ТОП просматриваемых книг сайта:
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Читать онлайн.Название ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
Год выпуска 2014
isbn
Автор произведения Լևոն Ոսկանի Ադյան
Жанр Афоризмы и цитаты
Издательство ЛитРес: Самиздат
–Հը, գործերդ ո՞նց են Աբիկ,– տրակտորի խելացնոր հռնդյունի ու գութանների դղրդյունի մեջ ես հազիվ եմ լսում Մաքսիմի ձայնը£
Ես հիշում եմ, որ նա մի երկու րոպե առաջ ևս այդ հարցն էր տվել, ուստի ասում եմ.
–Առաջվա նման£
–Իհարկե, լավ կլինես,– գոռում է Մաքսիմը£– Քեզ ինչ է եղել, որ վատ լինես® Ասում եմ, իհարկե, լավ կլինես®
–Լսեցի® Դու ինձ ասա, ինչպե՞ս ավելացնեմ արագությունը£
–Չի կարելի, խարակ կանես,– մի պահ ուշադրությամբ նայելով ետ, ասում է Մաքսիմը£ Եվ փոխանակ ավելացնելու տրակտորի արագությունը, նա հանկարծակի կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է շարժիչի աշխատանքը և, թավ հոնքերի տակից մտախոհ նայելով ինձ, խոր հոգոցով ասում.
–Ինձ թվում է, Աբիկ, մեր ամբողջ Ղարաբաղում Արգինայի նման աղջիկ չկա£
–Իհարկե£ Ինչ խոսք կարող է լինել այդ մասին,– հաստատում եմ ես մեծավարի£ Ինձ դուր է գալիս խոսելու իմ տոնը£ Եվ, ինչպես հավասարը հավասարին, ուղիղ նայում եմ Մաքսիմին՝ սպասելով, թե ինչ կասի նա£
Մաքսիմը դարձյալ հառաչում է և, ասես ուժերից վեր ծանր գործի է, տնքալով ասում է.
–Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա£
–Ինչո՞ւ,– զարմանում եմ ես£
–Չգիտեմ£ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը£
Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է£ Ես հո գիտեմ, որ Արգինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում£
–Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում,– ասում եմ ես£
–Հըմ, բոլորի հե՞տ®
–Իհարկե£
–Ինձ հետ չի խոսի® Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր® Բայց հիմա, չէ, չի խոսի®
–Ինչպե՞ս թե՝ չի խոսի£ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ£
Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին£ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արգինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին£ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության «'Նիվա» ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս£ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը£
–Իսկ սովորելում ո՞նց ես£ Երևի լավ ես սովորում, չէ՞,– հարցնում է Մաքսիմը£
Ասես իր շատ պետքն է իմ սովորելը£ Խոսելու բա՞ն չունի, ինչ է®
–Այո,– ասում եմ ես£ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են£
–Էդ էր պակաս, որ վատ սովորեիր,– բարեհոգի ժպտալով ասում է Մաքսիմը£– Երևի Արգինան պարապում է հետդ£
–Ըհը£ Արի մեզ մոտ, քեզ հետ նույնպես կպարապի£
Մաքսիմը ծիծաղում, թեթևակի խփում է ուսիս£
–Լավ, Աբիկ ջան£ Պլաններս մնացին, հիմա բրիգադիրը կգա ու կսկսի գլուխ տանել£ Բարևներ հաղորդիր ինձանից®– ասում է նա ու անմիջապես ավելացնում է շփոթված£– Չէ, պետք չէ, մեկ էլ տեսար նեղացավ£
Եվ ոչ միայն Մաքսիմը, բոլորը-բոլորը փոխվել են իմ նկատմամբ£ Կոշկակար Մերուժանը, որը քսանչորս