Скачать книгу

են անվանել ազգերի Դոն Կիխոտ, թեև ազգերի ավագ եղբայր, բայց աշխարհին օտար ու խորթ են համարել:

      Նայելով նրա կրած չարչարանքներին, կարող էին և ազգերի Քրիստոս համարել: Բայց պետք է ուրախանա՞լ, թե՞ տխրել դրա համար:

      Հայտնի է, որ բոլորից առաջ Նարեկացին է ցույց տվել հայի դոնկիխոտությունը: Նա էլ իր Նարեկը գրել է նոր հազարամյակի սկզբին, երբ մարդկությունն սպասում էր Տիրոջ հայտնությանը:

      Նրա հերոսը ինքն իր պատճառով տառապած հայն է, որը, սակայն, խղճահարություն չի առաջացնում, թեև անկյալ է, բայց վեհություն ունի իր մեջ, ինչպես Դոն Կիխոտը, նրան հաղթել են, բայց նա չի պարտվել, չի կորցրել հոգու լույսն ու հավատը:

      Հիմա էլ ամեն տեղ է նա, աշխարհում ցրված, բայց աշխարհից տարբեր: Աշխարհը նրան վիրավորել ու խաբել է, բայց նա հավատում է աշխարհին ու մարդուն. մի՞թե դոնկիխոտություն չէ:

      Իր երևակայության տեսիլներով տարված, փոխանակ իր տանը նստելու, նա թափառում է աշխարհով մեկ ինքն իրենից հալածական ու սպասում է, որ աշխարհը իր Նարեկը կարդա, իր հոգին տեսնի:

      Աշխարհում էլ ուրիշ ոչ մի ժողովուրդ Նարեկ չունի՝ այդպիսի բաց ու ազնիվ խոստովանանք, այդ էլ է դոնկիխոտություն:

      Մինչդեռ պետք էր Սանչո Պանսա լինել աշխարհին հարմարվելու, նրա շարժումն ու փոփոխությունները հասկանալու համար, մանավանդ որ Դոն Կիխոտը ամեն անգամ այդ փոփոխությունների հետ մեռնում ու կենդանանում է, իսկ Սանչո Պանսան երբեք չի մեռել ու չի մեռնի:

      * * *

      Երբ կործանվեց Լուսավոր ապագայի երկիրը, «երբ դարաշրջանն էին թաղում», ես այնտեղ էի, մեծ կայսրության մայրաքաղաքում:

      Միշտ չէ, որ կայսրության կործանում կտեսնես, դրա համար անհրաժեշտ է, որ երկու ձախորդություններ համընկնեն՝ քո և կայսրության:

      Փողոցները մայրաքաղաքում, չգիտես ինչու, դատարկ էին, բայց ամենուրեք շատ թուղթ կար, որ քշում ու տանում էր քամին:

      Այդպիսի դեպքերում, դեռևս Ժողովողի ժամանակներից, միշտ հայտնվում են քամիները, որ փլուզումներն ուղեկցեն ու ողբան ավերակների վրա:

      Կարծես թե մարդիկ ընդմիշտ լքել էին հսկայական քաղաքը, իսկ քամին տանում, պտտեցնում ու ետ էր բերում թղթերը՝ խոսքեր, ճառեր ու մեծ-մեծ մտքեր, այլևս դատարկ ու անիմաստ, քշում, տանում էր քամին ու կորցնում էր փոշիների մեջ՝ ևս մի անգամ հաստատելու համար աշխարհի ու մարդկային գործերի ունայնությունը:

      Կայսրությունները մարդկանց նման հանկարծամահ չեն լինում,երևի մարդիկ էլ չեն լինում, այդպես թվում է միայն: Ինչ որ երևում է, ինչ որ կարելի է տեսնել, թաղման արարողությունն է, նրան նախորդում են տանջալի հոգեվարքն ու մահը: Իսկ թաղումից հետո սկսվում է թալանը, բոլորը թալանում են պետությանն ու իրար, ապա, դոմինոյի օրենքով, փլուզումները շարունակվում են մարդկանց հոգիներում՝ բերելով ցավ ու հիասթափություն: Դրանք ոչ չափում են, ոչ էլ կշռում, ինչպես որ ոչ ոք չի կշռում մառախուղը սարերում կամ էլ չի հաշվում հողմահալած տերևները անտառներում:

      Մեծ քաղաքականությունը տեսնում է միայն մարդկային մեծ զանգվածներ և մեծ տարածություններ:

      Ի՞նչ է յոթանասուն տարին հավերժության համեմատությամբ: Մոտավորապես այդքան կյանք ունեցավ մարդկությանը կոմունիստական երջանիկ ապագա խոստացող երկիրն ու կորավ: Վերացավ ու դարձավ ոմանց համար ցավագին ցնորք, ուրիշների համար՝ լուսադեմի ցանկալի երազ և կամ մղձավանջ, որ հայտնվում է, ինչպես բանաստեղծուհին

Скачать книгу