Аннотация

1878 թվականին Րաֆֆին գրի է առնում «Ոսկի աքաղաղ» վեպը, որում պատկերել է արեւելահայ առեւտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Վեպում հեղինակը հանդես էր գալիս վաշխառուական բուրժուազիայի քննադատությամբ՝ ստեղծելով Պետրոս Մասիսյանցի մնայուն, գեղարվեստական տիպը: Այստեղ պատկերված է հայ բուրժուական մի ընտանիք, որտեղ հարաբերությունները հիմնված են սառը հաշվարկի վրա: Միքայելի կերպարով Րաֆֆին ի ցույց է դնում բարության ու նվիրումի մի ողջ պատկեր, անձնազոհության ու սիրո գաղափար: Հռիփսիմեի կերպարով ներկայացվում է հայ կնոջ ամոթխածությունը, ինչպես Միքայելն է ասում նախապաշարմունքները: Ի վերջո երիտասարդների սերը հաղթում է նախապաշարմունքները եւ նրանք հանդես են գալիս որպես «ոսկի աքաղաղ»՝ փրկելով կործանման եզրին կանգնած գերդաստանը:

Аннотация

Ճանապարհորդելով պարսկահայ եւ թուրքահայ գրեթե բոլոր գավառներում՝ Րաֆֆին գրի է առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ: Այսպիսով, 1871թ Րաֆֆին գրի առավ իր «Զահրումար» վեպը՝ պատկերելով արեւելահայ առեւտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Վեպում Րաֆֆին հանդես էր գալիս վաշխառուական բուրժուազիայի քննադատությամբ՝ ստեղծելով վաճառականական ագահ ու ամենակուլ խավի մնայուն, գեղարվեստական տիպեր: Հատկանշական է նաեւ Րաֆֆու «Զահրումար» վեպի հիմնական տեքստի հրատարակության հետ կապված փաստը։ Րաֆֆին այս վեպի վերջում ավելացրել է մի չափածո հատված «Կտակ» վերնագրով։ «Զահրումար»–ի տեքստը տպագրության է պատրաստում գրողի այրին՝ Աննա Րաֆֆին։ Ստացվել է այնպես, որ հրատարակիչները տպագրելուց առաջ հանում են այդ չափածո հատվածը՝ հարուցելով Աննա Րաֆֆու դժգոհությունը։ Վերջինս պահանջում է վերականգնել այն, չխախտել հեղինակային իրավունքը, սակայն արձագանք չի գտնում։ Անշուշտ, հետագայում, խորհրդային տարիներին տպագրված Րաֆֆու երկերի ժողովածուում դա վերականգնվել է։

Аннотация

1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արեւելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում եւ Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները եւ շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։

Аннотация

Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի եւ մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։ Վեպի առերեւույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի եւ մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։

Аннотация

Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության եւ ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ եւ կուսակցական բաժանումը: Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ «Չհաս է» (1886) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։

Аннотация

«Գթաթյան քույրեր» (1902) երկում Մուրացանը փորձում է վերստին հարություն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրում է նրա պատրանքները։ Նրա համոզմամբ հասարակությունն այլես ընդունակ չէ առաքյալներ ծնելու, քանի որ «ժամանակի նշանը» անձնասիրությունն է, որ տրոհել էր մարդկային էությունը եւ օտարել նրանից հերոսականն ու էպիկականը։ Իր ստեղծագործության մեջ արծարծելով անհատի ու հասարակության փոխհարաբերության հարցը՝Մուրացանը առաջադրում էր որոշակի էթիկական սկզբունքներ։ Հետեւելով Կանտի էթիկային՝ նա մերժում էր հեդոնիզմը, դրան հակադրելով երջանկաթյան իր ըմբռնումը՝ «նվիրվել հասարակաց բարվույն եւ դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկաթյուն»։

Аннотация

«Նոյի ագռավը» ռեալիստական պատմվածքում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: Վիպակի հերոսը գյուղի սոցիալական ու կրթական բարեփոխումների նպատակային գործունեության կարեւոր միջոց է համարում «համբերությունը»: Վերջապես նույն վիպակում, ակնարկելով հասարակական մտայնություններում տիրող գաղափարական ներհակությունները, Մուրացանը պատճառը վերագրում է գիտակցության եւ հոգեբանության սահմանը գծող նախապաշարմունքին: Խավարը կարելի էր փարատել միայն կրթության եւ լուսավորության միջոցով, դժվար հաղթահարելի մի սահման, որտեղ ստուգվում է առաքյալի բարոյական նվիրումը: Ամենից առաջ անհրաժեշտ է «համբերություն եւ բարոյական ուժ», անձնականը ընդհանուրին զոհելու զգացում, «անպայման անձնուրացություն եւ անձնազոհություն… որովհետեւ մարդու գոյության բուն նպատակը, հետեւաբար նաեւ նրա իսկական երջանկության գրավականը, ուրիշ ոչ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական Եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ»:

Аннотация

Аннотация

Аннотация