Скачать книгу

էր տալիս ինձ.

      – Կանցնին էս օրերը, Մարկոսյան ջան, լավ օրեր կգան:

      Նա մեկն էր այն քչերից, որոնց մեջ միացած էին մարմնի ուժն ու հոգու պոեզիան, այդտեղից էր նրա լավատեսությունը:

      Թե գիտենայի ինչ է սպասվում մեզ, մնացած բոլոր օրերս հոժարությամբ կտայի, միայն թե այդ օրերը չանցնեին:

      Հիշու՞մ ես, ինչպես հյուր գնացինք Կարենենց, երբ վերադարձել էր նրա հայրը՝ Վարոսը: Նա վարորդ էր, ավտովթարի պատճառով բանտարկվել էր: Նստել էր որոշ ժամանակ ու նոր ազատվել, վերադարձել էր տուն:

      Վարոսի ավագ որդին ու աղջիկներն էին եկել հեռուներից, հոր սիրած երգերն էին երգում, արտասանում էին: Այնպես թեթև ու գեղեցիկ էր այդ երեկոն, այնպես հուզիչ ու բնական էր ամեն ինչ, որ Վարոսը կարծես մոռացել էր կրած դառնությունները:

      Նա մեր գյուղի առաջին վարորդներից էր, որոնք փայտե խցիկներով «Գազիկ» էին քշում: Նրանց նախանձում էին ընկերները, իսկ աղջիկները սիրահարվում էին:

      Նրա հորը՝ Ազիզենց Մադոյին, ձերբակալել էին երեսունյոթ թվին որպես «ժողովրդի թշնամու», դաշնակցական գաղտնի խմբակի անդամ լինելու մեղադրանքով: Իբր թե այդ խմբակի անդամները մի գիշեր հավաքվել էին Կուճուճայենց օդայում և նրանցից մեկը երգել էր «Ինչու՞ բոլորն եկան, իմ Զոհրան չեկավ» երգը: Դա տարածված երգ էր ինչ-որ արևելյան հին սիրավեպից, իսկ կոմունիստների կարծիքով նշանակում էր ինչու՞ դաշնակները չեկան…

      Հաջորդ օրը ձերբակալել ու տարել էին յոթ հոգու:

      Դա եղել էր ձմռանը: Վարոսի հայրը ոչխարին խոտ էր տվել ու յափունջին ուսերին կանգնած էր եղել ոչխարի մոտ, պատի տակ: Երբ միլիցիոներները եկել էին տանելու, յափունջին տվել էր ավագ որդուն՝ Սաքոյին.

      – Առ,– ասել էր նա,– մինչև գարուն գա, դեռ շատ ցրտեր կլինեն:

      – Այն ժամանակ ոմանք հավատում էին, որ շուտով գարունը պիտի գա,– ասաց Վարոսը,– այսինքն սովետական կարգերի վերջը: Ահա այդ վերջը եկավ, բայց ինչ-որ նման չէ գարնան:

      Վարոսի հայրը Վանո Տացուի առաջին աշակերտներից էր եղել: Նա տանը Նարեկ էր պահել, որ հրաշքով փրկել, պահել էին: Վարոսը բերել տվեց գիրքը, ցույց տվեց հոր ծալած թերթը: Ես տեսա մատիտով հազիվ նկատելի նշված մի տող այդ էջում՝

      Արդեօք լուա՞յց ընդ ձայնի գուժիս՝ աւետեաց համբաւ ինձ առաքեցեալ…

      Դժվարություններ շատ էր տեսել Վարոսը: Թեև կյանքն ու մարդիկ դառնացրել էին նրան, բայց էությունը մնացել էր լուսավոր: Նրա հետ մի տեսակ թեթև ու հեշտ էր ամեն ինչ: Ամեն տեղ և ամեն ինչում իրեն այնպես էր պահում, որ կարծես ասելու լիներ.

      – Կյանքը շաքար չէ, բայց ապրել կարելի է, կարևորը մարդ մնալն է:

      Մինչ մենք զրուցում էինք, դուռը ծեծեցին: Վարոսը գնաց բացեց ու ներս եկավ երկու վրացիների հետ: Նրանք ներս մտան մրսած, ձյան մեջ կորած ու տիկով օղին դրեցին սեղանին: Նրանք չորացրած մրգեր էին բերել պանրի հետ փոխանակելու, ուզեցել էին հասնել Ասփարա, իրենց ծանոթի մոտ, բայց ճանապարհը մեր անտառի տակ փակ էր եղել, մեքենան թաղվել, մնացել էր ձյան մեջ: Շալակել էին տիկով օղին, եկել գյուղ: Շներից խույս տալով ու հալածվելով եկել հասել էին Վարոսենց:

      Նրանք եկան և իրենց հետ մի տեսակ թարմություն բերեցին, տխրությունը ցրվեց: Տաքացան, խմեցին ու երգեցին վրացիները: Խմեցինք մենք էլ նրանց օղին, որ այդ օրերի պես պղտոր էր:

      Նրանցից մեկը, որի անունը կարծեմ Դաթո էր, մի երգ երգեց: Բառերը մոռացել եմ, միայն ընդհանուր տպավորություն է մնացել, ընդհանուր ասոցիացիա, որ երբեմն

Скачать книгу