Скачать книгу

անելիս՝ հող են ածում, աչքդ բաց անելիս՝ թոզ. շունը տերը չի՛ ճանաչում, ո՞ւմ ասես, ո՞ւմ: Կուտ ունիս, քո հավի առաջն ածի՛ր. դան ունիս, քո ջաղացը տա՛ր: Դու էլ, թե ձեռիցդ գալիս ա, դանակդ սրի՛ր, մեկ կողմիցը վրա թռի՛ր, աշխարքս թալան-թալան ա, նամարդը իշի փալան ա: Հա կա՛ց ու քեֆ արա: Բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, ետո ես կգամ, առաջ դու գնա:

      Անջախ մի անջախ իրար բոթբոթելով, համեցեք անելով. կռնից, թևից քաշելով տուն ընկան:

      Օրհնյալ է աստված,

      Փառք հավիտյանս ՝չամիչ.

      Սրտըներն ընկավ տեղը,

      Մատըներն ընկավ եղը.

      Աքլորին բարձեցին գեղը

      Ու կուզըկուզ անելով՝

      Մտան տաք տեղը:

      Նամարդ ըլի, ով չասի՝

      Աստված վերջը խեր անի:

      Արի՛, հմիկ գոմի դռանը կանգնի՛նք ու մեր քեդխուդեքանց քեֆին թամաշ անե՛նք: Բայց ի՞նչ անես, որ չե՛ն թողում. Հազար յադ ու այլազգի էլ որ ըլիս, սրանց սովորությունն Էնպես ա, որ աոանց քեզ թիքա չեն բերանները դնիլ. չգնաս՝ կխռովին, ու ամեն մարդ իր տունը կերթա. Գնա՛նք, ի՞նչ կա որ, հո մեզ չե՞ն ուտիլ: Տարով մեջըներումը մնաս, քեզ տնետուն ման կածեն, քեֆ շհանց կտան: Բարիկենդան օրը հո, որ քարվան մտնի գեղը, ճամփից ետ կդարձնեն. քեզ էլ կպահեն, նոքարներիդ էլ, ձիանոնցդ էլ, իրանք քո հոգսը կհոգան, քեզ քնից, տեղից չեն ժաժ տալ, Էնքան ղոնաղասեր են:

      Հա՛յ դե, ջու՛ր տու՛, քշի՛,

      Ձիդ ներս քաշի՛:

      Մտնինք գոմը,

      Տեսնինք համը,

      Ուտենք փլավը,

      Մարսենք չլավը.

      Ամա աղլուխդ դի՛ր քթիդ,

      Որ հոտը չդիպչի սրտիդ:

      Լսեցի՞ր, նստեցի՞ր, չէ՞. Կանգնի՛ր, իմացի՛ր, բանը բանի նման չի՛. ա՛ռ քեզ տրաքոց, Շփոթ ա խաշիլ ա, որ հմիկ իրար կխառնվի, Թե ճար ունիս, փեշդ ձեռիդ պահի՛ր, գդակդ գլխիդ, թե չէ՛, գլխաբաց որ դուս գաս, խարփուխ կընկնիս, թե ասածս չանես, պարտական ըլիս: Գոմի սարան էնպես էր տաքացել, ինչպես համամ, Աթարի կրակի մարմանդ գոլը մեկ կողմից, եղի, կովի, ձիու հոտը՝ մյուսիցը, մարդի Քյալլա էին ծակում: Փորները՝ սոված, գլխըները՝ դարտակ, ձեռք ու ոտք մրսած, գոմի ծանրացած բուղն ու կրակի սև ծուխն էլ որքըթըներին չդիպավ, մաղձ ու աղիք իրար գլխով տվեց: Որը բերնին էր հուպ տալիս, որը աչքին, որը փորին, որը քթին, որն էլ թաքուն էր քաշում, որ բալքի թե էն զահրմար հոտը մի քիչ կտրվի: Որը փռշտում էր, որը հազում, որն էլ էնպես էր զկռտում, որ սիրտ ու թոք հետը դուս էին գալիս: Ամեն մեկ քիթ նաղրախանա էր դառել, ամեն մեկ բողազ զոռոտոտո, ամեն մեկ փոր՝ դավ ու դարյա, հազալիս երես ու միրուք էր, որ ներկվում էր: Փռշտալս, հենց գիտես, անձրև էր գալիս, քթի ցելթուկը ինչ տեղ ասես հասնում էր. երես, բերան, աչք, ունք էլ չէր ասում, թե աստված ա ստեղծել: Շատը աղլուխ չունենալով՝ կամ փեշով էր սրբում քիթը, կամ ձեռը պատին քսում, կամ թե չէ քիթն է՛նպես էր սաստիկ վեր քաշում, որ մեկ բուռը ծուխ ասես, բուղ ասես, գոմի հոտ աս՜ես, թոզ ասես՝ քոզաքալա բարձրանում, բեին էին համբարձվում: Էս միջոցումը խեղճ տանդրոջ կնիկն էլ փեշերը վեր քաշելով, քիթը սրբելով գլուխը քարը չի տվեց, ուզեցավ, որ ներս մտնի ու ղոնաղներին բարի լիս ասի ու գալըները շնորհավորի՛ հազի, փռշտոցի ձենը լսելով քաղաքավարություն բանացրեց, գոմի դուռը բաց արեց, որ մի քիչ հոտն ա ծուխը դուս գնա: Բայց երանի, թե ձեռը կոտրըվել էր, չէ՛ր բաց արել: Հենց դռան ճռռոցն իմացան թե չէ, աշխարքն իրար գլխով դիպավ, ու որն անգդակ, որն քուրքը քաշ տալով,

Скачать книгу