ТОП просматриваемых книг сайта:
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн.Название ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Год выпуска 2014
isbn
Автор произведения Լևոն Ոսկանի Ադյան
Жанр Афоризмы и цитаты
Издательство ЛитРес: Самиздат
Գնա¯մ, գնա¯մ, հեռանամ,
Էլ ուժ չունեմ՝ դիմանամ,
Մեռնե¯մ, մտնեմ գերեզման,
Գուցե դարդս մոռանամ®
…Կանգնեց արտում, ականջ դրեց, հեղձուկը դեմ առավ կոկորդում, շնչելը դարձավ դժվար£ Այս ու այնտեղ երգում էին թռչունները, մոտիկ ու հեռու հանդերից մարդկանց ձայներ էին լսվում, Շահումը նայեց որդիներին, որոնք, խոզանի մեջ հազիվ երևալով, քրտնքի մեջ աշխատում էին՝ մոր հնձածը խրձեր անելով ու դասավորելով իրար վրա£ Հույսի հեռավոր մի շող առկայծեց Շահումի հոգում, նա ինքն էլ սկսեց հավատալ, որ կկարողանա մեծացնել իր որբերին£ «Առստամը ողջ լիներ, կօգներ, հենարան կկանգներ,– մտածում էր Շահումը,– այդպես էլ մենք իրարից խռով՝ գնաց այս աշխարհից, չիմանալով, որ վաղուց ներել էի նրան՝ ինձ այսպիսի ճակատագրի արժանացնելու համար£ Ով գիտի, գուցե իմ լավն է ուզեցել£ Սահակը ևս, թե չգնար հեռու քաղաքներ՝ մի կտոր հաց վաստակելու, հիմա այստեղ կլիներ£ Նա ևս չէր թողնի, որ իր անբախտ քույրը մենակ տանջվի»£ Այո, կկարողանա մեծացնել, մտորում էր Շահումը, շարունակելով հնձել, աշխարհն այսպես չի մնա, Ճամփան ինչքան էլ որ երկար լինի, մեկ է, էլի վերջ ունի®
Կալերում կրկին հռնդաց տրակտորը, տրակտորը չէր երևում, ծուխը գալարվեց այնտեղ, մերվեց երկնքի կապույտին£ Արևն ահագին բարձրացել էր, բայց օդը սառցասառն էր£ Ցանկապատի տակ սարդը ոստայն էր հյուսել, սարդոստայնից կախված ցողի ադամանդյա կաթիլները շողշողում էին արևի ճառագայթներից£ Դուրս գալով բակից, ես իջա դեպի ձորը, այնուհետև ձորն ի վեր, գետի հակառակ ուղղությամբ, քայլեցի սարերի կողմը£
Ի¯նչ քաղցր ու միևնույն ժամանակ ինչքա¯ն տխուր է հանդիպումը անցած օրերի հետ. ինչ-որ անհայտ վշտից, թե անձկությունից սիրտս սեղմվում է£ Քիչ ներքև, ինչպես իմ մանկութ օրերին, չի երգում այլևս ինձ ծանոթ առուն® Իմ հեռու-հեռավոր հիշողության մեջ զնգում է այդ առուն, մեղմիկ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես-պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող®
Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ո՞ւր ես դու հիմի, ո՞րտեղ է մարել ձայնդ երգեցիկ£ Հեռու-հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով՝ անհոգ, երջանիկ®
Այս ու այնտեղ, երփներանգ թևերը խաղացնելով արևի տակ, մի շամբուտից մյուսն է անցնում չարդը՝ ծղրտոցով կտրելով կանաչ մարգագետինը, պոչխաղուկները թռչում են ջրի վրայով և, նստելով քարերի վրա, գլուխները թեքած նայում են փրփրած գետին ու տարուբերում են երկարուկ պոչերը:
Ես զուր չարթնացրի Լուսինեին, հետո պիտի նեղանա, որ իրեն չեմ վերցրել հետս£ Ծառերի արանքից երևում է խոր երկինքը£ Երկինքը շատ է հեռու երևում, և կապույտը նույնպես չափից դուրս շատ է, կարծես լեղակած է երկինքը£ Ասես ոչինչ չի փոխվել իմ մանկության ժամանակներից ի վեր£ Ահա այստեղ կրակ են արել, կրակի տեղը խոտը այրված է, դատարկ ծխախոտատուփ կա ընկած,