Скачать книгу

էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ£ Սիրտն անհանգիստ էր£ Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից£ Հոգնել էր երևի£ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով£

      Սկզբնական շրջանում, երբ նա, Ստեփանակերտում ավարտելով բժշկական ուսումնարանը, եկավ գյուղ և աշխատանքի անցավ հիվանդանոցում, երկրորդ հերթի ընկնելիս, մայրը միշտ գալիս էր նրան դիմավորելու£ Մայրը, ցանկապատի մյուս կողմում, մթության մեջ կանգնած, սպասում էր նրան£ Հետո դուրս էր գալիս Անահիտը, և, տեսնելով մորը, ասում էր. «Մամա, էլի՞ ես եկել£ Ես ճանապարհը չգիտե՞մ, ինչ է®»£ Նա թևանցուկ էր անում մորը, և նրանք՝ մայր ու աղջիկ, բռնում էին տուն տանող ճանապարհը£ Անահիտը չէր ուզում, որ մայրը, դաշտային գործերից հոգնած, գար իրեն դիմավորելու£ Բայց մայրը չէր լսում նրան, ամեն երեկո գալիս էր£ Անահիտը քայլում էր լուռ, գլխահակ, իսկ մայրն անդադար խոսում էր, և խոսում էր համարյա միշտ նույն բաների շուրջը. այն մասին, որ դաշտերում ահագին կարտոֆիլ մնաց հանելու, իսկ այսօր վաղը մեկ էլ տեսար ձյուն եկավ, հրեն գիշերը եղյամ է դնում սարերին, որ կաթնապրանքային ֆերմայում հիմա լավ են վաստակում, առաջ այդպես չէր, խոսում էր Անահիտի փնթփնթան հորից, որի մարմնում մնացած պատերազմական բեկորները, եղանակների փոփոխման հետ, իրենց զգացնել էին տալիս£ Բայց ամենից շատ պատմում էր իր մասին, թե ինչպիսի դժվարություններ է քաշել ինքը ջահել ժամանակ, թե ինչպես մի կտոր հացի համար մարդու տվին իրեն տասնչորս տարեկանում® «Միթե՞ հնարավոր է համեմատել էսօրվա կյանքի հետ£ Ռադիոն կա, հեռուստացույցը կա, սառնարանն ու լվացքի մեքենան տանը, խանութն ամեն ինչ լիքը, ամսվա վերջին թոշակը բերում են տուն՝ ստացիր ու սիրտդ ուզածին պես ապրիր® Բայց ապրելու ժամանակն անցել է£ Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, երբ յոթանասունդ լրացել է արդեն, էդ տարիքում հոգիդ աստծուն ավանդելու մասին ես մտածում և ոչ թե ապրելու»£

      Անահիտի համար տխուր ու ձանձրալի էր շարունակ լսել նույն պատմությունները, և նա ամեն անգամ ներքուստ ուրախանում էր, երբ առաջին հերթ էր ընկնում£

      Հիմա նրան ոչ ոք չի դիմավորում երեկոները, թեպետ և մայրն է մնում, և ամուսին ունի, և որդի® Անահիտը դուրս է գալիս հիվանդանոցից և, մտքերի մեջ խորասույզ, քայլում ցանկապատերի և տների արանքով ընկած ճանապարհով, այդ ճանապարհը քնած գյուղի միջով թեքվում է այս ու այն կողմ, հետո ուղղվում, իջնում է ձորը, անցնում փայտե կամրջով, որի տակ մանրիկ խոխոջում է լեռներից եկող անանուն փոքրիկ գետակը, և երկար բարձրանում մինչև դիմացի սարի գագաթին թառած իրենց թաղամասը£ Լռիկ քայլում է նա մթության մեջ սպիտակին տվող ճանապարհով, և ոչ ոք չի խանգարում նրան՝ տրվել իր խոհերին, հիշողության մեջ օր-օրի հաջորդաբար վերարտադրել իր կյանքը£ Գիշերային խավարի մեջ հեշտ է մտածելը, մտքերն իրենք իրենց գալիս, շարվում են իրար ետևից, վաղուց անցած իրադարձությունները վերստին շունչ են առնում, և Անահիտը ամեն անգամ զարմանում է՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես անիմաստ ու հիմարաբար դասավորվեց£ Ե՞րբ, ո՞ր օրը ճեղք տվեց այն, և այդ ճեղքը գնալով մեծացավ՝ դառնալով անդունդի նման խոր, և օրեցօր ավելի սարսափելի է թվում նայել այդ վիհի խորքը£ Ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ դու ամեն ինչ ունես՝ սիրելի որդի ու քեզ սիրող ամուսին, տունուտեղ, սրտովդ է նաև աշխատանքդ, ամեն ինչ կա՝ բացի մի

Скачать книгу