ТОП просматриваемых книг сайта:
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн.Название ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Год выпуска 2014
isbn
Автор произведения Լևոն Ոսկանի Ադյան
Жанр Афоризмы и цитаты
Издательство ЛитРес: Самиздат
Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»£ «Կմեռնես, քաղաքում կթաղենք»,– գրկելով ուսերը, կատակով ասացի ես£ «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար»,– ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.
Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,
Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,
Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս
Էնտեղ են թաղված ախպերս, մարըս®
Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին£ Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում®
…Վերջին անգամ® Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով