Скачать книгу

այդ տրվում ու անցնում է հանց ակնթարթ: Դու պահպանիր սերը նըրա ոնց աչքի լույս և իմացիր, որ փոխադարձ սիրուց վսեմ ոչինչ չկա, այն կորցնելուց հետո, իրավ, անիմաստ է թվում արդեն ապրելն անգամ…

      Սերը` հրաշք, ու անմեռ է, այն հեռավոր մշուշներից հանկարծ հառնում, ճառագում է հանց ծաղկած ծառ` վաղ գարունքին…

      =======================

      ԱՌԱՆՑ ՔԵԶ

      Թող քո մտքով չանցնի բնավ, թե կարոտից հոգիս անկար կեղեքվում է զօրուգիշեր:

      Ու թե իբր, խաժ աչքերիդ քնքշանքից, դեռափթիթ շուրթիկներից քո վարդաթույր, հեզաճկուն նազանքներից հոգեզմայլ՝ միանգամից քեզնով տարվել, սիրահարվել, կորցրել եմ ուշքն ու միտքն իմ:

      Սերը ծառ է վաղ գարունքվա՝ հանկարծ ծաղկած, այն աճում է ինքն իր միջից՝ արմատներն իր խոր ձգելով մեր սրտերում, ու երբեմն կանաչում է մեր խաթարված երազներից: Գիտցի՛ր նաև՝ նա չէ սիրուն, ով սիրուն է, այլ որ՝ ում որ դու սիրում ես կյանքից էլ թանկ, ու նա անդավ սիրում է քեզ ինքնամոռաց:

      Իսկ սերը մեր… պատրանք էր սուտ, զեփյուռի պես թեթևասույր եկավ, անցավ: Ու ես ոչինչ չեմ ափսոսում՝ ո՛չ սրտահույզ հանդիպումներ, ո՛չ արցունքներ բաժանումի… Նմանապես, չեմ ափսոսում՝ ո՛չ կորսված սիրո համար, ո՛չ մեղրաշուրթ երդումների: Եվ ոչ էլ որ՝ մոռացել ես հանիրավի:

      Ափսոսալը զուր է արդեն, ինչ որ եղել՝ անց է կացել ու էլ երբեք չի դառնալու, թե դառնա էլ՝ ոչ ինձ համար, այլ՝ ուրիշի, որին հետո կհմայես, որին հետո կգորովես, որին հետո կասես խոսքեր ունայն ու սին՝ հավերժական սիրո մասին…

      Իմն անցել է անդառնալի… Ու տեսնում ես, չեմ մորմոքում ամենևին և թող, իրոք, քեզ չթվա, թե իմ հոգին կեղեքվում է քո կարոտից… Զարմանալին այն է միայն՝ ում ուզում ես մտքից հանել, ամբողջ օրը մտորում ես լոկ իր մասին. ուր էլ գնաս, ուր էլ լինես՝ աչքիդ առաջ, քեզ հետ է միշտ, գալիս ու իր խորաթափանց ժպիտներով կախարդելով՝ սիրտդ է մտնում ու գուրգուրում քեզ մինչև լույս: Ու այդ պահին, նման պահի, ուզում ես որ մոտդ մնա՝ որպես նվեր աստվածային:

      Կուզեմ ասել՝ թող քո մտքով չանցնի հանկարծ՝ խենթանում եմ քո կարոտից. ես պարզապես… սիրում եմ քեզ, ու դրա դեմ ոչինչ անել չեմ կարենում…

      =======================

      ՀԻՆ ՀԵՔԻԱԹ

      Հին հեքիաթ է սա: Գուցե եղել է: Գուցե չի եղել: Դա չէ կարևոր:

      Երեք եղբորով երջանկություն էին որոնում մի օր: Եվ պատահեցին երջանկությանը` խորունկ հորի մեջ:

      Մեծը` բոլորից, մոտեցավ հորին ու փող խնդրեց: Երջանկությունը փող տվեց նրան, և նա հեռացավ ուրախ, ցնծալից:

      Երջանկությունից երկրորդ եղբայրը սիրուն կին ուզեց, որի նմանը չկա ոչ մի տեղ: Երջանկությունը հոժար կատարեց խնդրանքը նրա, և նա հեռացավ սիրուց խենթացած:

      Երրորդ եղբայրը մոտեցավ հորին:

      – Իսկ քեզ, ասա ինձ, ի՞նչ է հարկավոր, – հարցրեցին հորից:

      Եղբայրը երրորդ` մտահոգ նայեց, ասաց կարեկից.

      – Դու եղբայրներիս ուզածն արեցիր, նրանք գնացին գոհ ու երջանիկ: Իսկ քե՞զ ինչ է պետք: Գուցե կարենամ մի բանով օգնել:

      – Դուրս բեր ինձ հորից:

      Երրորդ եղբայրը պարզեց իր ձեռքը, դուրս բերեց հորից, քայլեց դեպի տուն: Երջանկությունը` նրա հետևից…

      =======================

      ԻՆՉՈՒ՞, ԱԽ, ԻՆՉՈՒ՞…

      Ես նրան տեսա փողոցն անցնելիս:

      Գարնան տաք օր էր ու շենշող արև:

      Կողք-կողքի կանգնած՝ մինչև որ կանաչ լույսը կվառվեր, շեղահար նայեց, ժպտաց հոգեթով: Այդպես նայում

Скачать книгу