Скачать книгу
իբրև հին կին, որ քիչ ու շատ այդպես բաներե կը հասկնա, կիրարկել և դուրս գալ սպասելու մինչև առավոտ։Աննա խաթուն խնդրեց Հովհաննեսեն, որ այդ գիշեր իր հոր քով քնանա, որպեսզի նոր բան մը չի պատահեր․ ո՛վ գիտե Հաճի Մարկոս աղան կրնար գիշերը դարձյալ դևերուն [ էջ ]հանձնվիլ, և կամ, մի գուցե, Պողիկը իր արդեն ըրածեն չի բավականանալով՝ գար ներս և հարձակեր հոր վրա։Հովհաննես այդ բոլոր կռվի ընթացքին ձայն չի հանեց, միայն ջանաց երկու կողմերը հանդարտեցնել, բայց երբ մայրը խնդրեց, որ հոր սենյակին մեջ գիշերե՝ անիկա հարեց․ – Այս մարդը հրեշ է, աստծո պատիժն է այս մարդը, մեծ աղբարս գնաց՝ ազատվեցավ, ես պիտի գրեմ, որ հարսն ալ տանե, մենք ալ օր մը կերթանք։Այս խոսքին վրա մայրը սկսավ լալ և արցունքներու մեջին ըսել. – Դուք բոլորդ ալ երթաք՝ ես ի՞նչ պիտի ընիմ այս գազանին ձեռքը։ – Մինչև մեր երթալը Պողիկը, անունը սիրեմ, անոր գազանությունը ոչխարության կը փոխե, ալ անգամ մը օր սկսավ՝ կերթա։Հաճի Մարկոս աղա տանջալից քուն մը քնացավ, վեր֊վեր ցատկեց, պոռաց, ձեռքերը զարկավ պատին, կարծես մեկը զինքը կը խեղդեր։Մեկ քանի անգամ արթնցավ, սիգարեթ փաթաթեց և ծխեց և ինքնիրեն սկսավ խոսիլ. – Զավակ ունեցիր, մեծցուր, խնամե, որ ելլա ու աշխատի քեզ խեղդել, օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆօֆիկ․․․Հովհաննես լսեց մութին մեջ այդ խոսքերը և տեսավ սիգարեթը քաշած ատեն լուսավորված իր դեմքը, որ ճերմակ թաշկինակով կապված էր, և ուզեց խոսիլ, պատասխանել, բացատրել իր ընթացքը, բայց մեկ բանե մը շատ վախցավ. մի գուցե իրեն հետ ալ կռիվ ըներ, իր բարկությունն ալ ելլեր, այն ատեն ո՞վ պիտի գար և խաղաղություն ստեղծեր երկուքին միջև, երբ Պողիկն արդեն պատրաստ էր ամեն ինչ տակն ու վրա ընելու։Այս վախեն Հովհաննես չի պատասխանեց։ԷՀաճի Մարկոս աղայի գազանությունը պատճառ եղավ, որ աշխարհ չեկած արարածը վիժի, մայրը հիվանդանա տասն և հինգ օրվան չափ և չի կրնա խնամել մյուս զավակը, ղրկելով գերեզման։ [ էջ ]Այս բոլորին համար ոչ մեկ փոքրիկ խղճահարություն Հաճի աղայի կողմեն, անիկա տակավին իր էշը կը քշեր, գանգատելով և հայհոյելով. – Ի՞սչ ըսել է, որ իմ տղաս հարսի մը համար իմ դեմ գլուխ տնկցնե, ես ատ ուտողներեն չեմ, դուք գիտցա՛ծ ըլլաք։Աննա խաթունի թելադրությամբ՝ Պողիկ տունը ձգեց և գնաց ազգականի մը քով ապաստանելու, մինչև որ Հաճի Մարկոս աղայի եղջյուրները կակուղնային, մինչև որ քիչ մը ամոթ զգար իր հոգիին մեջ։Այս եղելությունները, սակայն, տարբեր անդրադարձում ունեցան հարս Աղավնիի վրա։ Երբ 15 օրեն ոտքի կանգնեցավ, որովայնի ծանրութենեն ազատած և մյուս զավակն ալ կորսնցուցած, այլևս երբեք չի մտածեց հլության, հնազանդության, լեղուն ետ քաշելու մասին, այլ ընդհակառակը սկսավ առիթներ փնտրելու, որպեսզի կարենար բոլոր քաղաքի առջև Մարտիկյան աղան և իր ամբողջ գերդաստանը խայտառակել։Մեկ քանի օր կազդուրվելեն հետո՝ Աղավնին մտածեց, որ արդեն իրեն ոչինչ չէր մնացած մտահոգության առարկան դարձնելու, իր քույրերու համար չէր կրնար կյանքը ամբողջ խաչելություն դարձնել, ամուսինը արդեն, այդպես կը մտածեր, զինքը մոռցած էր, որովհետև ամեն նամակի մեջ կը գրեր հորը. «Հուսով եմ Աղավնիին լավ հոգ կը տանիք», իսկ իր սեփական նամուսը չէր կրնար խնդրո առարկա ըլլալ, որովհետև ամեն մարդ պիտի հասկնար խնդրույն խորքը, և ոչ ոք չպիտի գտնվեր, որ զինքը մեղադրեր։Աղավնին գիշեր մը հիշեց, որ Հաճի Մարկոս աղայի բարկության ամենազգայուն առիթն էր առավոտ ուշ արթննալ։ Գիշերվնե Աղավնի որոշեց
Скачать книгу