Скачать книгу

եմ վերջին, այնքան ավելի հաճախ եմ մտքով վերադառնում դեպի սկիզբը, որտեղից եկել ենք բոլորս՝ դեպի մանկություն, երևակայությամբ վերականգնում եմ անցքեր, պատկերներ և այնքան հաճախ ու այնպես ինքնամոռաց կերպով, որ երբեմն շփոթում եմ՝ ինքս տեսե՞լ եմ այդ բաները, թե՞ մերոնք են պատմել:

      Ահա տեսնում եմ իմ վաղ մանկության կարմիր օրերից մի օր: Կարմիր են թվում անցյալի օրերը, մեկ էլ ապագան է կարմիր թվում, երբ հավատում են նրան:

      Խորունկ ձմեռ էր, ձյունառատ ու խիստ: Մենք հավաքվել էինք թոնրի շուրջը: Մայրս հացի այրված կուտերը լցրել էր ուռենու ճյուղերից հյուսած սկուտեղի մեջ ու դրել մեր առջև, որ ուտենք:

      Խորունկ ու դժվար ձմեռ էր, պատերազմը նոր էր վերջացել, այդ սևացած կուտերից բացի մեր տանը էլ բան չկար ուտելու:

      Կոլխոզը մեր փոքր գոմը պահեստ էր դարձրել, կարտոֆիլ էր լցրել: Գոմի դուռը կնքել էին: Գոմը լիքը կարտոֆիլ էր, իսկ մեր մեծ ընտանիքը սոված էր: Հայրս ու եղբայրներս լուռ նստած նույն բանն էին մտմտում՝ ի՞նչ կլինի, եթե կարտոֆիլը հանեն: Այդպես լռությամբ էլ միևնույն որոշումը կայացրին՝ ուրիշ ելք չկա: Այնուհետև հայրս շաբաթը մի անգամ քրոջս՝ Նազերին, պարանով երդիկից իջեցնում էր գոմը, քանի որ նա փոքրամարմին ու թեթև էր, իսկ նա դռան շեմքի տակից կարտոֆիլները գլորում էր դուրս: Դա փրկություն էր, մեզ այլևս սով չէր սպառնում:

      Պահեստապետը Առաքելենց Աղասիմն էր: Նա կռահել էր, թե ինչ է կատարվում իր պահեստում, բայց բան չէր ասել, միայն հորս զգուշացրել էր, թե ռևկոմի նախագահը երկու-երեք օր հետո ստուգման պիտի գա, երդիկը պիտի փակի ու նույնպես կնքի:

      Երկու օրվա Նազերը այնքան կարտոֆիլ դուրս տվեց, որ մեզ բավական էր մինչև գարուն:

      – Աստված մարդուն չի կորցնի,– ասաց հայրս դռները փակելով:

      – Բայց մեզ Աղասիմ քեռին փրկեց,– առարկեց ինչ-որ մեկը:

      – Այո՛, իսկ նրան դրդեց Աստված…

      Մեր ավագ եղբայր Համբոն հիվանդ պառկած էր մի անկյունում, իսկ Գևորգը գնում-գալիս էր գոմի երկայնքով ու ոգևորված արտասանում էր.

      Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստոմ Զալին՝ Ֆիրդուսին,

      Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին…

      Նա այդ բանաստեղծությունը երկու օր հետո պիտի արտասաներ Ստալինի ծննդյան օրվան նվիրված համերգին և լարված պատրաստվում էր: Երբ հասնում էր «ո՛վ Պողպատե Առաջնորդ»-ին, ձայնը բարձրացնում և ձեռքը թափով վեր էր պարզում, այդպես էր սովորեցրել ուսուցիչը, իսկ երբ պիտի ասեր՝ քեզ արևը պիտի լինի հաղթանակի շքանշան, երկու ձեռքն էր պարզում:

      Համբոն չարացած էր և ամենից առաջ հենց Պողպատե Առաջնորդի դեմ, որովհետև նրան էր համարում վերջերս իրեն բաժին ընկած ձախորդությունների պատճառը: Նրան բռնի ֆեզո էին տարել Վալե քաղաքը, որտեղ հիվանդացել էր դողէրոցքով: Այնտեղից մի ընկերոջ հետ փախել էր և մի քանի օր ճանապարհին տանջվելուց ու զանազան արկածներից հետո գյուղ էր հասել: Թվում էր, թե ձախորդությունները վերջացան, բայց այդպես չէր: Աբուլի կոլխոզի հովիվները այդ ձմեռ խոտի պակասության պատճառով ոչխար էին պահում մեր հարևան Սմբատենց գոմում և շատ շուն ունեին: Երբ Համբոն հասել էր մեր տանը, շները հարձակվել էին նրա վրա ու քիչ էր մնացել քրքրեին: Մարդիկ հասել ազատել էին, բայց նա բազմաթիվ վերքեր էր ստացել և հիվանդ ու չարացած պառկած էր, ուստի Գևորգից պահանջեց լռել:

      Հայրս հավանություն տվեց դրան, Գևորգին ուղարկեց ստուգելու, թե բոլոր դռները փա՞կ են և սկսեց հայհոյել բանաստեղծությունը

Скачать книгу