Скачать книгу

հակառակության բախվեցի, որ որոշեցի այդ հարցը ապագային թողնել: Եվ, գիտես, ես անգամ շնորհակալ եմ նրանցից: Քանի որ այժմ որևէ կասկած չունեմ այն բանում, որ ուսուցման հաջորդ երեք տարիներին պիտի պարապեմ մոգության դպրոցում:

      – Ոչ մի լավ բան: Դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչի մեջ ես խրվել: Հասկանո՞ւմ ես, թե խոսքն ի՜նչ փողերի մասին է:

      – Հասկանում եմ, որ այդ ամենը շատ տարօրինակ է, – պատասխանեց Ջուլյան:

      – Ու դա միակ տարօրինակությունը չէ:

      Ջեկը խորասուզվեց իր մտքերի մեջ:

      – Եթե ամեն ինչ վաղուց էր հայտնի, ինչո՞ւ այդ մասին մեզ չեն տեղեկացրել: ε-գալակտիկայից Երկիր հասնելու համար անհրաժեշտ է հաջորդաբար լինել մի քանի միջակա ուղեծրային կայաններում, որտեղ վառելիքի, պարենի, թթվածնի պաշարներ կան: Այդպիսով, գերտարածությունների միջով Երկրի ուղեծրային կայան կարելի է հասնել քսանչորս ժամում: Այնտեղից կանոնավոր հաղորդակցություն կա Երկրագնդի հետ: Երկու-երեք ժամը մեկ իրականացվում են տիեզերանավի առևտրական երթերը, որը գիտնականներին, տիեզերական զբոսաշրջիկներին, նաև բեռներ է հասցնում Երկիր, իսկ այնտեղից՝ հակառակ ուղղությամբ: Անհրաժեշտ է տեղը նավում նախապես ապահովագրել: Ես հիմա քեզ համար տեղ եմ ամրագրում: Բայց դու այնտեղ չես հայտնվի: Դու նավ չես նստի:

      – Իսկ ես ինչպե՞ս կհասնեմ Երկիր:

      – Վայրէջքային մոդուլով, սև անցքի միջոցով կընկնես զուգահեռ, այնտեղից էլ՝ իրական աշխարհ: Դու մոգ ես, կարող ես: Եվ հիշիր՝ չես կարող երկար ժամանակ գտնվել զուգահեռ աշխարհի այլ չափման մեջ, քանի որ այդ տարածությունը լավ է վերահսկում մոգության դպրոցը: Երկրի վրա՝ իրական աշխարհում, հսկողությունը պակաս կլինի: Այնտեղ հիմնականում գործում են երկրային տեխնոլոգիաները: Ուստի դու նրանց մեջ առավելություն կունենաս:

      – Բայց ես չեմ կարող կառավարել վայրէջքային մոդուլը:

      – Իսկ դա քեզ պետք էլ չէ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ես հենց հիմա կբացատրեմ: Սև անցքը քեզ դուրս կհրի ինչ-որ տեղ: Դու կհայտնվես զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկի այլ չափման մեջ, ազատ թռիչքի վիճակում: Այնտեղ էլ կհասկանաս անելիքդ:

      – Հուսադրեցիր, բան չունեմ ասելու: Ինչի՞ համար է այդ զգուշությունը, Ջե՛կ: Ոչինչ պետք չէ հորինել:

      – Վերցրու շարժական Աստրոիդը: Դրան հնարավոր չէ մինչև վերջ հետևել: Այն ոչ մեկը չի գրանցել: Դրա վրա միայն մի համար կա՝ իմը: Ես այդպիսի մի համար ևս ունեմ՝ քոնը: Եվ հիշի՛ր ծածկագրերը: Աստրոիդ մուտք գործելու ծածկագիրը՝ 2198MSch, միջգալակտիկական WiFi մտնելու թույլտվության ծածկագիրը՝ 17ε-GJV: Աստրոիդը գործում է իրական ու զուգահեռ՝ ինչպես ներկա, այնպես էլ անցյալ աշխարհներում: Չպահպանես ծածկագրերը: Յուրաքանչյուր սեանսից հետո անջատիր Աստրոիդը: Բոլոր պարագաներում անջատի՛ր սնուցման բլոկը: Առնվազն հիսուն տարի լիցքավորման կարիք չի լինի: Բայց զգո՛ւյշ եղիր: Մի՛ վնասիր միջուկային մարտկոցների պատիճները: Դա թշնամիների դավերից ավելի սարսափելի է:

      – Ջե՛կ, գուցե դու տեղյակ չես, սակայն բարդագույն ձևերի հեռափոխադրության ուսումնասիրությունը իմ մասնագիտացումն է: Եվ բարձրագույն ձևի դեպքում անձի փոխադրումն իրականացվում է նրա թվային ծածկագրի փոխանցման հաշվին:

      – Դե, այո՛, իհարկե, ամեն ինչ կախված է ազդանշանի հաղորդումից: Պրինտերը տպում է այն, ինչ իրեն տալիս է ազդանշանը: Տպվում են տեքստը, բանաձևը: Նշանակում

Скачать книгу