Скачать книгу

քնած, մի վատ երազ էր տեսնում յուր տան գլխին:

      III

      Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից»:

      – Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ` ես իմ ձեռովը կանեմ… – գոռում էր ուստա Սիմոնը և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից: Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը:

      – Հա՛, անգաճը կկտրես, էլի, – ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին:

      Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը` Սանդրոն էր: Մահուդ չուխայով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր բաղդադին վզովը ձգած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա: Հերոսին շրջապատել էին յուր ընկերներից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու:

      – Կսպանե՛մ, ետո պատասխանը դուք կտաք, – բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին:

      – Սպանող ես` քու կնիկը պահի, շաշ գետինը մտած, – ձայն տվեց մեկը, և սրան հետևեց ընդհանուր ծիծաղ:

      – Սպանիլ մի՛, ուստա Սիմոն ջան, մեղք ա, մուրազի վրա ջահել ա, – հեգնեց մի ուրիշը` նոր հռհռոց բարձրացնելով:

      Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանաքներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից». բայց այդ չէր հաջողվում:

      – Ես ասում եմ, որ արին պետք է անեմ… հիմի էս ա, որ ասում եմ… – իբրև հաստատ որոշում շուտ-շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի:

      Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց. տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց` ականջումը փսփսաց.

      – Չեմ ուզում, – նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն, – չեմ ուզում:

      – Դե՛ որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ, – դեմքը թթվացնելով ասաց տանուտերը և պաշտոնական դիրք ընդունեց:

      Սիմոնը չվախեցավ:

      – Ա՛յ վկա, – համարձակ ցույց տվեց Մարուշին:

      – Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում:

      – Իմ կնիկը ճանաչել ա, – իսկույն վրա բերեց ուստեն:

      – Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի, գանգատավորի խոսքին չի հավատում, – կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը:

      Սիմոնը հասահատութենից ու կատաղութենից քիչ էր մնամ վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն հանդարտությամբ նայող տանուտերին, բայց, իրան զսպելով, հարցրեց.

      – Բաս էս ո՞նց պըտի ըլիլ…

      – Էնհենց պըտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի…

      Սիմոնը մնաց դիք կանգնած, արյանը գլուխը տվեց, ականջները տժժացին. նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած. չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում…

      – Ադա, գնացեք սրա կնգանը բերեք, – հրամայեց տանուտերը և մի աղմուկ ընկավ: Ոմանք տանուտերին էին խնդրում. ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ էին կռվում յուր «շաշության» համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից: Փոքրիկ Մարաշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մե՜կ խոսողների

Скачать книгу