ТОП просматриваемых книг сайта:
Զահրումար. Րաֆֆի
Читать онлайн.Название Զահրումար
Год выпуска 0
isbn 9781772466911
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
– Ա՛յ մարդ, բաս դու հիշտ իս իմանում աղջիկ պահի՜լը, վուրդիք մինձացնի՜լը. ինչկլի հիմի նրանց դարդը քաշիլ ինք, էստումեն դենը էլի պիտի քաշինք: Նրանց վրա մսխածը կորած չէ, աստուծ ինքը կու հասցնե:
– Դիա՜խ, կու հասցնե… – կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, յուր դեմքի խորշոմներին ծաղրական ձև տալով: – Թե գիտենաս մինք ինչ օրով ինք փուղ դադում, էն վուխտն էհենց չիս խոսի. մագրամ դուք ինչեմեն իք խաբար. տանը դինջ նստիլ իք, հենց ասում իք՝ բերե՛ք ուտինք, բերե՛ք հագեինք…
Տիկին Բարբարեն սկսեց զարմացած կերպով ծիծաղել ամուսնու այդ խոսքերի վրա:
– Լավ, էս ինչեմե՞ն է, – խոսքը առաջ տարավ Ճանճուր Իվանիչը, – վուր մինք էսքան տարի ներքի ատեժումը յոլա ինք գնացի, հիմի կի Սոֆին չի կանացի յոլա գնա:
– Էնդումեն է, վուր Սոֆին ինձ ու քիզ նման չի սորվի, – պատասխանեց կինը:
– Նա աբռազովաննի է, հա՜:
– Վու՞նց աբռազովաննի չէ, վուր օխտը տարի կինք է մաշի, ուսում է սորվի, ռսնակ կուզիս, ֆրանցուզնակ կուզիս բուլբուլի պես խոսում է. փորտոպիանը, քանի հավնիս, ածում է, երգ ասելիս՝ հրեշտակի ձեն է հանում. տանցեվատը խոմ աղունիկի պես խաղում է: Դուն վու՞նց գիդիս: Գանա՛ տանցեվատը լեզգինկա է՜, վուր աղջկերքը դիպլիպիտոն ածին, ու նա վեր կենա կտուրի վրեն թռչկոտի: Մագրամ տանցեվատի համա տեղը լեն ու բոլ կուզե, զարդարված զալ, նխշած, մոմած պոլ կուզե…:
– Ես ու իմ հոգին, լավ վուտանավուր իս գիդացի, – կատակելով կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը:
– Չէ, դուն մասխարա գցե, – պատասխանեց տիկին Բարբարեն` վշտանալով:
– Ա՛յ կնիկ, ինչի՞ իս խելքդ տանուլ տվի. ես վու՞նց վերի ատեժը գնամ, վուր կենացողեմեն տարեն հիսուն թումնից ավելի փուղ իմ վի կալնում: Էդքան փուղը միր վո՞ւր դարդին դիղ չի անի:
– Մաշ Սոփոն էս քոխեքումը վու՞նց պիտի վեչերնիր տա, տղերք ու ազջկերք մեձրե ու բալ սարքե:
Տիկին Բարրարեի վերջին խոսքերը բոլորովին կատաղեցրին Ճանճուր Իվանիչին, որովհետև վեչերն ու բալը մտցնել նրա խաղաղ և չափավոր ընտանեկան կյանքի մեջ՝ միևնույն էր, եթե մինն այնտեղ հրավիրեր ժանտախտ կամ խոլերա:
Միայն Ճանճուր Իվանիչը կամենալով հեռացնել յուր կնոջը, որի ներկայությունն այնքան անտանելի էր թվում իրան, ասաց մի փոքր մեղմությամբ.
– Ա՛յ կնիկ, քու հորն օղորմի, ես էդ թավուր բաների գլուխ չունիմ. ի սեր աստուծո, իմ տունս մի՛ քանդի. ես վեչեր, բալ չիմ գիտի:
– Հիմի դուն ինձ ի՞նչ պատասխան իս տալի, – վրդովվելով հարցրեց կինը:
– Գնա՛, խաթրջամ կաց, ես առուտեհան Սոֆիի համա բազազխանից հագնելու կտուրնիր կու առնիմ ու էս կիրակի էլ կեհամ յարմուկա մե քանի հատ ստոլ, մե քանի հատ էլ սկամի կու առնիմ, հալիլա խոմ ունինք, ղորդ է, կոտրած է, ի՞նչ վնաս, շինիլ կու տամ: Մագրամա, էն վուր ասում ես վերի ատեժումը կենանք, էդ իմ խելքի բան չէ, թե Քրիստոս ինքն ասե, էլի ղաբուլ չիմ անի:
Լսելով այդ խոսքերը, տիկին Բարբարեի դժգոհությունը չափից անցավ: Եվ նա ասաց գլուխն արհամարհական կերպով շարժելով.
– Պրծավ գնա՜ց… Սոֆիի աչքը լուս…: Ա՛յ մարդ, էս ժուկումս վու՞ր աբռազովաննի աղջիկը բազազխանի ճոթերին լայեղ կոնե, ու էնենց էլ վո՞ւր յարմուկի ստոլ, սկամի հավան կու կենա:
– Էն վուր դուն իս ուզում, մաշ ես պիտի երգնքեմեն դվեր բերիմ. էդ է էլի՜, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը՝ յուր վայրենի աչքերը լայն