Аннотация

Երիտասարդ տղամարդն, ով ունի մշուշոտ ու հանցագործ անցյալ, արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Հայաստանի անտառներից մեկում գտնվող քարանձավներում։ Ապրում է նա իր սիրելի գայլի՝ Ամիկայի հետ։ Անարատ բնությունն ու ժամանակը չեն բժշկում նրա վերքերը, որոնք մնացել են արդար մարդկանց հանդեպ կատարած իր չարագործությունների արդյունքում, և ահա, տարիներ անց, նա որոշում է վերադառնալ վտանգավոր անցյալ և փրկել այդ մարդկանց, եթե դեռ ուշ չէ։ Այս փոքրիկ վեպը ոչ այնքան սեփական մեղքերը փարատելու, վրեժխնդրության կամ էլ դավաճանության մասին է, այլ իրական սիրո, ինչը ներկայացված է հերոսի և գայլի միջև և ինչի պահպանման համար զոհաբերությունները թվում են անխուսափելի։

Аннотация

Սևանի հատակին հարսանիք էր։ Ամուսնանում էին Դինն ու Յոկը։ Նրանք սաղմոնազգի արծաթափայլ սիգեր էին, ծանոթացել էին երեք օր առաջ՝ լճի անտառներից մեկում։ Յոկի գլխին քող էր, Դինի վիզը զարդարում էր փողկապը։ Քավորը՝ մեծարգո իշխանը, տարբերվում էր փորին ամրացված եղջերատերևի մի ճյուղով։ Մնացած բոլոր հյուրերը մերկ էին։ Այսպես է սկսվում գիրքը, որտեղ հեքիաթի տեսքով ներկայացվում է Սևանա լճի ձկների կյանքն ու կենցաղը իրենց իսկ տեսանկյունից։ Հարսանիքից հետո տարեցտարի վատթարանում և ոչնչացման եզրին է կանգնում լճի ֆաունան։ Կկարողանա՞ն արդյոք ձկներն իրենց ունեցած գիտելիքներով կանխել սպառնացող վտանգը և փրկել իրենց հայրենիքը։ Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է: Այս գիրքը միտված է մարդկանց ուշադրությունը սևեռելու լճի էնդեմիկ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանական աշխարհի վրա։