Скачать книгу

շխելով, խնդրեց, որ պատարագ մատուցանեն եկեղեցուն և յուր կատաղած անասունների համար աղոթեն տիրոջ սեղանի վրա:

      Բայց հնարք չեղավ: Պարոն Հովասաբը՝ ճարահատյալ սկսավ գործ դնել կախարդական զորություններ: Նա լսել էր յուր ծերունի պապիկից և յուր պառավ մամիկից, թե շատ անգամ փոքրիկ դևիկները չափազանց սեր ունին նստել ձիերի և մատակների վրա ու աներևութաբար վազ տալ դաշտերում: Գուցե այդ ասածի հիման վրա, պարոն Հովասաբի երամակը, գծված, սասանված, փախչում էին արոտների մեջ, տռտիկ տալիս, քացի գցում և ծլունկ լինում:

      Այդ պատճառով, նա իմաստուն դերվիշներին մի քանի թիլիսմայական թղթեր գրել տվեց, և կաշու մեջ կարել տալով, կախեց յուր անասունների վզից: Թեպետ մի փոքր թեթևացավ նրանց առաջին հուզմունքը և վրդովմունքը, բայց մատակները ոչ բոլորովին հանգիստ էին: Վերջապես ծերունին մի ղարաչի վհուկ կնոջ խորհրդով գտավ մի հնար, որով ոչ միայն կարողացավ բոլորովին հանգստացնել յուր չորքոտանիները, այլև որսաց չար դևիկներից մինը: Նա թամբում է յուր արաբական մատակներից մինը կարմիր և խայտաճամուկ համետով, նրա նստատեղը օծում է ձյութով, որի վրա շարում է պողովատի ասեղներ, կարթաձև ծայրերով, և այդպես թողնում է մատակը արոտների մեջ արածելու: Դևերը, իրանց ամենօրյա սովորության պես, գալիս են իրանց դիվական խաղն խաղալու: Մի մանուկ աղջիկ-դևիկ, տեսնելով փառավոր թամբած ձին, իսկույն թռչում, նստում է նրա վրա և սկսում է վազեցնել դաշտերի մեջ: Բայց խղճալի չէ զգում, որ յուր մարմինը շատ ամուր կերպով կպել էր ձյութին, և ասեղները, շարվելով նրա հալավների վրա, իսկույն երևան էին կացուցել դևիկը1:

      Պարոն Հովասաբը շուտով վրա է հասնում: Դևը որքան աշխատում է, չէ կարողանում պոկ գալ ձյութից: Պարոն Հովասաբը բռնում է ոգին, և անցկացնելով նրա վիզը պողովատի օղամանյակ, ամրացնում է առջևից կողպեքով, և նրա ականջներից քարշ տալով նույնպես պողովատի փոքրիկ օղակներ, յուր որսը տուն է տանում:

      Գեղեցիկ էր փոքրիկ դևիկը յուր մատաղ հասակում. նրա կերպարանքը բոլորովին նման էր ադամորդիներին. միմիայն նա ուներ յուր հետևում խոզի պոչի նման մի երկայնություն, և նրա ոտերի կրունկները դեպի առաջ և մատները հետնակողմում էին: Նա որպես հնազանդ աղախին, երկար ժամանակ ծառայեց Հովասաբենց տան մեջ: Նա ավելում էր նրանց տունը, սրահը և բակը, կթում էր կովերը, գոմեշները և ոչխարները: Նա սափորներով խմելու ջուր էր բերում աղբյուրից, օրորում էր, երբեմն ծիծ էր տալիս նրանց փոքրիկ տղաներին: Նա զանգում էր խմորը, հարում էր խնոցի, թխում էր հաց և աթար, և առավոտյան շատ շուտով վառում էր թոնիրը:

      Յուր հնազանդության հետ երբեմն նա չափազանց կամակոր և հանդուգն էր: Նրա հետ խոսում էին մի տեսակ ոճով, որին ասում են դիվական լեզու: Օրինակ՝ փոխանակ ասելու «ջուր բե՜ր» – «ջուրը տա՛ր», ասում էին` «ջուրը մի բե՛ր» – «ջուրը մի՛ տար»: Որովհետև եթե ասեին «բե՛ր», չէր բերելու, բայց եթե ասեին «մի՛ բեր», իսկույն կբերեր: Երբ կամենում էին ասել՝ «գնա՛, շուտ ե՛կ», ասում էին՝ «գնա, ուշ ե՛կ»: Երբ շատ հարստություններ ու թանկագին բաներ էին պահանջում նրանից, իսկույն բերում էր «Չիքենց» տանից:

      Արդեն շատ դարեր և տարիներ անցել գնացել էին, մինչ դևը ծառայում էր Հովասաբենց տան մեջ: Բայց այդ հավերժական և անթառամելի մանկության ոգին, ընկնելով ադամորդու ձեռքում, պառավել էր. նրա ծամերը սպիտակել էին, և նրա աչքերը, որ տեսնում էին և մութի մեջ, նրանց լույսը պակասել էր, նա հազիվ էր տեսնում: Այդ ցավալի դրության մեջ նրան դարձյալ աշխատեցնում էին և ո՛չ ոք Հովասաբենց ազգատոհմից չէր լսում նրա աղաչանքները, որ արձակեր նրան:

      Հովասաբենք դևին անվանում էին Խլվլիկ, որի մայրը, անհիշելի հավիտենից պառավ դևը, ամենայն տարի, Նավասարդի վերջին գիշերում2 միշտ գալիս էր Հովասաբենց կտուրի վրա և երդիկից լաց էր լինում, աղաղակում և աղաչանք անում, որ յուր աղջիկը արձակեին, խոստանալով փոխարենը վճարել մեծ փրկանք:

      Դժվար էր գուշակել, թե քանի բոլորակ դարեր անցել էին պարոն Հովասաբի մահից, երբ նրա թոռնիկներից մինը, լուսահոգի Խնջիկը, հոժարացավ ազատել դևիկ գերիին, միայն այն պայմանով, երբ Խլվլիկի մայրը կուսուցաներ իրան մի հնար, որով ինքը կամ յուր որդիքը կարողանային փրկել բոլոր դիվահարներին: Դևի մայրը, թեև դժվարությամբ, այսուամենայնիվ, ճարահատյալ, ուսույց Խնջիկին կախարդական ուսմունքի գաղտնիքը և իրանց թագավորի ու թագուհու անունները, պատվեր տալով, թե երբ որևիցե դևին հրամայում էին այդ անուններով՝ իսկույն հալածական է լինում, իսկ երբ կանչում էին՝ տեսանելի կերպով երևան է լինում և հնազանդվում է ամեն տեսակ ծառայությունների: Բայց ամենասաստիկ երդում տվեց Խնջիկին, որ այդ գաղտնիքը, բացի յուր որդիներից, մի այլ մարդու չհայտնեին:

      Երկար ժամանակ այդ գերբնական իմաստության գաղտնիքը ծածուկ մնաց Հովասաբենց ցեղի մեջ, առանց մի այլ մարդու հայտնելու: Նրանց տոհմի ծերունիները, որպես իմաստուն նահապետներ, այդ մեծակշիռ գիտության ծածկամիտ խորհրդապահներն էին: Անչափահասները այն ժամանակ միայն հաղորդակցություն կունենային այդ գիտության գաղտնիքին, երբ ստուգիվ վկայված կլինեին իրանց հաստատամտության մասին:

      Հովասաբենք ոչ միայն իրանք կարողություն ունեին հրաշալի կերպով բժշկել դիվահարներին, այլ նրանց նվիրական բնակարանի հողեղեն փոշին, հեռու երկրներ տարվելով, երբ ցրվում էին դևոտների վրա, իսկույն բժշկվում էր ախտավորը…:

      Նրանց տան կտուրների վրա, հողերի և փոշիների մեջ, թավալվում էին բորոտները, և իրանց մարմիններում եռ ու քոր ունեցող հիվանդները: Մի բարակ առվակ հոսում էր Հովասաբենց դռան առջևից. դրա եզերքը հովանավորված էին ուռենի ծառերով: Ավանդությունը վկայում է, այդ ուռենիները տնկվել էին այն ճյուղերից, որ ծաղկազարդի տոնում օրհնված էին տիրոջ սեղանի վրա: Այդ ահագին հսկայամարմին ծառերը կենդանի անբարբառ վկաներ էին, թե այն գերբնական իմաստությունը Հովասաբենց ազգատոհմի մեջ սկսվել էր ժամանակին խորին հնությունից: Որովհետև այդ ծերունի ուռենիքը

Скачать книгу