ТОП просматриваемых книг сайта:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Год выпуска 0
isbn 9785449682895
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
Աստղերը թըռած իրար են գալիս…
– Սա Թումանյանի բարձունքն է։ Դսեղ գյուղը հիմա կոչվում է Թումանյան, հրեն Թումանյան բանավանը, Թումանյան կայարանը։ 950 աշակերտի համար դպրոց ենք կառուցում, էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ 21 կիլոմետր հեռավորությունից Փորթ-փորթ աղբյուրի ջուրը գյուղ ենք բերում և աղբյուրը էլի Թումանյանի անունով ենք կոչելու։ Սանահինի քարափին ամբողջ հասակով մեկ կանգնեցնում ենք արձանը։– Դսեղ գյուղի կոլտնտեսության նախագահ Սարգիս Աղաբեկյանն է խոսողը։
– Այնպես որ, համատարած Թումանյան է, – ժպտում է Արմենուհին և արտասանում է Էմինի տողերը.
Երբ Թումանյանը աշխարհում չկար,
Արդյոք Լոռվա սեգ լեռները կայի՞ն…
– Չկային, – իսկույն ասում է Սարգիս Աղաբեկյանը ու շարունակում է, – Էս ձորում՝ Ձաղի ձոր ենք ասում, Թումանյանի պապոնց այգիներն են եղել, որի մասին «„Հին օրհնության“» մեջ գրել է։ Լույս լիներ, կգնայինք, կնայեինք, ընկուզենիների բները մնում են դեռ։ Էն ձորում էր ապրում Ղոխնանց պապը։ Հիշո՞ւմ եք, «„Հառաչանքում“» գրած է։ «„Հառաչանքում“» գրածը հենց ինքը՝ Ղոխնանց պապն է պատմել Թումանյանին։
Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։
– Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք, -ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։
Մենք արահետով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ արահետն է. մորոլվելու վախ չունենք։
Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.
Հեյ, պարոններ, տեսա կանաչ գարունքին
Էս սարերում լաց էր լինում մի պախրա,
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին
Էս սարերում լաց էր լինում մի պախրա
Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից
Գանգատվելով մարդու անգութ արարքից
Արյուն տալով, մղկտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա…
Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Հետո Փամբակի լեռներում սուլեց, այնուհետև երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։
Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։
=================
Մ Ա Ն Ր Ա Ք Ա Ն Դ Ա Կ Ն Ե Ր
Ե Ր Բ Ե Ս Չ Ե Մ Լ Ի Ն Ի
Նվիրում եմ Քեզ
Երբ ես չեմ լինի` արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:
Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կըերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերն վերևի՝ բարձր երկնքում դինջ օրորվելով, ինձ գնաս բարով կասեն երևի:
Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռու՜-հեռու՜, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:
Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…
Երբ ես չեմ լինի` ոչ ոք ինձ համար