Скачать книгу

դեմ անձրևը դադարեց։ Բայց դա կարճատև դադար էր, որովհետև օրվա վերջին այն նորից սկսեց մաղել և ամբողջ քաղաքը պարուրվեց թափանցիկ շղարշով։

      Ստեփանը ինստիտուտից դուրս եկավ բարձր տրամադրությամբ։ Տրոլեյբուսի կանգառում, մի տեսակ բոլորից մեկուսացած, նա տրվել էր խոհերին. այսօրվա իր աշխատանքից գոհ էր. ապարատի վրա բոլոր գործերը վերջացրել էր, և ժամեր էր հաշվում մինչև փորձարկումը։ Իսկ գուցե տրամադրության բարձրացումը պայմանավորված էր Եվայի գալուստո՞վ։ Ինչո՞ւ այդպես փոխվել է. նիհարել է, կորցրել վաղեմի հմայքն ու թարմությունը։ Ասես ամիսներ շարունակ չի քնել։ Հավանաբար, իրոք, ծանր է նրա համար։

      –Բարև, Ստեփան,– անսպասելի հայտնվելով նրա կողքին, ասաց Ելենան խաղուն ժպիտով։-Տո՞ւն ես գնում։

      –Աշխատանքից հետո սովորաբար տուն եմ գնում,– նրա տոնով արձագանքեց Ստեփանը նույնպես ժպտալով։-Թե դու ուրի՞շ պլաններ ունես։

      –Ոչ մի պլան չունեմ։ Ես անձկությամբ սպասում եմ, որ գոնե մի անգամ հրավիրես որևէ ներկայացման։ Այ, օրինակ, փոքր թատրոնը հյուրախաղերի է եկել, հաճույքով կուզենայի մի քանի ներկայացում նայել։

      – Ես դա խոստանում եմ քեզ, Ելենա, միայն թե ոչ այս շաբաթ։ Լա՞վ։

      –Պարզ է, այսինքն փորձարկումից հետո։ Դժվար է դիմանալը, բայց ոչինչ… Եվան ինչո՞ւ էր եկել ինստիտուտ,– հարցրեց Ելենան բազմանշանակ հայացքով։

      –Կարծել է թե Անտոնյանն այստեղ է, բայց նա… նա էլ տեղում չի…

      –Շատ տարօրինակ է,– Ելենան շեղակի նայեց Ստեփանին։– Կինը չգիտի, որ ամուսինը դեռևս երեկ է թռել Մոսկվա։

      –Դե երևի, չի իմացել, այլապես չէր գա…

      Ելենան ժպտաց փակ շուրթերով, ասաց.

      –Սուտ ասելն ինչ է, որ չես սովորում… Իմիջիայլոց, վերջերս ես նրան՝ Եվային, ահագին բաներ ասացի, ընդորում, կարծեմ, իր համար ոչ այնքան հաճելի։

      –Ինչո՞ւ։

      –Համաձայն համաշխարհային ստանդարտի՝ տանը մնացած բոլոր աղջիկները պետք է, որ շատ դաժան լինեն։ Իսկ ես արդեն քսանյոթ տարեկան եմ,– ասաց Ելենանն խոնջանքով։

      –Պետք չէ, Ելենա։

      –Ի՞նչը պետք չէ, Ստեփան, ի՞նչը պետք չէ, սիրելիս, հոգյակս, թանկագինս, հատկապես ի՞նչը պետք չէ։

      –Պարզապես ես ինձ հիմար վիճակում եմ զգում, երբ ուրիշի խոսակցության նյութ եմ դառնում։

      –Ուրիշի՞,– վշտացած ասաց Ելենան, կողքանց նայելով Ստեփանին։

      –Կարող է, ես ճիշտ չարտահայտվեցի, սակայն բոլոր դեպքերում, չեմ կարծում, թե դա որևէ մեկին հաճույք պատճառեր։

      –Գուցե նույնիսկ արգելե՞ս ինձ ՝ մտածել քո մասին։– Ելենան խնդումերես նայեց Ստեփանին՝ սպասելով նրա պատասխանին, և չստանալով այդ պատասխանը, շարունակեց։– Այդ իրավունքն ինձնից ոչ ոք խլել չի կարող։ Լսո՞ւմ ես, ոչ ոք։

      Քիչ այն կողմ, նեղլիկ փողոցի անկյունադարձում, միանգամից երևաց տրոլեյբուսը և արագընթաց կերպով սկսեց մոտենալ կանգառին։

      *******

      Շենքը գերատեսչական էր, նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտն էր կառուցել իր աշխատակիցների համար, և բոլոր բնակիչները համարյա գիտեին միմյանց։ Մինչև նոր ամուսնություն՝ Եվան նույնպես այստեղ էր ապրում, և Ռաֆայելը հաճախակի էր տեսնում նրան ու Ստեփանին: Նախանձել կարելի էր նրանց համերաշխությանը… Զարմանալի բան է կյանքը, մտածում էր հիմա Ռաֆայելը, այն երբեմն այնպիսի չար կատակներ է անում, որ հարյուր տարի մարդու մտքով չի անցնի։ Եվ դա մենք կոչում ենք ճակատագիր ու ասում ենք նաև, որ մարդուց

Скачать книгу