Скачать книгу

հիմա տղաների խմբում կանգնած, հեռվից հեռու նայում էր իրեն, և ինքը գիտեր, որ Նիկոլայն է, և սիրտը թրթռում էր արտասովոր ու տագնապիչ զգացումից£ Իսկ խումբն արդեն ուրիշ երգի էր անցել.

      Խաչենը փրփրում է,

      Ափերը քրքրում է,

      Ամեն քեզ տեսնելիս՝

      Սիրտս թրթռում է®

      Աստված, գոնե ուրիշ կողմ թեքեր հայացքը, ուրիշ ուղղությամբ նայեր, ամբողջ գյուղի առջև ինչո՞ւ է այդպես նայում, եղբայրները՝ Սահակն ու Առուստամը, նույնպես այնտեղ են, ժողովրդի մեջ կանգնած նայում են իրենց, ի՞նչ կմտածենն, եթե տեսնեն նրան՝ իրեն նայելիս£ Այլայլվել, դեմքը կրակի պես այրվում էր, իսկ ընկերուհիներն արմունկներով թեթև հրում էին. «Աղջի, Շահում, մի տես ոնց է հայիլ-մայիլ նայում քեզ», ժպտահայաց ակնարկներ էին նետում՝ մտքներում, երևի, նախանձելով նրա բախտին: Էհ, թե աղջիկներն իմանային առջևում ինչ բախտ է սպասում իրենց ընկերուհուն®

      … Դեղձանիկները շարունակում են ցայգալույսի իրենց երգը£ Ես հիմա տեսնում եմ նրանց՝ ոսկեկանաչ փոքրիկ երգիչներին, թթենիների վրա, երբեմն թաքնվելով դեղնագորշագույն տերևների մեջ, երբեմն հանելով իրենց հետաքրքրասեր կտուցները, ուրախ ոստոստում, ճախրում են ծառերն ի վեր և անընդհատ հնչեղ ու սահուն ծորում է նրանց երգը՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, ապա մի պահ ասես երգն ընդհատվում է, բայց մի կարճ պահ միայն, այն կրկին հնչում է՝ այս անգամ քնքուշ ու նվաղուն՝ ֆյուուութհ®

      Հեռուներից՝ ոչ այն է կոլտնտեսային դաշտերից, ուր ալյակ-ալյակ ծփում են դեղնած արտերը և ասես տաքություն են բուրում, ոչ այն է գյուղամիջով փախչող գետակն ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները£

      –Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ£

      Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ£

      –Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում® Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ£– Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը£– Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու®Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր,– նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.– Գտիր, անպայման գտիր, այան մատաղ£

      –Գտնելու եմ, այա,– հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես,-անպայման գտնելու եմ£

      –Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա®

      –Դու դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում£

      Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին£

      –Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք,– ինչպես օրհնանք մրմնջում է նա£– Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի£– Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.– Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի£

      Ես ելնում, դուրս եմ գալիս բակ£ Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց

Скачать книгу