ТОП просматриваемых книг сайта:
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ. Սուսաննա Հարությունյան
Читать онлайн.Название ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ
Год выпуска 0
isbn 9785005060365
Автор произведения Սուսաննա Հարությունյան
Жанр Русское фэнтези
Издательство Издательские решения
– Ո՛չ, բալի՛կս, մայրիկի խոսքը կարևոր է իմից, – պնդում էր տատիկը:
– Բայց մայրիկն էլ կարող է սխալվել, – չէր հանձնվում Արևիկը:
– Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե անգամ քեզ թվում է, թե մայրիկը ճիշտ չէ, պետք է անել այն, ինչ ասել է նա: Համենայն դեպս, այնքան ժամանակ, երբ դու ինքդ պատասխան կտաս քո արարքների համար, – հանգիստ բացատրեց տատիկը:
– Նշանակում է՝ եթե ես համաձայն չեմ մայրիկի հետ, ապա երբեք չե՞մ կարող անել այն, ինչ ցանկանում եմ, – անկեղծորեն զարմացավ աղջիկը:
– Ինչո՞ւ: Կարողացի՛ր քո ճշմարտությունն ապացուցել այնպես, որ մայրիկն այն ընդունի, – պատասխանեց տատիկը: – Եվ հետո, Արևի՛կ, մայրիկը գործնականում քեզ թույլատրում է ամեն ինչ: Սահմանափակումները բացառապես վերաբերում են քո անվտանգությանն ու առողջությանը: Բոլորովին առանց սահմանափակումների էլ չի կարելի: Անարխիա ու քաոս կլինի:
– Ինչպես ճանապարհի՞ն, – հիշեց աղջիկը:
– Միանգամայն ճիշտ է, – ասաց տատիկը:
– Բոլոր ընտանիքներո՞ւմ է այդպես, – հետաքրքրվեց Արևիկը:
– Եթե նկատի ունես սահմանափակումները, դրանք ամեն մի ընտանիքում էլ կան: Այլ բան է, որ կարող է կարգ ու կանոնն ուրիշ լինել, – պարզաբանեց տատիկը:
– Դու ինձ մի փոքր խճճեցիր, տատի՛կ, – ասաց աղջիկը:
– Ճիշտ է, քանի որ պետք է գնալ քնելու, – պատասխանեց տատիկը:
– Իսկ քո մայրիկը նույնպե՞ս միշտ ճիշտ էր, – շարունակեց Արևիկը:
– Շատ բաներում՝ այո: Բայց մեր ընտանիքում մի փոքր այլ իրադրություն էր, – ասաց տատիկը:
– Պատմի՛ր, տատի՛կ, – սկսեց աղաչել աղջիկը:
– Մի ուրիշ անգամ: Այսօր բավական է: Գնանք քնելու, – տատիկը չէր համաձայնվում:
– Դե, խնդրում եմ, տատի՛կ, – ասաց Արևիկը:
– Անգամ չխնդրես: Գնա լվացվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, հագի՛ր գիշերազգեստը և մտի՛ր անկողին, – կտրուկ հայտարարեց տատիկը:
– Իսկ գիշերվա հեքիա՞թը, – ակնարկեց Արևիկը:
– Անպայման: Ընտրիր՝ ինչ ենք կարդալու, – համաձայնեց տատիկը:
– Իսկ կարելի՞ է, որ հեքիաթի փոխարեն ինձ պատմես, թե ինչպես էր քո ընտանիքում, – խորամանկորեն հարցրեց աղջիկը:
– Ա՛խ, դու, չարաճճի: Հաջորդ անգամ, – պատասխանեց տատիկը:
– Չեմ ուզում ու չեմ գնա քնելու, – աղջիկը ոչ մի կերպ չէր հանգստանում: – Եթե գնամ քնելու, դա կնշանակի, որ ես հաշտվել եմ այն բանի հետ, որ այնքան էլ շուտ չեմ տեսնի հայրիկին ու մայրիկին: Իսկ ես չեմ ուզում դրա հետ հաշտվել:
– Վախենամ՝ քեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու: Տարերքի դեմ պայքարելը մեր ուժերից վեր է: Եվ հետո, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ծնողներդ շուտով տուն կգան: Բայց տես, թե ինչ է կատարվում օդանավակայաններում: Մարդիկ արդեն մի քանի օր է, ինչ սպասում են առանց հաց ու ջրի և չեն կարողանում թռչել: Այնպես որ, մտածի՛ր, թե մեր բախտը շատ է բերել, – ասաց տատիկը:
– Նրանք նույնպես չեն կարող թռչել տարերքի պատճառո՞վ: Հաց ու ջուր էլ չունեն դարձյալ տարերքի՞ պատճառով:
– Այն, որ նրանք հայտնվել են այդ սարսափելի պայմաններում, չի կարելի վերագրել միայն տարերքին. դա տեղի է ունեցել համապատասխան ծառայությունների վատ աշխատանքի պատճառով, – պարզաբանեց տատիկը:
– Եվ նրա՞նք էլ են համակերպվել այն բանին, որ