Скачать книгу

որպես մարմարիոն, կարծես թե, ցույց էր տալիս, թե նրա կյանքում միշտ չէր հեռացել նրանից անգութ հիվանդությունը:

      Բաց թողնելով անապատը, թողնելով Սաղմոսը և Նարեկը, և գալով յուր հոր տունը, վարպետ Պետրոսը մի առանձին սիրով խորամուխ եղավ այն բազմաթիվ կիսամաշ և քրքրված գրչագիր մատյանների մեջ, որ մնացել էին նրա պապերից: Այդ թիլիսմայական գրքերի մթին առեղծվածները շուտով գրավեցին նրա խելքը, և նա կրկին անձնատուր եղավ խստակեցության: Ամբողջ շաբաթներ, ամբողջ ամիսներ, առանձնացած յուր մռայլոտ աղջամղջին սենյակում, վարպետ Պետրոսը, անտանելի ճգնություններով չարչարելով յուր մարմինը, ծոմով և պահեցողությամբ մաշելով յուր անձը, այդ բրահմանական միայնակեցությամբ, անցուցանում էր յուր կյանքի ամենապատվական ժամերը:

      Այդ մարդը կախարդ էր:

      Նրա առանձնարանը նույնպես անտանելի էր, որպես նրա տարապայման կյանքը: Ո՞վ կարող էր առանց սոսկալու մտնել այնտեղ, ինչե՛ր չէր տեսնելու նրա այդ դժոխանման բնակարանում: Աշխարհում ամենայն առարկաներ, որոնք բերում են զարհուրանք, որոնք բերում են սարսափ, բոլորը գտնվում են այնտեղ. – բվերի, չղջիկների չորացած մարմիններ, կապիկների, շների կառափներ, որոնց սպիտակ մակերևույթի վրա սև դեղով գծած են դևերի, սատանաների պատկերներ` այլանդակ և զարհուրելի կերպարանքներով:

      Ոչ ոք այնպես մեծ համարում չուներ վարպետ Պետրոսի արվեստի և գիտության մասին, ո՛չ ոք այնպես չէր աստվածացնում նրան, որպես նրա կինը՝ մոլեռանդ տիկին Թարլանը: Դա մի երկյուղած և բարեպաշտ կին էր, որ ապրում էր միայն աստծո համար, հեռու յուր ամուսին այրի խորհրդական առանձնարանից, յուր անձնական սենյակում, որ յուր ներքին կերպարանքով բացատրում էր նրանում բնակվող տիկնոջ բնավորությունը և նրա կրոնամոլական ճաշակը: Այդ սենյակի մի անկյունում, պատուհանի հանդեպ, որ վարագուրած էր չթեղեն քողով, քարշ էր ընկած մի կանթեղ, որ ծխրտում էր աղոտ լուսով: Այստեղ, այդ ուխտյալ պատուհանի մեջ դրված են առտնին սրբությունները` տնային թերափիմները: – Ի՞նչ: – Սատանեն գիտե թե ինչ… «ծիծեռնակի կաթը միայն այնտեղ պակաս է»…: Այնտեղ կտեսնես մի մոխրագույն պաստառի վրա նկարված գեղարդը և մի կեղտոտ հին սուրբ Սարգսի պատկեր, որ ձիավորված հափշտակում էր հույնի աղջիկը: Այլև մի քանի ճյուղ ծաղկազարդի օրհնած ուռենի, մի փոքրիկ սրվակում լցված ծննդյան ավուր խաչաջուր, մի այլ սրվակում Անգեղ-աստվածածնա տաճարի քարաժայռից ինքնաբուխ ձեթ, մի քանի հատ անապատների նշխարներ, խաչելության պատկերներով, սուրբ Երուսաղեմի հող, սուրբ Կարապետի մեղր ու ծամոն: Մի քանի հատ օրհնության թղթեր, որ տիկին Թարլանը ուխտավորներին փող տալով, բերել էր տված ս. Էջմիածնից և այլ վանքերից:

      Բացի վերոհիշյալ սրբությունները՝ այդ խորհրդական պատուհանի մեջ գտնվում էր և մի հին գրչագիր Ավետարան, մագաղաթի վրա գրված: Ուխտավորներին, որոնք գալիս Էին համբուրելու այդ սուրբ գիրքը, տիկին Թարլանը միշտ պատմում էր, թե այդ Ավետարանը գրված էր մի սուրբ անապատական ճգնավորի գրչով, որ յուր բոլոր անտանելի ապաշխարություններով` երեք օրը մի անգամ ուտում էր մի հատ ցամաք հացի նշխարք: Այդ սուրբ գիրքը մեծ համբավ, մեծ համարում ուներ Ծաղկավանի և նրա շրջակա գյուղորայքի մեջ: Նա ձրի չստացավ յուր մեռել-հարույց մականունը և այն քանի-քանի տասնյակ մետաքսյա թաշկինակները, որոնց փաթոթներով այնքան հաստացել էր նա, որ ոչ միայն մի քրդի էշիրաթի գլուխը

Скачать книгу