Скачать книгу

դարեր, մեկ վարդապետություն հաջորդեց մյուսին, շատ ռեֆորմատորներ զոհվեցան, բայց եւ այնպես կտեսնենք, թե մարդկության մեկ մասը, որու համոզվիլն իսկապես անհրաժեշտ է, որովհետեւ անոր ձեռքը կգտնվի անարդարության բանալին, դեռեւս չէ համոզվել, չուզեց համոզվել եւ ոչ մեկ կերպ ալ չի համոզվեր, քանի որ ատիկա իր գործին չի գար։ Համոզեցեք քաղաքակրթված լորդը, թե իրավունք չունի իռլանդացիները կեղեքելու, համոզեցեք բարձրագույն ուսում ստացած գործարանատերը, թե անարդար կերպով է, որ իր գրպանը կլեցնե բանվորներու աշխատանքը, համոզեցեք վերջապես քյուրդը, որ ինքը ոչ մեկ բարոյական իրավունք չունի ալաշկերտցիին տունը եւ ընտանիքը գրավելու։

      Պատմության դառն ու դաժան դասերը ակներեւ կերպով ցույց տվին միանգամայն, թե մարդկության տանջված մասին իր դառն վիճակը հասկանալը, համոզվիլը, մինչեւ իսկ զայն բարեփոխելու բաղձալը դեռեւս բավական չեն հաղթանակը տանելու, թե ասկե զատ անհրաժեշտ է ձեռք բերել իրական ուժ ալ։ Բայց որովհետեւ իրական ուժը հանկարծակի չստեղծվեր, որովհետեւ անիկա արդյունք է գոյություն ունեցող պայմաններու եւ կփոփոխվի այդ պայմաններուն փոփոխության համեմատ, ուստի պարզ է, թե ոչ մեկ հանրային կազմակերպություն, որքան ալ իդեալական ըլլա, մեկ անգամեն անկարելի է իրականացնել, թե այդ իդեալական կազմակերպության կարելի է հասնել միմիայն գոյություն ունեցող պայմանները բարեփոխելով։

      Ահա ճիշտ այս պատճառով մենք ասպարեզ չենք իջեր իբրեւ այս կամ այն ուտոպիական (մտացածին) վարդապետության պատկանողներ, չենք ձգտեր մտցնել մեր կյանքին մեջ այս կամ այն «դավանությունը»` հանդերձ իր «հանգանակներով», մեր ժողովրդին չենք նկարագրեր այժմ այս կամ այն իդեալական հանրային կազմակերպությունը իր բոլոր մանրամասնություններով։ Մեր ձգտումն է, որ ծրագիրը կենսական ըլլա, մեր աշխատությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրին ներկա դրության վրա. մեր նպատակն է անողոք եւ անաչառ քննադատության ենթարկել մեր կյանքին ներկայիս մեջ գոյություն ունեցող պայմանները, մերկացնել բոլոր այն ցավերը, որոնցմե կտանջվի մեր բազմաչարչար ժողովուրդը եւ, հիմնված ընկերական գիտության դրական օրենքներու վրա, պարզել այդ ցավերուն էական պատճառները եւ միաժամանակ կատաղի կռիվ մղել այդ ցավերը պատճառող ֆակտորներու (սատարներու) դեմ։ Հիմնված այդ դրական օրենքներուն եւ երկրին ներկա պայմաններուն վրա` կարծարծենք, կպարզենք այն դրությունը, զոր անհրաժեշտ կհամարենք, որ փոխարինե ներկային»։

      Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված եւ ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ եւ մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին89 (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձեւի

Скачать книгу


<p>89</p>

Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։