ТОП просматриваемых книг сайта:
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ. Սուսաննա Հարությունյան
Читать онлайн.Название ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ
Год выпуска 0
isbn 9785005060365
Автор произведения Սուսաննա Հարությունյան
Жанр Русское фэнтези
Издательство Издательские решения
Յուրաքանչյուր այցելություն նվիրված էր որոշակի սրահի: Ծնողները այդ կերպ դոզավորել էին ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը՝ երեխային քայլ առ քայլ հաղորդակից դարձնելով բարձր արվեստին, որպեսզի ընկալումը չվերանա, հիշողության մեջ մնան ապրումները, և չմարի ծնունդ առած հետաքրքրությունը:
Որպես կանոն, այդ էքսկուրսիաներից հետո աղջիկը մի քանի օր շարունակ իր տատիկների հետ խաղում էր իր՝ ավելի շատ հավանած նկարների սյուժեներում կամ ցուցադրության թեմաներով հանպատրաստից սյուժեներ էր հորինում: Տեղավորվելով գորգի վրա՝ Արևիկը դասավորում էր խաղալիքները և կառուցում կոմպոզիցիաներ՝ առավել հետաքրքիր ու հիշողության մեջ պահած տեսարանների նախատիպերով, բաժանում էր դերեր և մեծահասակներին ներգրավում թատերականացված ներկայացումների մեջ: Երբեմն ահավոր տառապում էր այն բանից, որ համապատասխան դեկորացիաներ չէր ճարել: Այդ ժամանակ մեծահասակները հարկադրված էին շտապ լուծել խնդիրը՝ ցանկացած հնարավոր եղանակով՝ հյուսել, կարել, կպցնել, նկարել ներկել, գնել: Արևիկը ինքը եռանդով ներգրավվում էր դեկորացիաները անելվերջացնելու գործընթացի մեջ: Նա շատ էր ուրախանում, երբ այդ ամենը հաջողվում էր: Եվ հազիվ մեկ—երկու անգամ հնարավոր եղավ որոշել, թե հատկապես ինչն էր նրան ավելի շատ ուրախացնում՝ աշխատանքի ընթա՞ցքը, թե՞ ստացված արդյունքը:
Պապիկները ևս ներքաշվում էին խաղերի մեջ, սակայն նրանց հետ շփումը «դիստանցիոն» բնույթ ուներ, քանի որ նրանք ապրում էին «մերձավոր արտասահմանում»: Բայց Արևիկը նաև այլ ազգականներ ուներ, որոնք ճակատագրի կամքով հայտնվել էին «հեռավոր արտասահմանում»:
Երբեմն թանգարան այցելելուց հետո աղջիկը հոգնում էր և նախընտրում էր, հատակին նստած, լսել սիրելի հեքիաթների կամ պատմությունների ձայնագրությունները: Այդ դեպքում նրան մենակ էին թողնում՝ առանձին իր մտքերի ու երևակայության հետ:
Սակայն այս անգամ ամեն ինչ ուրիշ կերպ եղավ: Դեռ ճանապարհին, մեքենայի մեջ, հայտնի դարձավ «Դոմոդեդովո» օդանավակայանում կատարված պայթյունի մասին: Այդ ժամանակ Արևիկը առաջին անգամ լսեց «ահաբեկչություն» բառը: Շրջապատողների ռեակցիայից նա իսկույն հասկացավ, որ ինչոր սարսափելի բան է տեղի ունեցել: Բնականաբար, նա ցանկացավ իմանալ, թե ինչ է նշանակում «ահաբեկչությունը», և դիմեց ծնողներին՝ պարզաբանումների համար: Աղջիկը շատ տպավորվող էր, այդ պատճառով էլ ծնողները ամեն կերպ նրան զերծ էին պահում մանրամասնություններից՝ միայն հպանցիկ հիշատակելով այն մասին, որ հանցագործները օդանավակայանում