Скачать книгу

և միմիայն հիվանդներով էին զբաղված: Որքան դեղ ու դարման գիտեին թե իրանց բժիշկը, թե՛ իրանք և թե՛ ազգական այցելուները, բոլորը գործ էին դնում: Աշոտը նույնպես թողած էր յուր պարապմունքը, ամբողջ օրը այս ու այն կողմ էր վազվզում, երբեմն բժիշկ մահտեսու ետևից, երբեմն դեղատուն, երբեմն շուկա և այլն, իսկ այս գործերը կատարելուց ետ գալիս էր և լուռ ու մունջ նստում Մանիշակի անկողնի մոտ: Նրա աչքերը անընդհատ ուղղվում էին նրա դեմքի վրա, որպեսզի հիվանդը որևէ պահանջմունք ունենալուց ինքը պատրաստ լինի: Նա գիշերներն անգամ յուր մոր հետ միասին անքուն հսկում էր հիվանդների մոտ, չկամենալով ոչ ոքի հանձնել մանավանդ Մանիշակի խնամատարությունը:

      Ընթերցողը անշուշտ հիշում է, որ, որ չորս տարի սորանից առաջ վարպետ Սարգիսը ոսկերիչ Գրիգորի մոտ, հացկերության ժամանակ խնդրեց վերջինից Մանիշակի ձեռքը յուր Աշոտի համար, և որ այս խնդիրը կատարվեցավ բոլոր հյուրերի համաձայնությամբ և նրանց կենաց համար բաժակներ դատարկելով: Ծնողների խոսածները լոկ խոսքեր չմնացին. այդ օրից սկսած Աշոտը սկսավ առանձին համակրությամբ վերաբերվել դեպի մանկահասակ օրիորդը: Մի քանի ժամանակից ետ այդ համակրանքը փոխվեցավ սիրո, որը հետզհետե սկսավ աճել պատանու սրտի մեջ և խորը արմատներ ձգել: Թեպետ ինքը իբրև գավառական համեստ քաղաքի ծնունդ, և որ ավելին է, արհեստավոր դասին պատկանող, երբեք չէր կարողանում պարկեշտության սահմանից ելնելով մի որևէ խոստովանություն աներ օրիորդին կամ նրա մորը, սակայն օրիորդի վերաբերմամբ յուր ունեցած վարմունքը այս քանի տարում ոչինչ կասկած չէին թողել Մարիամի մեջ, որ երիտասարդը կատարելապես նվիրված էր յուր աղջկան: Միայն նա ձախող և վերահաս հանգամանքները միշտ աչքի առաջ ունենալով՝ յուր կողմից չհասկանալուն էր տալիս: Ինչ կվերաբերվի Մանիշակին, նա նույնպես անտարբեր չէր դեպի երիտասարդ Աշոտի զգացմունքը, սակայն յուր վարմանդ մեջ այնքան էր համեստ որ մոր սրատես աչքերն անգամ նրա մեջ ոչինչ կասկածելի հետքեր չէին նշմարում:

      Գալով ոսկերիչին, նա այնքան էր զբաղված յուր «Տիրոջ հոտի» գործերով, որ այս տեսակ բաներով բնավ չէր հետաքրքրվում, իսկ վարպետ Սարգսին արած խոստումը վաղուց թռել էր նրա հիշողությունից:

      Այսուամենայնիվ վարպետ Սարգիսը և Խաթուն մայրիկը հաճախ իրանց տանը խոսում էին Մանիշակի վերա, իբրև իրանց ապագա հարսի, գովում էին նրան թե իբրև կատարյալ տնտեսուհի և թե՛ քաջ ձեռագործող և հորդորում էին Աշոտին աշխատել նրա համար արժանավոր փեսա լինելու:

      Չնայելով, որ Աշոտի ծնողների համար այս ամուսնության խնդիրը մի վճռված գործ էր, այնուամենայնիվ նրանք էլ այս մասին ոչինչ չէին խոսում Մանիշակի ծնողաց հետ, այլ սպասում էին, մինչև որ Աշոտի համար առանձին խանութ կբանային և նա կսկսեր յուր եղբարանց պես առանձին հաց աշխատել, իբր յուր գերդաստանի մի կարող անդամ: Այս վերջին ակնկալությունն էլ կատարված էր: Վարպետ Սարգիսը և յուր կինը պատրաստվում էին այդ օրերը իրանց հարսներից և ազգականուհիներից մի քանիսին պաշտոնապես խնամախոս զրկել ոսկերիչի տունը Մանիշակի համար, երբ ահա մեզ ծանոթ աղետալի անցքը մեջ ընկավ և բոլորի հույսը խափանեց…

      Այժմ Աշոտը բեկված սրտով նստած էր յուր հիվանդ սիրուհու մոտ, դիտում էր նրա անզոր շարժումները, նրա դալկացած դեմքը, լսում էր նրա նվազած ձայնը, նրա հեծեծանքը և հառաչում էր խորին հուսահատությամբ:

      Մի օր, երբ նա ըստ սովորականին

Скачать книгу