ТОП просматриваемых книг сайта:
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн.Название ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Год выпуска 2014
isbn
Автор произведения Լևոն Ոսկանի Ադյան
Жанр Афоризмы и цитаты
Издательство ЛитРес: Самиздат
Ինձնից մի քանի քայլի վրա երգեց արտույտը£ Ես շրջվեցի ձայնի կողմը£ Փոքրիկ ու շականակագույն՝ մուգ պուտերով ու խալերով՝ արտույտը թեթև վազեց, շարունակ ետ նայելով և, քիչ անց ալոճենու թփուտների ետևից կրկին լսվեց նրա զրնգուն երգը£
Ես երկար նստեցի բլրակին, հետո իջա գյուղ և, տնամերձ բանջարանոցների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որ մի ժամանակ առվի դեր էր կատարում, գնացի տուն£
Լուսինեն դրսում, թթենու տակ, կրակը վառել, կաթ էր տաքացնում£ Գոհարն ու Լիլիթը չկային, նրանց ձայնը այգուց էր գալիս£ Մեծ մայրս նստած էր նույն դիրքում£
–Ոչինչ չի՞ կերել£
–Չի ուզում ուտել,– դժգոհեց Լուսինեն£– Ինքդ փորձիր, գուցե համաձայնի£
Այնտեղ, կալերում, մինչև հիմա չէին կարողանում գործի գցել տրակտորը£ Այն մեկ հռնդում, մեկ որոշ ժամանակ միալար աշխատելուց հետո՝ թրկ-թրկ-թրկ, լռում էր£ Կալերից եկող այն հռնդյունը մեծ մորս երևի տանում էր մի ուրիշ աշխարհ£ Ինչքան հուշեր կային՝ կապված այդ կալերի հետ£ Տարիներ են գալիս ու անցնում, բայց ամառային էն սև օրը, չէ, մոռանալ չի լինում£
…Անտանելի, հեղձացուցիչ տոթ էր, հատիկների ծանրությունից ճկված չոր, տաք խրձերը ընկերուհիների հետ միասին երկշարք փռեցին կալում, որպեսզի ընդմիջումից հետո բերեին եզներն ու սկսեին կամնով կալսել£ Շահումը մանգաղով կտրում էր կեմերը՝ խրձերը բացում£ Նա ինքն էլ չգիտեր, թե ինչու մի տեսակ ընկած էր տրամադրությունը£ Հին ժամանակների ծանոթ տագնապը առավոտվանից սողոսկել էր նրա ներսը ու հանգիստ չէր տալիս£ Եվ ինչի՞ց էր դա՝ հասկանալ չէր կարողանում£ Որպես օղակավար՝ գործերը ոնց որ վատ չեն գնում, առավոտվանից կալսում էին առանց դադարի, շեղջը նկատելի իջել էր, կալսածի մի մասը էրանել էին, մի մասն էլ՝ սպասում էին իրիկվա դեմ քամին բարձրանա£ Ամեն ինչ կարգին է, բերքն էլ, փառք աստծո, վատ չի, և° պետական պլանները կտան, և° աշխօրին ահագին կբաժանեն£ Բայց, միևնույն է, սիրտն ինչ-որ վախ էր ընկել£ Որտեղից-որտեղ միանգամայն անսպասելի հիշեց վաղուց անցած-գնացած այն օրը, երբ ինքը կես փութ ալյուր շալակած եկավ տուն, և երեխաները, հեռվից տեսնելով իրեն, վազեվազ եկան, փաթաթվեցին իրեն, Հովհաննեսը, մոր ծնկները պինդ գրկած, ասաց. «Մամա, քեզնից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Աստված, տարիներն այս ինչ արագությամբ են թռչում, քարի փոքրը չի մեծանում, երեխի փոքրը մեծանում է, հրեն, աստված թող շատ չհամարի, երեխեքը մեծացել են արդեն£ Քիչ է մնացել, շուտով բանակից կվերադառնան Սահակն ու Գրիշան£ Ոնց որ գյուղից դուրս են եկել, մինչև հիմա էլ միասին են ծառայում՝ Մինսկ քաղաքում£ Իր մտքով չէր էլ անցնում, թե Գրիշան կարող է գնալ£ Նա, ախր, շրջկենտրոն՝ եղբորը ճանապարհելու էր գնացել£ Հետո էնտեղ, զինկոմում խնդրել է իրեն էլ եղբոր հետ ուղարկել, որովհետև, մեկ է, հաջորդ տարին էլ ինքն է գնալու, ավելի լավ է եղբոր հետ գնա ու եղբոր հետ էլ հետ գա£ Հարգել էին խնդրանքը, թույլատրել£ Սկզբում Շահումին շատ վշտացրեց այդ դեպքը, երկու օր շարունակ տեղը տեղ չէր տալիս, մի գլուխ լաց էր լինում, բայց այս ու այնտեղից