Скачать книгу

միտքս եմ բերում: Թո՛ղ ինձ կարդացնեն, որդուս ուսումն տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից, հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտավի, ժամ, պատարագի հասրաթ, թե աչքս ուզեն, չհանեմ, իրանց տամ. որդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ:

      – Ի՞նչ ասեցիր, հերիք ա, խնամի Հարություն, – ասեց տանուտերը, – ո՞ւմ ասես, ո՞ւմ. հազար շուն, հազար գել կա, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն, մեր աստղը մեկ անգամ թեքվել ա. էսպես էկել ենք, էսպես կէրթանք, ամեն մեկ խոսքդ մեկ ջավահիր աժի, ամա ո՞ւմ ասես: Գիլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց: Բիլանա բիր, բիլմիանա բին. թուրքն ա ասել (իմացողին մեկ, չիմացողին հազար), ո՞ւմ գլուխը ծեծենք. ո՞վ կուզի, որ իր աչքը քոռ ըլի, ամա որ ասածդ տեղ չի՛ հասնում, ի՞նչ ես գլուխդ ցավացնում, բերանդ ափսո՛ս չի՞. քարին որ, հլա աստված սիրես, տասը տարի քարոզ էլ ասես, քյա՞ր կանի: Աստված մեր հորնըմոր հոգին լուսավորի՛, որ եկեղեցու դուռն ու ճամփեն էլա սովորցրել են, թե չէ հենց յաբանի հայվանի պես պտի մենծանայինք: էդպես բանի վրա տարով էլ որ խոսաս, տուտը չի՛ հատնիլ. գնա՛նք տուն, ու ինչ որ աստված տվել ա, վայելենք, մեր հորնըմոր ողորմաթասը խմենք, հալբաթ աստված մեկ օր իր ողորմո»թյան դուռը բաց կանի, էսպես հո չի՞ մնալ: Գնա՛նք, գնա՛նք, թե չէ շուտով մենծ պասը կգա. էն վախտը վա՜յ քո օրին՝ հա՛, կա՛ց ու թթու կե՛ր, գազար կրծի՛ր ու բերնիդ ու փորիդ հուպ տո՛ւր: Բարիկենդան ա, մեր քեֆն անենք հլա. ինչ աստծու կամքն ա, է՛ն ըլի: Փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ. լավության չեն անում, իրանք գիտեն, նրանց մեղքը հո մեզանից չե՞ն հարցնիլ, մեզանից չե՞ն ուզիլ. ո՞վ ա գիտում, թե էգուց գլխըներիս ի՞նչ կգա. մարդի միս են ուտում, արինը խմում, ո՞վ ճար ունի, իր գլխին ա անում, մերն էլ՝ աստված, էսպես չե՛նք մնալ, փիս բանը, փիս ճամփեն էսօր ա, էգուց լիս կընկնի, ու էն ժամանակը շատ մեր լաց կըլի: Ճամփեն որ ուղիղ ըլի, ինչքան երկար էլ ըլի, գնա՛, դուզ ճամփից մի՛ դուս գալ. թե չէ, որ սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա, գլխիդ փորձանք շատ կգա: Ցոլդան չխանն գյոզի չխար (ճամփից դուս Էկողի աչքը դուս կգա): Գնա՛նք, գնա՛նք տուն, տեսնենք, մեր խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել ու հենց չարխի պես գլխի վրա պտիտ էկել, դես ու դեն ընկել:

      – Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնջ, թե նա չէ՛ր էլել էս մարդը մեր գլուխը հենց սալթ կտաներ, – էն կալմիցը մեկը բեղերն ոլորելով, քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով, գլուխը տմբացնելով ձեն տվեց: – Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել. ագռավներն էլ, որդիանց որ էլավ, հմիկ մեկ կտոր միս յա աղբ, յա ուրիշ զատ քթած, կերած կըլին. փորըներս ղլվլում ա, անկաջներս դժժում, ցուրտը մեկ դհիցը գափըներս տանում, սովը մեկ դհից զոռ անում, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա ու ոտը վեր կալած ջաղացի պես դանը վրա ածել, գլխիցը դուս տալիս: Քիչ էր մնացել, որ ասեի՝ քարվանը գնաց, պոչդ կարճացրու, դնգի ոտը ցածրացրո՛ւ, բերնիդ կապը կապի՛ր, լեզուդ քնացրո՛ւ. ու քամի ունիս, տա՛ր, ձեր տանը փչի՛ր. Էս քամին մեզ հերիք ա, որ ոտնուձեռ սառցնում, փետացնում ա: Կրակ, պատուհաս ա, էլի. Զրից ունիս, տա՛ր, ձեր քուրսու տակին արա՛, որ լսողի քունը տանի. Ի՞նչ ես չարչու մասալեքդ բացարել, գլխըներս տանում: Մենք էլ լավ գիտենք, թե կորած էշը ո՞ր գոմումն ա կապած, ամա ի՞նչ անես, որ մոտանողի շլինքը կոտրում են, իշի ոտն ու զլուխը խուզում. որ տերը տեսնելիս զռում էլ ա, ասում են, թե քոնը չի՛, ո՞ւմ գլուխը կտրես: Վաղի մասալեն չըլի, թե՝ Ուղտին հարցրին. ընչի՞ ա շլինքդ

Скачать книгу