ТОП просматриваемых книг сайта:
Ժառանգներ. Ատրպետ
Читать онлайн.Название Ժառանգներ
Год выпуска 0
isbn 9781772466843
Автор произведения Ատրպետ
Жанр Современная зарубежная литература
Издательство Автор
Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը: Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներով չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը: Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դռներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել: Ո՞ր ջինգյանան չէ հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ազդրը զարդարելու: Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները: Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերերին:
– Քյալա՜շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՜ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր-ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը:
– Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել: Այնտեղ ինչ որ պետք է կգտնես:
– «Կգտնե՜ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ` մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում:
– Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք: Տիրեց խորհրդավոր լռություն, երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով: Ո՜չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՜չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել: Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ-ուրախ կանչեց.
– Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՜ր, Մատոլին էլ ասա պատրաստվի:
– Ո՞ւր ես մտադիր գնալու, – ասաց Քյալաշը:
– Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՜ր ճանապարհը որ բռնե: Հա՜, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ…
– Քեզ փեշքյաշ, Սուլո՜, գնա՜ թամբիր, – թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր: Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ տար, որ մի մուրացկան, ջինգյանա նստի՞ … բայց արդեն ուշ էր, նժույգի համար չէր կարելի նրա սիրտը կոտրել: Երբ մի ժամ հետո Սամոն յուր ձիավորների հետ սլացավ գնաց, Քյալաշը նրանց ետևից երկար ժամ տնակ դիտելուց հետո ասաց քթի տակ.
– Անոթի գա՜յլ, հերիք չէր որ փորդ կշտացրի, թիկունքիդ և ազդրիդ մերկությունը ծածկեցի, բոբլիկ ոտքերդ տաքացրի, հիմի էլ աչքդ տնկեցիր իմ քյոհլանիս վրա՞:
Հայտնի բան է, այս խոսքերը ոչ միայն չէր լսում Մամոն, այլ մտքովն անգամ չէր անցնում, որ յուր ընթացքով վրդովում էր Քյալաշին: Քուրդը, որ հազիվ նպատակին հասել ու ձեռք էր բերել նժույգը, անընդհատ սանձարձակ մղում էր, մինչև բոլորովին հեռացան Թեմրանի սահմաններից:
– Կոռո՜, Սուլո՜, – ասաց ճանապարհին Մամոն, – երեկվա Եկավեկացվենց քարավանը ո՞ր կողմը գնաց:
– Բալու:
– Հիմա նրանք որտե՞ղ կլինեն:
– Բալվա սահմանը դեռ անցած չեն լինիլ:
– Քշենք, նրանց հասնենք:
Ամեհի երիվարները անդադար