Скачать книгу

հանկարծ քահանան, չկամենալով, այսուամենայնիվ, բոլորովին տգետ երևալ մեր աչքում, – Քրիստոս էդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում. յանի թե՝ (այսինքն) դուք ամուսնութենի մեջ չեք մտնում ու հով որ էլ ուզում ա մտնի, նրան թողում չեք:

      – Վա՛յ, տունդ չծակվի, տերտեր, – բացականչեց Պետրոսը և բարձրաձայն ծիծաղեց, նրան հետևեցի և ես:

      – Խի՞ եք ծիծաղում, բա ըսե՞նց չի, – հարցրեց քահանան մի առանձին հավակնությամբ:

      – ՉԷ, չէ, տեր հայր, – մեջ մտա ես. – Քրիստոս արքայության համար է խոսում, և դպիրներին ու փարիսեցիներին է ասում թե՝ դուք արքայություն չեք մտնում և ովքեր էլ որ կամենում են մտնել, թույլ չեք տալիս նրանց:

      – Դե, հեր օրհնած, ամուսնությունն էլ արքայության նման բան ա, ես ըսկի շատ չեմ յանղլիշ եկել (սխալվել), – ժպտալով ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին՝ հարցրեց.

      – Մի ասա տեսնեմ՝ ինձ խի՞ ես ըտենց հարցուփորձ անում:

      – Ա՛յ, թե ինչու: Մենք եկել ենք ձեր եկեղեցին այցելելու և տեսնում ենք սրա առաջ այս ողորմելի բանջարանոցը, որի մեջ միայն մի քանի ածուներ ունիս դու: Միևնույն ժամանակ այստեղ հոսում է այս հորդ առվակը, որից դու կարող էիր օգտվել և եկեղեցու առաջ, այս ահագին տարածության վրա ծառեր տնկել, զբոսարան շինել, իսկ այդ ծառերը օգուտ կբերեին թե քեզ, թե եկեղեցուն և թե ժողովրդին: Բայց դու չես արել, որովհետև, ինչպես Մուքին ասում է, էշխ չունիս: Հարցնում ենք սրան թե՝ ինչու դուք՝ գյուղացիներդ, չեք անում, պատասխանում է թէ՝ «տեր հայրը չի թողիլ»: Ա՛յ, հենց դրա համար էլ կամեցա հասկացնել քեզ թե՝ Քրիստոսի այն խոսքը, որ ասում է՝ «դուք չեք մտնում և ովքեր էլ որ մտնում են, չեք թողնում», հենց ձեզ նման հովիվների համար է ասված:

      Տեր Մակուչը մի դժգոհ հայացք ձգեց մեր հյուրընկալի վրա և ապա դառնալով Պետրոսին ասաց.

      – Հեր օրհնած, էս եղցումը (եկեղեցում), ինձանից առաջ, մինչև տասը, տասներկու քահանա ծառայել են, ծերացել ու մեռել: Դիփունանց գերեզմաններն էլ, հրես, ըստի, եղցու քամակին ա, ուզո՞ւմ եք, գնանք մի-մի շանց (ցույց) տամ: Ընդոնցից որն ա ըստի մի չոփ (ոստի կտոր) տնկել, որ ես տնկեմ:

      – Նրանք չեն արել, դու արա, դոԼ բարի օրինակ եղիր քեզանից հետո եկողներին:

      – Միթոմ էդ ի՞նչ օգուտ պտի բերի ինձ, յա (կամ), եղցուն:

      – Նախ այն, որ այս չոր գետինը կծածկվի ծառերով, իսկ ծառաստանը ավելի լավ է, քան թե չոր տափաստանը: Երկրորդ՝ եկեղեցու շրջապատի օդը ավելի մաքուր և առողջարար կլինի, իսկ տեսարանը՝ դյուրական. երրորդ՝ տնկածդ ծառերը պտուղ կբերեն, որից թե դու կօգտվես և թե եկեղեցին: Չորրորդ…

      – Դե, մի խրե (մի քիչ) սպասեիր, – ընդհատեց քահանան Պետրոսին, և ապա կռթնելով գավազանի վրա, մի առանձին, հեղինակավոր եղանակով շարունակեց, – որդի, գիտաս՝ ինչ կա, խոսիլը հեշտ ա, քանց անիլը: Մի բան պատմեմ՝ լսիր: Մի քսան օր սրանից առաջ մեր հաջորդը վանքն էր գնում, քաղաքից գալիս վեր գեղովն անցավ. շնորհակալ եմ, պատվեց, եկավ մեր տանը դինջացավ (հանգստացավ), հաց կերավ, վերջը ասաց.(«Տեր Մակուչ, գնանք մի ձեր եղցին տեսնենք» – ծառա եմ, ասացի, հայր սուրբ, գնանք: Վեր կացանք եկանք: Քյոխվեն էլ մեզ հետ էր, սուդիան էլ, մի երկու էլ գեղի իշխան (առաջավոր) մարդիկ: Վարդապետը հենց որ եղցին մտավ, աչքերը մի դեսուդեն գցեց, ինքն իրան փնթփնթաց ու ասեց. «Տեր Մակուչ, էս խի՞ եղցին անզարդ ես պահում»: – Ոնց եմ անզարդ պահում, հայր սուրբ, հարցրի ես. – «էնենց ես անզարդ պահում, ասեց, որ այ, էս սուրբ սկիհի տակը մի աբրեշում աղլուխ չես գցում. էս ավետարանը մի զառ շորում չես փաթաթում, էս ատենին կազմել չես տալիս, յա չէ էս ի՞նչ պատկեր ա,

Скачать книгу