Скачать книгу

պատրաստ եմ ամեն ինչում օգնել՝ ասա, թե չէ կարող եմ միտքս փոխել։ Այ, այստեղ ոնց որ փոշի կա,– մատները քսելով պահարանին, ավելացրեց Ռաֆայելը։

      –Դու խելքդ թռցրե՞լ ես, ինչ է,– բարկությամբ ասաց Ամալյան։-Մատներիդ հետքը մնաց կահույքի վրա։

      –Ներեցեք, խնդրեմ, պարզվում է, որ ներմուծական կահույքին հեռվից կարելի է նայել միայն, ձեռքով չի կարելի կպչել։

      –Ախր, ողորկված է, փչացնում ես։ Ի սեր աստծո, գնա, մի խանգարիր, պետք չէ ինձ քո օգնությունը։

      Ռաֆայելը ծիծաղեց, ցանկանում էր դուրս գալ սենյակից, սակայն Ամալյան կանգնեցրեց նրան.

      –Սպասիր, ո՞ւր ես գնում։

      –Ինքդ չասացի՞ր, որ չխանգարեմ քեզ։

      –Դու, ավելի լավ է, ստուգիր ինձ։ Հրեն գիրքը։

      Ռաֆայելը ետ եկավ, լուսամոտագոգից վերցրեց գիրքը և սկսեց կարդալ.

      –Սա՞ է… Սիրտ-անոթային համագարգ։ Բայց ես ոչինչ չեմ հասկանում այստեղ,– տարակուսանքով ասաց նա, նայելով կնոջը։

      –Ոչինչ, դու միայն հետևիր տեքստին, թե չէ հաստատ կտրվելու եմ։ Որ կտրվեցի, հաշվիր, թե մեռած ու թաղած չեմ։

      –Գրողը տանի, որտեղի՞ց ես սովորել այդ արտահայտությունները։ Լավ, ասա, ո՞րը կարդամ։ Լրիվ սկզբի՞ց։

      –Չէ, այդտեղ բաժին կա՝ ''Լյարդի բուժում''։

      Ռաֆայելը մի պահ աչք ածեց գրքի բաց էջը և սկսեց.

      –Մահը ֆիզիոլոգիական պրոցեսների անդառնալի դադարումն է բջջիջներում և հյուսվածքներում…

      –Ինչպե՞ս թե… Դու ճիշտ չես կարդում։

      –Ուրիշ բա՞ն եմ կարդում։– Ռաֆայելը մի երկու ենթատեքստ բաց թողեց։ -Ահա, այստեղից։ Դե, սկսիր։

      –Լյարդը,– սկսեց Ամալյան։– Կենդանիների ու մարդու օրգանիզմի մարսողության, նյութափոխանակության, ֆերմենտային, պաշտպանական, արտաթորության և այլ պրոցեսներին ակտիվ մասնակցող խոշոր գեղձային այդ օրգանը…

      –Եվ այդ ամբողջը ըմբռնել է պետք։

      –Ի՞նչ,– զարմացած կանգ առավ Ամալյան։– Այդպե՞ս է գրված այդտեղ։

      Անսահմանորեն դյուրահավատ՝ իր սևորակ աչքերով նա նայեց Ռաֆայելին։

      –Ամալյա, գիտե՞ս, ես արդեն զգում եմ, թե ինչպես է ծակում ձախ կողքս։

      –Լյարդը աջ կողմում է,– ժպտաց Ամալյան։

      –Միևնույն է, գիրքն այնպիսի լեզվով է գրված, որ ես ոչ մի բան չեմ հասկանում… Ստեփանը չի՞ զանգել դեռ։

      –Ոչ,– ասաց Ամալյան։

      –Հետաքրքիր տղա է, ինչո՞ւ չի զանգում։

      –Դե, ոչինչ, ուր որ է կզանգի,– հուսադրեց Ամալյան։

      –Մինիստրությունից կանչել էին, խորհրդակցություն էր,– ասաց Ռաֆայելը։– Ասացի փորձարկումը վերջացրած կլինեն արդեն, չգնացի ինստիտուտ։ Դե, լավ, մի բան տուր ուտեմ, քաղցից մեռնում եմ։

      –Չե՞ս ասել, թե Ստեփանն էլ է գալու։ Մի քիչ պանիր ու հաց կեր, հիմա կվերջացնեմ։

      Ռաֆայելը գնաց խոհանոց և քիչ անց ետևից լսեց կնոջ ձայնը.

      –Ռաֆայել, գիտե՞ս, մի տեսակ ինչ-որ վատ նախազգացում ունեմ։

      –Դրա համա՞ր ես շարունակ երգում,– խոհանոցից լսվեց Ռաֆայելի ծիծաղը։

      –Չէ, ճիշտ, վախենում եմ այդ Անտոնյանը մի խաղ սարքի Ստեփանի գլխին։

      –Սա ի՞նչ կրակ է,– հաց ու պանիրն ձեռքին վերադառնալով խոհանոցից, ասաց Ռաֆայելը։– Լսիր, դու ե՞րբ պիտի վերջ տաս քո այդ կատեգորիկ դատողություններին։ Ի՞նչ խաղի մասին է խոսքը. Անտոնյանն ազնիվ մարդ

Скачать книгу