ТОП просматриваемых книг сайта:
Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Читать онлайн.Название Անցյալից
Год выпуска 0
isbn 9781772467406
Автор произведения Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр История
Издательство Автор
53
Աշխարհի ամենամեծ եւ ամենաճոխ պալատական համալիրներից (500 հազար ք/մ), բազմաթիվ շինությունների հեղինակ է Կարապետ Բալյանը։
54
Պետք է լինի ոչ թե «իսլամ», այլ՝ «հայ». կամ պետք է այսպես հասկանալ՝ քանի դեռ աշխարհիս երեսին կա մեկ իսլամ, պետք է կռվել հայերին ինքնուրույնություն տալու դեմ։
55
Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) – Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից, նրա ջանքերով ռուսական պետությունը մասնակիորեն վերականգնել է կաթողիկոսական իրավունքները եւ թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, որ ռուսներն առաջին անգամ սահմանափակել եւ արգելել էին 1884-ին։
56
Այս եւ հետագա ընդգծումները հեղինակինն են։
57
Ռուսերեն՝ «զանգ», «հնչակ», «կոչնակ»։
58
Ֆրանսերեն՝ «արտոնագիր սոցիալական գիտությունների»։
59
Հաշվի առնելով այս եւ հետագա ծավալուն մեջբերումների փաստաթղթային արժեքը՝ հնարավորինս չի ուղղվել լեզվական եւ կետադրական խճողվածությունը։
60
Ի պատիվ Հնչակյան կուսակցության՝ պետք է արձանագրել, որ քաղաքական համարված հայ կուսակցություններից միայն նա էր, որ իր ծրագրային փաստաթղթում պետականության վերականգնման դրույթ ուներ, այսինքն՝ իրապես քաղաքական կազմակերպություն էր։
61
Զինատեսակներ են։
62
Գյուղացիության շահերն արտահայտող, համայնքային սոցիալիզմ դավանող հակամիապետական գաղափարախոսություն եւ շարժում Ռուսաստանում (ռուսերեն «ժողովուրդ» բառից), գոյատեւել է 1850-ականների վերջից մինչեւ 1890-ականների սկիզբը։ Ունեցել է տարբեր հոսանքներ եւ, ըստ այդմ, զբաղվել ե՛ւ քարոզչությամբ, ե՛ւ ահաբեկչությամբ. առավել աչքի ընկած առաջնորդներն էին անարխիստ, անհապաղ ապստամբական Բակունինը, քարոզչությամբ ժողովրդին հեղափոխության պատրաստելու կողմնակից Լավրովը եւ հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու կողմնակից Տկաչյովը։
63
Այդ օրերին Թիֆլիս էին եկել Զեյթունի 1878թ. ապստամբության ղեկավարներից զեյթունցի Հարություն Չաքրյանը, մշեցի Հակոբ սարկավագը (որին հետո խուսափողականության մեղադրանքով ընկերները սպանեցին) եւ Հարություն-աղան (Հունո), որին որոշ վավերագրերում համարում են վանեցի։ Սրանց հետ է կապի մեջ եղել Կուկունյանցը։
64
Վարդան Գոլոշյան (1867-1889) – Հայ առաջին հայդուկներից։ Անցել է Սասուն, կազմակերպել ըմբոստացման ուղին, որ իր պտուղները տվեց դեռեւս 1891-92թթ. ինքնապաշտպանական ընդհարումների ժամանակ։
65
Տարիներ անց Արամ Մանուկյանը դարձավ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից եւ կարողացավ պաշտպանել Վանի հայությանը Խալիլ-փաշայից. իսկ 1918-ին, երբ նույն Արամ Մանուկյանը ըստ էության միայնակ Հայաստանի Հանրապետություն էր կերտում, Երեւանում ստիպված եղավ կրկին հանդիպել նրան. այս առիթով մի այսպիսի հուզիչ հուշ է պատմում Վահան Նավասարդյանը, որ ամենից առաջ ցույց է տալիս Արամի անզուգական մեծությունը. «Ինձ ամենեն շատ հուզողն այն էր, թե ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ