Скачать книгу

բակում, ծառի ետևում կանգնած, հայելու կտորով արևի շողքը գցում էր Հովհաննեսի աչքերին, ծիծաղում£ Այն ժամանակ ժպտաց՝ երկար դիտելով նրանց անհոգ խաղն ու ներքուստ ուրախանալով, որ ընկերուհու՝ Մարգարիտի աղջիկը, դուր է գալիս իր որդուն£ «Բարով իրար արժանանան ու բախտավոր լինեն»,– շշնջաց նա այն ժամանակ£

      Հիշելով այդ օրը, Շահումը հառաչեց, օրորեց գլուխը£ Իրոք, էդ ե՞րբ էր, ասես տաս տարի առաջ էր, այնինչ շատ-շատ՝ երեք-չորս տարի է անցել£ Չէ, ժամանակը կարծես չի գնում, փախչում է£ Ձենն էլ է փոխվել՝ մտածեց նա կրտսեր որդու մասին. տեսնողն էլ կկարծի տղամարդ է, բայց ի՞նչ տղամարդ, երեկ չէ էն մյուս օրվա երեխան է, պարզապես հեր չունի, իսկ առանց հեր երեխեքը շուտ են հասունանում£

      Առջևում, ծառերի արանքից, երևաց գյուղը՝ անհյուրընկալ ու լքված£ Ճանապարհի երկու կողմին, ճանապարհի ամբողջ երկարությամբ, առանց հոգնելու, միալար ճռճռում էին ծղրիդները, խոտերի կամ թփերի մեջ կանաչավուն լույսով փայլկտում էին կայծոռիկները՝ թարթելով իրենց կախարդական լապտերիկները£

      Շահումը կրկին շրջվեց, մի պահ նայեց ետ, ուր ամեն ինչ սուզվել, կորել էր խավարի մեջ, բացի հեռավոր Կաչաղակաբերդից, որ իր անհասկանալի բարձունքից հսկում էր գիշերային տագնապալից անդորրը£

      Հովհաննեսին, չէ, չեն տանի՝ մրմնջում էր Շահումը® Նա չգիտեր, որ շուտով, շատ շուտով այս մեկին էլ կտանեն, և ինքը կմնա մենակ, մեն-մենակ դատարկ տան մեջ՝ կարոտ աչքն իր հինգ որդիների ճանապարհին®

      …Այգուց դուրս նետվելով ու ճանապարհին, կռատուկների տակ կուչ եկած ննջան հավերին թռցնելով, վազեվազ եկան Գոհարն ու Լիլիթը, և, ուշադրություն չդարձնելով ինձ վրա, գնացին դեպի տան ետևը, որտեղից գալիս էր արդեն մորս ձայնը£ Ես նույնպես քայլեցի ճանապարհի կողմը£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մեքենայի մոտ զրուցում էին Մխիթարն ու իմ երկրաբան հերացուն£ Առանց երեխաների էին եկել£ Մայրս գալիս էր աղջիկներիս թևանցուկ, նրանք, իրար ընդհատելով, ինչ-որ բան էին պատմում նրան և մայրս, գլխով անելով, ժպտում էր£ Մի քայլ ետ՝ նրանց ետևից գալիս էր Մխիթարի կինը՝ Սաթենիկը£ Սաթիկը փոստում հեռախոսավարուհի է, նրանց, հավանաբար, նա է հայտնել մեծ մորս մասին£

      –Մի տես ինչ գեղեցկուհիներ են,– ասում է մայրս՝ գորովանքով մեկընդմեջ նայելով Գոհարին ու Լիլիթին£– Զգույշ կաց քաղաքում չփախցնեն£– Ինչպե՞ս ես, որդիս£

      –Ոչինչ,– պատասխանում եմ£– Դու ինչպե՞ս ես£

      –Ինչպես տեսնում ես£– Ժպիտը, ինչպես հովի ալիքից ծնված ծփանքը՝ ծովում, տարածվում է դեմքին£– Գիտես, վերջերս մի գիրք եմ կարդացել, այնտեղ հանդիպեցի այսպիսի մի մտքի. ոչ ոք չի զգում, թե ինչպես է անցնում ջահելությունը, սակայն ամեն ոք զգում է, երբ արդեն այն անցել է£ Բայց տարիքի, ինչպես նաև երաժշտության մասին, ասում են, չպետք է բարձր խոսել, ճի՞շտ է դա£

      –Երևի,– անորոշ թոթվում եմ ուսերս£

      –Լսել եմ, ասում են՝ հասել ես մինչև Հնդկաստան, հաջողվե՞ց մի բան իմանալ Սամվելի մասին£

      –Ոչ,– կարճ պատասխանեցի ես£

      Մայրս թեթևակի օրորեց գլուխը, ասաց.

      –Մարդկության ողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ ՝սպասել և հուսալ:

      Լուսինեն կարճ շրջազգեստով, թեթևաքայլ գալիս է մեր կողմը, և մորս ժպիտը հիմա նրան է ուղղված£ Ես քայլում եմ տղամարդկանց ընդառաջ£

      Մխիթարը հերացուիս կողքից քայլելով, ոգևորված ինչ-որ բան էր պատմում նրան, նա էլ անտարբեր գլխով էր

Скачать книгу