Скачать книгу

գալուց առաջ մեր գյուղում ապրելիս են եղել բնիկ հայեր թուրքերի հետ միասին: Հայերը սակավաթիվ են եղել, մի քանի ընտանիք, թուրքերը մշտապես նեղել են նրանց: Նրանք փորձել են ճնշել նաև մեր գյուղացիներին, սակայն չեն կարողացել: Մերոնք ոչ միայն դիմադրել են թուրքերին, այլև հալածել ու գյուղից վռնդել են նրանց: Թուրքերը փախել են Սաղամո, իրենց ցեղակիցների մոտ, այնտեղ պատմել են եղածն ու ասել.

      – Ալլահը մեզ ազատեց Չախոյի ու Խնկոյի ձեռքից:

      Չախոն ու Խնկոն եղբայրներ էին, Չախոյան ու Տերտերյան ազգությունների նախնիներից, նրանք էին փախուստի մատնել թուրքերին:

      Թուրքերի հետ նման ընդհարումներ շատ են եղել և՛ դրանից առաջ, և՛ հետո: Առաքելենց Սաքոն ինձ պատմել է հետևյալ դեպքը իր նախապապի՝ Առաքելի մասին.

      Մեր գյուղացիները Գյոլայում էլ թուրքերի հետ համատեղ են ապրել: Երբ որ սկսվում է տեղափոխությունը և առաջին խմբերը սայլերով ճանապարհ են ընկնում դեպի Ջավախք, թուրքերը ծաղրում են նրանց, կանացի վարտիքն իբրև դրոշակ ձողին կապած, ծամածռություններ անելով ուղեկցում են սայլերին: Հատկապես իրենց լկտի էին պահում երկու թուրքեր՝ Ահմեդ և Սայիդ անուններով:

      Առաքելը, որ հայտնի էր իր ուժով ու խիզախությամբ, ձեռքը տանում է դեպի դաշույնը, բայց ավագ եղբայրը զսպում է նրան: Նա հարկադրված ենթարկվում է, բայց ասում է թուրքերից մեկին.

      – Լավ, Ահմեդ, սպասեք ինձ, ես կգամ:

      Տեղ հասնելուց երկու օր հետո նա թամբում է իր Սպիտակ ձին:

      Այդ նշանավոր նժույգը նա հեծնում էր բացառիկ դեպքերում: Եկել էր ամենաբացառիկ դեպքը՝ նա պիտի գնար վրեժ լուծելու թուրքերից: Ոչ ոք չի համարձակվում նրան ետ պահել, բոլորը գործերը թողած լուռ նրան էին հետևում: Մայրը արցունքն աչքերին միայն արագ-արագ խաչակնքում էր…

      Առաքելը մութն ընկնելուն պես անցնում է սահմանը և վաղ առավոտվա աղջամուղջի մեջ հայտնվում Ահմեդի տան կտուրին: Պարանով իջնում է երդիկից ու կանգնում քնած թուրքի մահճի մոտ.

      – Վեր կաց, Ահմեդ, ես եկա:

      Թուրքը սարսափահար վեր է թռչում, ձեռքը մեկնում է դեպի հրացանը, որ պատրաստ դրված էր կողքին, բայց նույն վայրկյանին գետին է տապալվում Առաքելի դաշույնի շեշտակի հարվածից:

      Նույն սառնասրտությամբ նա հաշվեհարդար է տեսնում երկրորդ թուրքի հետ, և մինչև գյուղը կարթնանար ու կիմանար կատարվածը, Սպիտակ նժույգը լեռներով սլանում էր դեպի սահմանը: Վախկոտ թուրքերը չեն համարձակվում անգամ հետապնդել նրան:

      Մեր գյուղն ունեցել է այլ քաջեր ևս, ունեցել է հետաքրքիր պատմություններ նրանց մասին, որոնք անցել են սերնդե-սերունդ:

      Ուշագրավ են հատկապես երկու նշանավոր եղբայրների՝ Տալոյենց Բարսեղի ու Սարգսի մասին պատմությունները: Նրանք արտակարգ ուժի տեր էին, հատկապես Սարգիսը, որն իբր թե երկու սիրտ է ունեցել: Շատ սխրանքներ էին գործել նրանք, շատ անգամ էին կռվել թուրքերի դեմ, պաշտպանել անմեղներին ու թույլերին: Նրանց մասին հեքիաթանման գեղեցիկ զրույցներ էին պատմվում օդաներում: Հուզիչ է հատկապես Սարգսի եղերական մահվան պատմությունը:

      Այդպիսի մարդկանց ու նրանց արարքների շնորհիվ Ջավախքում և նրա սահմաններից դուրս ձևավորվել է հայտնի կարծիքը մեր գյուղի մասին, ձևավորվել է փոգացու կերպարը, որ ինքնատիպ է իր խոսվածքի պես: Ինչ-որ բացառիկ բան կա նրանում, նրա խոսվածքի ու բնավորության մեջ: Այդ կերպարին բնորոշ

Скачать книгу