Скачать книгу

հալվել… (կամենում էր ասել «հալվել ումաշվել ենք», բայց մեկ էլ մտածելով թե ինքը խիստ պարարտ է, ասաց) մաշվել է սրտներս, այժմ դու նորեն կամենում ես մեզ թողնե՞լ… Ուրեմն դու սիրտ չունիս, դուհայր, մայր, եղբայր ու քույր չե՞ս ճանաչում…

      Վերջին բառի վրա տիկինը հեկեկալու նման մի սրտաշարժ ձայն հանեց, հետո հուպ տվավ աչքերը, հուսալով թե նրանցից մեկն ու մեկը արտասուք կգլորե յուր սպիտակ ու փափուկ այտերի վրա (որ իհարկե շատ տեղին կլիներ), բայց տեսնելով որ այդ չեղավ, ընդհատեց խոսքը…

      Երիտասարդին այնպես թվաց թե դյուրազգաց մայրը սրտի նեղությունից չի կարողանում այլևս խոսել, ուստի որպեսզի չհաղթահարվի այդ սրտաշարժ տեսարանից,իսկույն ծոցից հանեց յուր հուշատետրը և սկսավ թերթել… Այո՛, բավական էր նայել այդ հուշատետրի էջերին, կարդալ գոնե կեսը «մեծ գործերի» այն ցանկին, որ նա կազմել էր մայրաքաղաքից վերադառնալիս, որպեսզի նա նորեն ոգևորվեր և առ ոչինչ գրեր մոր թախանձանքն ու արտասուքը, կամ արհամարհեր ամառանոցի հանգստությունն ու զվարճությունները:

      Եվ այդպես էլ եղավ: Երբ Պետրոսը հուշատետրը դրավ նորեն ծոցը, նրա սիրտն արդեն այնքան էր ամրացել, որ նա ուղղակի ասաց.

      – Դու, մա՛յրիկ, բախտավոր կին ես. ունիս ամուսին, առողջ զավակներ, մեծ հարստություն, սեփական ապարանք, գեղեցիկ ամառանոց, ապրում ես գոհ ու երջանիկև, միևնույն ժամանակ, չես կամենում զրկել քեզ նույնիսկ մի ավելորդ զվարճությունից, այսինքն, որ ամառվա ամիսներում ընկերանա քեզ որդիդ… Բայց կանաշխարհում մարդիկ, որոնք շատ անհրաժեշտ բաներից են զրկված. ա՛յ, ես գնում եմ նրանց մոտ, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր մխիթարել, կամ նրանց կարիքներից մինը կամ երկուսը լցնել:

      Լիդիա Պավլովնան որդու այս ճառից ոչինչ չհասկացավ, բայց Կիրիլ Կարպիչը (հայր Կամսարյանը), որի անունը Ճիպին Տեր Օվանեսի ձեռքով չափաբերական մատյանում նշանակված էր «Կարապետի վուրթի Կիրակուս» և որը դեռ խալաթով նստած էր բազմոցի վրա և երկար ծխափողը ձեռքին թե՛ ծխում և թե՛ լսում էր հիշյալ վիճաբանությունը, որդու վերջին խոսքերի վրա մի անհանգիստ շարժումն արավ: Քաղցր ժպիտը, որ մինչև այն փայլում էր նրա ածիլած ու գիրությունիցփայլող դեմքի, կրկնածալ ծնոտի և գորշ ընչացքով հովանավորված հաստ շրթունքի վրա, չքացավ իսկույն. թավամազ հոնքերը կարծես վայր իջան աչքերի սուր հայացքը ավելի խստացնելու համար. իսկ անխառն հայկական քիթը, որ պատկառելի տեղ էր բռնած խոշոր դեմքի վրա, զգալի կերպով կախվեցավ, որպեսզի տիրոջդժգոհությունը մարմնացնե յուր մեջ ամբողջովին:

      Ինչո՞ւ անհանգստացավ Կիրիլ Կարպիչը, – դրա պատ ճառը բոլորովին այլ էր: Նա, իհարկե, չէր մտածում ոչ Լիդիա Պավլովնայի մայրական փառասիրությունըգոհացնելու և ոչ էլ որդու ամառային հանգստության մասին. նրան հետաքրքրում էր ավելի լուրջ ու դրական խնդիր. այսինքն այն, որ յուր որդին տասներկու տարիշարունակ ուսման համար իրենից հազարներ ստանալուց հետո, այսօր, երբ արդեն ուսումն ավարտած վերադարձել է, փոխանակ լրջորեն գործի կպչելու և հորից ստացած փողերի գեթ մի մասը յուր ձեռքի աշխատանքով հորը վերադարձնելու և դրանով նրան ուրախացնելու, ընդհակառակն, դեռ նոր ծախսեր է անում և ինչ որճանապարհորդության կամ հեռավոր ազգակիցների վրա է մտածում:

      Անհանգիստ շարժումն անելով հանդերձ, Կիրիլ Կարպիչը մի կողմը դրավ ծխափողը և ձեռքերը խրելով խալաթի գրպանները, որոնք գտնվում

Скачать книгу