Скачать книгу

– ասում էր հայրս, – էդ մարդը նորեն կատղեր է, աչքերը չաթալ կտեսնեն կոր, գեղ ուղարկե՛, երթա, հանգստանա, գա։

      Մայրս համաձայնում էր հորս հետ, և հաջորդ օրր Գոգոն նստում էր էշը և գնում գյուղ մի քանի օրով։ Եվ վերադառնում էր Գոգոն աչքերի բոլորովին այլ արտահայտությրւններով, մեղմացած, ժպտուն, բարյացակամ, եթե ամբողջ գիշերը լույսը վառ պահեինք՝ չէր նեղանա, մինչև անգամ փոքրիկներիս վերցնում էր իր ուսերի վրա և ման ածում։ Այն ժամանակ ես ոչինչ չէի հասկանում, այժմ եմ հասկանում նրա տրամադրության հեղաշրջման պատճառը։

      Երբ Գոգոն նորից էր սկսում ջղայնանալ, կատաղել և մեզ տված ապտակները շատացնել՝ մենք փոքրերս անգամ, գնում խնդրում էինք մայրիկից։

      – Գոգոն գեղ ղրկեցե՛ք, ի՜նչ կըլլի, նորեն սկսեր է մեզ ծեծել։

      Մայրս քթի տակ մեղմորեն ժպտում էր և, այս անգամ, առանց հորս թելադրանքին, Գոգոյին ուղարկում էր գյուղը։ Այդ բանի համար մենք չափազանց ուրախանում էինք, նախ՝ մի քանի օր բացակա էր լինում տնից և երկրորդ գալուց հետո էլ անսահման բարի էր լինում։

      Անցնում էր միառժամանակ, նորից Գոգոյի աչքերն սկսում էին չաթալ տեսնել, սրտնեղություն անսահման։

      – Մայրիկ, ղրկեցե՛ք Գոգոն տուն․․․

      – Շատ գործ ունի, օղո՛ւլ, ամեն ատեն գեղ երթա՞լ կըլլի։

      – Ի՞նչ կըլլի, ղրկե՛․․․

      Եվ Գոգոն նորից էր գնում և վերադառնում բարի։

      Այդ բարի օրերից մեկում Գոգոն փրկեց իմ կյանքը կամ առնվազն՝ հաշմանդամ լինելուց։

      Մեր տան դահլիճի առաստաղի վրա կար մի արձանագրոոթյուն, որը գրված էր տունը կառուցելու ժամանակ։ Այդ արձանագրությունը հետևյալն էր.

      «Որդիքս Հակոբ, Գևորգ, Լևոն

      Ժարանգորդք են տանս այսորիկ»։

      Որովհետև տան կառուցված ժամանակը ես ծնված չէի, ուստի իմ անունս արձանագրության մեջ չկար։ Մի օր ես այնպես մտածեցի, որ եթե իմ անունը չկա, ուրեմն ես չեմ կարող ժառանգորդ լինել «տանս այսորիկ»։ Ներքևի հարկից, գաղտնի, վեր հանեցի եռոտանին և բարձրացա վրան, որպեսզի իմ անունը ես ավելացնեմ ժառանգորդների ցանկում։ Դեռևս գրելու գործողությունը չէի սկսել, երբ եռոտանին սկսեց երերալ և ծռվել։ Բարեբախտաբար, արձանագրությու ից քիչ հեռու կար մի մեծ կեռ երկաթ, որից ձմեռը մեծ լամպն էին կախում, բռնեցի այդ կեռ երկաթը, եռոտանին մնաց ոտներիս տակը, բայց անկարելի էր ցած իջնել, որովհետև եթե երկաթը թողնեի, եռոտանին պետք էր կործանվեր։ Սկսեցի ճչալ ահ ու սարսափով։ Գոգոն, լսելով աղիողորմ ճչոցս, անմիջապես վազեց վեր և շուտափույթ ըմբռնելով կացությունը, բռնեց եռոտանին ու ես, առանց վախի, սկսեցի ցած իջնել։

      Հատակին հասա չհասա, Գոգոն ապտակ տվեց երեսիս և՝

      – Չանգալը չի ձգած ինչո՞ւ ես վեր ելեր․․․

      Ես գոհ մնացի այդ ապտակից։

      Երեկոյան հայրս ինձ նստեցրեց իր ծնկանը և շոյելով ոսկեգույն մազերս՝ հարցրեց․

      – Ինչո՞ւ էիր վեր ելեր։

      Հորս փայփայանքից ոգևորված՝ անկեղծորեն ասացի նպատակս։ Հայրս կուշտ ծիծաղեց և բոլորի ներկայության հայտարարեց․

      – Իմ բյություն հարստությունն իմ պստիկ յավրուինս է, իսկ աս տունը, իմ մահես վերջը, բոլորիդ կըսեմ, կուտաք այս յավրուիս։

      Հորս մահից տարիներ հետո, երբ հարկ եղավ հորս հարստությունը բաժանել, իմ բացակայության, մայրս առաջարկել էր, որ այդ տունը, առանց որևէ վիճակ ձգելու և վեճի, ինձ տրվի՝ հարգելու համար հորս ասած ամեն

Скачать книгу