ТОП просматриваемых книг сайта:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Год выпуска 0
isbn 9785449682895
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մ՛ի ակնկալիր: Հանուն իր շահի՝ տունդ կքանդի՝ դեմքիդ ժպտալով: Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած՝ բանսարկում է քեզ իր ընկերոջից: Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում: Բարեկամ չէ նա և ոչ էլ ընկեր, եթե կողքիդ չէ, երբ նեղն ես ընկել: Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք լոկ՝ երբ չկա արդեն:
Աստծուն բարձրում չէ՝ քո մեջ որոնիր, թե որ չգտար՝ զուր ես որոնում: Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ, ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից: Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ ճոխություն՝ այնտեղ դավեր ու նենգամտություն:
Ինչ էլ որ անես՝ օտար ափերում անկոչ հյուր ես դու, հայրենի հողում սարքիր քո տունը: Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդն իր տանը սոսկ կարող է ըզգալ իրեն երջանիկ:
Ապրիր, վայելիր, քանի ջահել ես, գնա ընդառաջ քո վայելքներին: Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը՝ երկու կես արած՝ մորն է քաշելու: Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի: Աչքիդ մի խաբվիր՝ ականջներիդ էլ հավատա մեկ- մեկ:
Եթե սիրում ես, ի՞նչ կարևոր են գույնը աչքերի, տարիքը անգամ, սերն է կարևոր, արարչական այդ վայելքը վսեմ, պահպանի՛ր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի շենշող բերկրանքով: Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ՞ որ կյանքը հենց դա ինքնին սեր է: Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն ինքնասիրելուց, դու անքեն եղիր, այն ծնվում է և կորցնելու վախից:
Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ ողջ ու առողջ են, փառք տուր Արարչին՝ նոր օրվա համար, ժպտա արևին, չէ՞ որ արևը ծագել է նաև, որ զվարթ հոգով ժպտաս դու իրեն:
=======================
ՄՈՐՄՈՔ
Սարերն ի վեր դեպի լուսին ոլոր-մոլոր ճանապարհ, սարի ուսին թառած լուսին, բլրալանջին՝ քնած մի գյուղ, շուրջն անտառներ, ձոր ու լեռներ, ծղրիդի երգ միալար:
Աստղասփյուռ կապույտ երկինք, լուսապայծառ վառ աստղեր, աստղի կաթոց երկինքն ի վար. տեսնես արդյոք ու՞մ աստղն էր, որ այս պահին խավարեց :
Հովի շնչից՝ խոտի շրշյուն, ծաղկի բուրմունք դյութական, մութ ձորակում գետի խոխոջ, ինչ-որ մի տեղ խուլ կրակոց, կրակոցից ահաբեկված՝ լուսնի սահանք երկինքն ի վեր:
Սարի ուսին՝ կիսալուսին, կիսալուսնի կաթնալույսում աղջկական քաղցրահնչյուն զնգուն ծիծաղ՝,,Դե լավ էլի,,,ու թույլ հառաչ, մունջ տատանում ստվերների, մթության մեջ ծղրիդի երգ անդադար:
…Հին օրերից ծանոթ պատկեր, ծանոթ վայրեր, ձայներ ծանոթ, քուն թե արթուն՝ մտամոլոր այցելում են ինձ ամեն օր:
==================
ԳՈԻՑԵ ՄԻ ՕՐ…
Ախ, մոռացած դու ամեն ինչ` սեր ու երդում ու խոստումներ հազարումի, բաժանվեցիր, թողնելով ինձ վշտերիս հետ մեն ու մենակ։
Դու հեռացար` կրքահարույց շուրթերին քո կամկար ժպիտ, ափսոսանքի նշույլ չկար քո հայացքում, ախ, քեզ համար տվայտանքն իմ ոչինչ չարժեր, ոչինչ չարժեր քեզ կորցնելու մտքից ճչուն ցավն իմ անմար։
Գիտեմ, դու նոր սեր կունենաս ու կարբենաս ուրիշ գրկում, չես էլ հիշի, որ սիրազեղ նույն հրայրքով գերել ես ինձ ժամանակին։
Գուցե մի օր, երբ որ կանցնի դյութանքը քո, դու սոսկումով կհասկանաս` ոչ ոք այնպես չի սիրել քեզ, ինչպես