

      Ծպտյալները նկատեցին որ ներսը՝ գինետան մեջ, հույները հարբել, երգում էին, նվագում ու պարում, նրանց բարձրացրած աղմուկն ու ժխորը տարածվել էր մինչև անգամ մոտակա բոլոր փողոցները: Սուլթանը ուշի-ուշով լսում էր Խոջայի բոլոր նկատողությունները, որ երբեք չէր դադարում իր կրոնական պարտականությունները կատարած լինելու համար հայտնել անհավատների բոլոր պակասությունները, ամենախիստ գույներով և ամենակծու ոճերով ու բառերով: Նրանք անցան Ուզուն Չարշիից, բարձրացան ահագին զառիվերը և մտան Բեզեզթան:

      – Ահա իրար ետևից և մեր քաղաքի բոլոր ապականված վայրերը, – հառաչելով ասաց Խոջան և, մի քիչ խորհրդավոր կերպով լռելուց հետո, ավելացրեց.

      – Գինետան գարշելի ձայները դեռ չեն հեռանում ականջիս միջից, հարբած հույների պատկերները չեն ջնջվում աչքիս առաջից:

      – Գարշելի ու նողկալի տեսարան: Դրանց առաջն առնելու է, – ասաց սուլթանը մտախոհ՝ քայլերն ուղղելով դեպի Սուլթան-Բայազեթ:

      – Այդ անօրեն մուրտառները իրենց գինիով ապականում են բոլոր փողոցները, փչացնում օդն ու ջուրը և իսլամի բարեշնորհ հավատացյալների կյանքը դառնացնում: Փողոցներում ամեն մի իսլամ անօրեն

Скачать книгу