Скачать книгу

և մահտեսի Հարությունից, որովհետև հիվանդի մեջ խոսելու կարողություն չկար, հետո բռնեց զարկերակը, երկար քննեց կուրծքը, և ապա բարձրանալով թեթև շարժեց գլուխը և անցավ դեպի Մանիշակը: Նույն քննությունը կատարեց և օրիորդի վերա: Հետզհետե բժշկի դեմքը մռայլվում էր, նրա ժպտող երեսը այժմ արտահայտում էր զայրույթ և բարկություն: «Շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է», քրթմնջում էր նա: Վերջապես նա մոտեցավ երեխային, քննեց նրա պարանոցի ուռուցքը և տեսնելով հերյունի պատռվածքը երեխայի պարանոցի վերա՝ մի դառն ժպիտ անցավ շրթունքների վերա:

      – Ո՞վ է հերյունով արյուն հանել երեխայի ուռուցքից, – հարցրավ նա ներկա եղողներից: Նրանք ցույց տվին մահտեսի Հարությունին:

      Բժիշկը կանգնեց և մի բարկացկոտ հայացք ձգելով նրա վրա հարցրավ.

      – Երեք հիվանդներին էլ դո՞ւ էիր բժշկում:

      – Այո, – երկյուղով պատասխանեց մահտեսին:

      – Քանի օր է, որ հանձն ես առել հիվանդների բժշկությունը:

      – Երկու, – պատասխանեց նա:

      – Ո՛չ, ութերորդ օրն է այս, – մեջ մտավ Աշոտը, – մահտեսին չէ կամենում ճշմարիտը խոսել:

      – Պարոն, – բարկությամբ դարձավ բժիշկը դեպի մահտեսին, – դու հիշում ես, որ մենք մի անգամ էլ հանդիպեցինք միմյանց հետ, և ես քեզ հրամայեցի չհանդգնել այսուհետև բժշկություններ անել, իսկ դու մոռացե՞լ ես իմ խոսքերը, լա՞վ, ես այժմ քեզ հետ ուրիշ կերպ կվարվիմ:

      Մահտեսի Հարությունը գունաթափվեցավ, իսկ դոկտորը վերարկուն առնելով բարկացած և անխոս դուրս գնաց:

      Վարպետ Սարգիսը, Խաթունը և Աշոտը վազեցին նրա ետևից և առաջը առնելով՝ խնդրում էին, որ, եթե չէ կամենում դեղատոմս գրել գոնե հայտնե նրանց, թե հիվանդները կառողջանան, թե ոչ:

      – Երեքին էլ վաղը կթաղեք, – դառնությամբ պատասխանեց բժիշկը և դուրս գնաց բակից:

      Խաթունը և վարպետ Սարգիսը մնացին արձանացած և ակնապիշ նայում էին միմյանց, իսկ Աշոտը սկսավ թուլանալ և ընկավ դռան քարի վրա: Ծնողները և հարսները մեծ ջանք դրին, մինչև որ նրան ուշքի բերին: Այսուամենայնիվ նա դեռ թմրած նստել էր քարի վերա և երկար չէր շարժվում այն տեղից: Նա անզգա էր թե՛ ծնողաց և թե՛ յուր հարսների աղաչանցը, նա ոչինչ չէր լսում: Բայց մի քանի վայրկյանից հանկարծ նա տեղից վեր թռավ, հափշտակեց գետնի վրա ընկած վանդակի ձողը և խելագարի պես վազեց տուն.

      – Ո՞ւր է այն անզգամը, – կատաղությամբ գոչում էր նա, – նա սպանեց այս խեղճերին, ես էլ նրան պետք է սպանեմ:

      Նա որոնում էր մահտեսի Հարությունին, բայց նա վաղուց փախուստ էր տվել նրանց աչքերից:

      Ը

      Դեկտեմբերի ձմեռային առավոտ էր: Քաղաքի արևելյան հորիզոնը ամփոփող լերանց ետևից դեռ նոր ծագել էր արեգակը և բարձրանում էր անամպ և վճիտ երկնակամարի վերա: Սրա ջերմությունից զուրկ ճառագայթների առաջ շողշողում էին տների սրածայր ձյունապատ տանիքները: Բոլոր քաղաքը արդեն յուր սովորական շարժողության մեջ էր:

      Այս միջոցին արհեստավորների թաղում վարպետ Սարգսի տունը ներկայացնում էր մի անսովոր կերպարանք: Նրա բակի և տան մեջ խռնված էր խառնիճաղանճ ամբոխ: Այստեղ, այնտեղ երևում էին խաչվառներ, մոմեր, աշտանակներ, որոնք մի տեղից մյուս տեղն էին փոխադրում, լսվում էին բուրվառների շաչյուն, քահանաների հաստ և համոզկեր ձայներ, իսկ սենյակների ներսից ողբ և լաց…

      Բայց ի՞նչ է պատահել այստեղ: Մեր երեք հիվանդները

Скачать книгу