Скачать книгу

կարծում, ի՞նչ է: Այսուհետև պետք է ինձ փոխեն, այսուհետև պիտի չար դառնամ:

      – Չգիտեմ, Գրիգո՛ր, հոգյակս, միայն խնդրում եմ մի գնալ այնտեղ, իմ սիրտը շատ վատ բաներ է գուշակում, ես վախենում եմ: Այդ Ավետիքի համար մեր դրացիները շատ վատ բաներ են խոսում, ասում են, ով որ մի անգամ նրա ձեռքը ընկավ, էլ ազատվիլ չէ կարող…

      – Էհ, դատարկ բաներ ես խոսում, թող թե աստվածդ կսիրես, մարդիկը այժմ ինձ են սպասում, ամոթ է: – Այս ասելով Գրիգորը անցավ դեպի դուռը:

      – Բայց քեզ խնդրում եմ, ինձ չե՞ս լսում, – այս խոսքերով Մարիամը վազեց դեպի դուռը և նրա ձեռքը բռնեց:

      – Թող, – ասում եմ, Մարիա՛մ, ինձ մի՛ ուշացնիր, ես խոսք եմ տվել և իմ խոսքից դառնալ չեմ կարող:

      – Ո՛չ չպետք է թողնեմ, ես չեմ կամենում, որ գնաս:

      – Էհ, դու ինձ զզվեցնում ես: – Այս ասելով նա յուր ձեռքը խլեց կնոջ ձեռքից և շտապով հեռացավ:

      Մի քանի րոպե Մարիամը մնաց յուր տեղը արձանացած: Նրա աչքերը անշարժ ուղղվել էին դեպի այն դուռը, որտեղից յուր ամուսինը դուրս գնաց: Բայց մի փոքր հետո նա ուշքի եկավ և դառն հեկեկանքով սկսավ լալ:

      Երեխաները մյուս սենյակում խաղում էին. նրանք չտեսան, թե ի՞նչ պատահեցավ իրանց մոր հետ: Իսկ Մանիշակը հարևանի տանից դառնալով, երբ յուր մայրը գտավ լալիս, մնաց շվարած:

      – Ի՞նչ պատահեցավ քեզ, մայրիկ, ինչո՞ւ լալիս ես, – հարցրավ նա մորը:

      Իսկ վերջինս ո՛չ միայն ոչինչ չպատասխանեց, այլև աղջկանը տեսնելուն պես ավելի ևս սկսավ արցունքներ թափել: Քնքույշ Մանուշակը չդիմացավ մոր արտասուքներին, և ինքն էլ նրա հետ սկսավ լալ: Երկար այս աղիողորմ տեսարանը շարունակվում էր: Ի վերջո մայրը սթափվելով դադարեց լալուց և բեկված սրտով սփոփեց աղջկանը: Սակայն վերջինիս համար դեռ անբացատրելի մնաց յուր մոր լացի պատճառը:

      Եվ իրավ, ինչու՞ համար խեղճ կինը այդ աստիճան վշտանում էր, ի՞նչն էր նրա արտասվաց և հուսահատության պատճառը:

      Այդ յուր ամուսնու լութերական դառնալու երկյուղն էր, երկյուղ, որ պաշարել էր նրան այն րոպեից սկսած, երբ քարոզիչ Ավետիքը իրանց սեղանի վրա նստած տեսավ: «Լութերական» – այս բառը գավառեցի հայ կինը սառնասրտությամբ լսել չէ կարող, նա ակնհայտնի խորշում է նամանավանդ այդ անունը կրող հայից: Որքան կամենում եք դատապարտեցեք նրա այդ զգացմունքը, կամենում եք նախապաշարված կոչեցեք նրան, կամենում եք մոլեռանդ, – այդ նրա հոգը չէ, նա միայն գիտե, թե պետք է խորշել այդ կրոնափոխ մարդիկներից, որովհետև դրանց այդ հավատավաճառության գործի՝ մեջ նա ոչինչ ազնիվ և բարի բան չէ նկատում: Մի բան, որ անհերքելի իրողություն է մնում հայ կնոջ համար, այդ այն է, որ նա յուր նուրբ դիտողությամբ պարզ տեսնում է, թե յուր ընտանյաց այն անկումը, որ տգիտությամբ բռնվում է այդ մարմնազդեցիկ դևերի ցանցի մեջ, նա ընդմիշտ կորչում է յուր ընտանյաց համար: Նա այլևս ամենօրվանը չէ, նրա մեջ սառչում են սովորական զգացմունքները, նրա սիրտը, այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյաց սրտի հետ: Հայրական սեր, մայրենի գորով, հարազատաց խանդադատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա…

      Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարգում և թշնամանում էին իրանց

Скачать книгу