Скачать книгу

շատ լավ ես մտածում: Նստի՛ր երկաթուղի և գնա դեպի աջ: Հենց որ հասար Աղստաֆա (դա մեր պատմական Աղստևն է, չմոռանաս), իջի՛ր այնտեղ:Փոստային կառքը Աղստև գետի ուղղությամբ կտանե քեզ դեպի Դիլիջան: Անցե՞լ ես դու այդ ճանապարհով:

      – Ո՛չ:

      – Լավ, ուրեմն, կերթաս և կտեսնես այն աշխարհը, ուր քո պապերն են ապրել: Կարող ես հենց առաջին պատահած գյուղում իջնել և այնտեղ էլ քո օգնության գործը հիմնել: Այժմվանից, իհարկե, դժվար է որոշել թե ի՛նչ պիտի անես, բայց երբ կմտնես ժողովրդի մեջ, այն ժամանակ արդեն ինքդ կտեսնես նրա կարիքները և կսկսեսհոգալ կարևոր դարմանը: Ինչպես լավ, նույնպես և վատ օրինակը վարակիչ է: Երբ քո ձեռքը կստեղծե մի գյուղում գովության արժանի գործ, կտեսնես, որ հետո լույսկ ընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք նույնը կանեն ուրիշ գյուղերում: Ո՞վ գիտե, գուցե հենց քեզ է վիճակված կարապետ լինել այն գաղափարական գործին, որ ամփոփում էյուր մեջ գյուղական ժողովրդի ապագա բարօրությունը և որի մասին այնքան շատ խոսել ու քարոզել է հայ լրագրությունը: Երևակայիր թե ինչպիսի հռչակ պիտի վաստակես դու հայ հասարակության մեջ, երբ հայտնի լինի մի օր թե` այն, ինչ որ գրողները միայն երազել են, դու արդեն մարմնացրել ես քո հաստատուն կամքով:

      – Դու ինձ ոգևորում ես, բարեկամ, – բացականչեց Կամսարյանը և ընկերոջ ձեռքն առնելով ամուր-ամուր սեղմեց:

      – Ոգևորվի՛ր ու գնա գործիր: Աստված անշուշտ կօրհնե քո ընտրած ճանապարհը:

      Այսքանն արդեն բավական էր, որ Կամսարյանն յուր որոշումը իրագործեր անպատճառ: Ընկերոջ հեռանալուց հետո նա սկսավ կարգի բերել յուր իրեղենները ևկապկպել:

      Չնայելով, որ այդ առթիվ Լիդիա Պավլովնան ու Կիրիլ Կարպիչը մի անգամ ևս լուրջ վիճաբանություն ունեցան իրենց որդու հետ և այս անգամ մայրը ոչ միայն հուզվեց, այլև կարողացավ լաց լինել, այսուամենայնիվ, Պետրոսը մնաց անընկճելի: Միակ զիջումը, որ նա արավ ծնողներին, այն էր, որ խոստացավ չերկարել ճանապարհորդությունը և աշխատել մի քանի շաբթով վերադառնալ Բորժոմ:

      Այս պայմանը խաղաղացրեց երկու կողմերն էլ և Պետրոսը մի լուսնկա երեկո յուր պարկ ու պուրկը կառքի մեջ ժողովելով, ճանապարհվեց դեպի երկաթուղուկայարանը:

      Է

      Կես գիշեր էր, որ գնացքը կանգ առավ Աղստև կայարանի առաջ: Ղազախ ու Դիլիջան գնացողների թվում իջավ գնացքից և Պետրոս Կամսարյանը: Ուղևորներին իրենց ծառայությունն առաջարկող կառապանները մոտեցան նաև վերջինիս և սկսան գովել` մեկն յուր «թռչկան ձիերը», մյուսն յուր «սլլող կալասկան», երրորդն` յուրդինջ «օմնիբուսը» և այլն, և այլն:

      Պետրոսը, ինչպես հարմարություններ սիրող մարդ, չէր կամենում փոստի սայլակով ճանապարհորդել, որպեսզի չենթարկվի կայարանների քմահաճույքին, այդ պատճառով էլ ընտրեց «սլլող կալասկան», թեպետ հաստատ չգիտեր թե` որքան է նա հարմար առաջիկա ճանապարհորդության համար: Եվ որովհետև օմնիբուսի,կամ ուրիշ կառքերի տերերը վախեցնում էին նրան ասելով` «էդ կալասկան էդա ճամփի միջումը կոտրվելու ա, քե էլ թողի արևումը խաշվելիս» և այլն, ուստի երիտասարդը սկսավ կասկածել թե միգուցե սխալվել է յուր ընտրության մեջ:

      – Սուտ են ասում, աղա ջան, քե վախեցնում են, որ իրանց փայտոնը բռնես, – առարկում էր «կալասկի» տերը և ավելացնում. իմ կալասկեն կըլի չորս տարի, որբանեցնում եմ, հլա պռունգը վնասիլ չի: Հրեն մեկել օրը պրիստավին տարա Ղազախ, ընդիան էլ նաչալնիկին դուրս բերի Դիլիջան, բա խի՞ չկոտրվեց: Հլա նաչալնիկն էլ ասեց «մալադեց Օվանես, տվոյ

Скачать книгу