Скачать книгу

կասի£ Եվ նա ասում է.

      –Իմ ամբողջ հույսը դու էիր, Աբիկ® Մտածում էի՝ Աբիկը ինձ համար ոնց որ փոքր եղբայր, ինձ կհասկանա®

      Ա¯յ քեզ նորություն® Զարմանալի մարդ է այս Մերուժանը, մեկ էլ տեսար այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղը կգա£ Իսկ նա տաղտուկ ձայնով իրենն է շարունակում£

      –Էհ, Աբիկ ջան, քո Մերուժանը մեռած ու թաղած չի®Դեռ են ժամանակ, երբ եկավ էստեղ, միանգամից մտավ սիրտս® Բանակից նոր էի եկել… Գիշեր-ցերեկ ոչ քուն ունեի, ոչ դադար£ Սերն ուրիշ բան է, Աբիկ ջան, դու դա չես հասկանա£ Երբ սիրում ես, էնպիսի մի հարստություն ես հայտնաբերում ինքդ քո մեջ, էնպիսի մի քնքշություն, որ էն մրջյունն ինչ է, ուզում ես կանգնել ու էդ մրջյունի հետ անգամ զրույց անել, և նույնիսկ ինքդ էլ զարմանում ես քեզ վրա, որ կարող ես էդպես սիրել® Առանց սեր կյանքը, Աբիկ ջան, ոնց ասեմ քեզ, որ հասկանաս, ոնց որ տարին՝ առանց գարնան, առանց ծիլ ու ծաղկի® Երևի ճիշտ են ասել, որ պիտի գնահատես նրան, ով առանց քեզ չի կարող և չվազվզես նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Բայց դե… սրտի դեմ ի¯նչ կարող ես անել: Հլա էն ժամանակ, ասում եմ, չէ՞, նրա գնալուց հետո, քանի-քանի անգամ եմ երազում տեսել®-Մի քիչ ախուվախ քաշելուց հետո, նա այնպիսի մի ձայնով, որ քիչ է մնում հորանջոցս բռնի, ասում է.

      –Է¯հ, որտեղի՞ց եկավ, մեզ համար հանգիստ ապրում էինք մեր էս ձորերի մեջ®

      «Ապրիր էլի, քեզ ո՞վ է խանգարում»,-մտքումս ասում եմ ես և լուռ քայլում դեպի տուն£

      5.

      Ամբողջ մի տարի® Իրոք, այդ ե՞րբ անցավ այս մի տարին£ Դպրոցական պայուսակը ուսս գցած, ես դպրոցից վերադառնում եմ տուն£

      Կոշկակար Մերուժանի փայտե փոքրիկ արհեստանոցը գտնվում է կոլտնտեսության վարչության գրասենյակի ու գյուղական խանութի արանքում՝ մեր տնից ոչ հեռու, և իմ ճանապարհն արհեստանոցի մոտով է անցնում£ Զզվելի սովորություն ունի այդ Մերուժանը, որ օձիքդ ձեռքն ընկավ, էլ պրծում չկա£

      Այս անգամ ուզում եմ աննկատ անցնել, որպեսզի նա նորից չսկսի հին երգը£ Բայց չէ® Ըստ երևույթին, արհեստանոցի նեղլիկ լուսամուտից Մերուժանը նկատում է ինձ£ Նա արագ դուրս է գալիս արհեստանոցից՝ կաշվե երկար սև գոգնոցը կապած, դեմքին քաղցրենի ժպիտ, աչքերում՝ շողոմքոր կայծեր£

      –Բարև, Աբիկ ջան,– ասում է նա մեղուշ ձայնով£

      Ճարս ինչ՝ ստիպված կանգ եմ առնում£

      –Բարև,– ասում եմ ես£

      –Էդ որտե՞ղ ես, բոլորովին չես երևում£

      Ոնց էլ ստում է. օրական երկու անգամ, չհաշված, իհարկե, կիրակի օրերը, անցնում եմ այստեղով՝ մեկ դպրոց, մեկ էլ դպրոցից ետ` տուն£ Բայց նրա համար մեկ է՝ թեկուզ միլիոն անգամ անցիր, միևնույն է, էլի իրենն է կրկնելու. «Էդ ո-ր-տ-ե՞ղ ես, բ-ո-լ-ո-ր-ո-վ-ի-ն չ-ե-ս ե-ր-և-ու-մ»£ Մի բանից պիտի սկսի, չէ՞®

      Ես, իհարկե, նրան չեմ պատասխանում£ Հո չես ասի՝ ո՞նց չեմ երևում, հրես քո առջև կանգնած եմ£

      –Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար,– գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…

      Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի

Скачать книгу