Скачать книгу

պտտացրեց սենյակում։

      – Ախ, Ամալյա, դու ե՞րբ ես մի քիչ խելոքանալու։– Շարունակելով ծիծաղել՝ Ռաֆայելը օրորեց գլուխը և ասաց. —Լսիր, մենք արդեն հինգ տարի է միասին ապրում ենք, ու ես այդպես էլ հասկանալ չեմ կարողանում՝ ե՞րբ ես կոկետություն անում, իսկ երբ՝ որևէ բան լրջորեն անում։

      – Ես ինքս էլ դա հասկանալ չեմ կարողանում, – ծիծաղեց Ամալյան։

      Ռաֆայելն անփութորեն գրկեց կնոջը, Ամալյան ցանկացավ խույս տալ, նրա ձեռքի մեխերը թափվեցին գետնին։ Այդ պահին հնչեց դռան զանգը, և երկուսն էլ ակամաբար նայեցին դռան կողմը։

      – Ելենան է, ես եմ կանչել, -Ռաֆայելի գրկից ազատվելով, ասաց Ամալյան, գնալով դեպի դուռը։

      Ելենեան թեթևնքայլ ներս մտավ, առանց կանգ առնելու հանեց անձրևանոցն ու կախեց՝ չսպասելով, որ Ամալյան օգնի նրան և, հայելու առջև ուղղելով մազերը, ասաց.

      – Ինչ սարսափելի եղանակ է։ Բարև, Ռաֆայել։

      Ռաֆայելը պատասխանեց նրա ողջույնին և արագ ելավ տեղից։

      – Ինչպե՞ս ես, Ելենա, – հարցրեց նա առաջ գնալով։– Դու գեղեցիկ ես ինչպես միշտ և սքանչելի ես՝ դարձյալ ինչպես միշտ։

      – Օյ-օյ-օյ, – ծիծաղեց Ելենան։– Ստեփանը չի՞ զանգել դեռ։

      – Րոպե առ րոպե սպասում ենք նրա զանգին։

      Հեռախոսը դրված էր միջանքում, փոքրիկ սեղանին։ Ռաֆայելը անհանգիստ նայեց ժամացույցին, դժգոհ օրորեց գլուխը և վճռականորեն վերցրեց հեռախոսափողը… Նա մի պահ մտածեց և, հեռախոսափողը կրկին դնելով տեղը, նստեց՝ հայացքը ապարատին, ասես հենց այս րոպեին պիտի զանգեն իրեն։ Սակայն հեռախոսը լուռ էր։

      – Լավ է, որ եկել ես, – ասաց նա Ելենային:

      – Ինչո՞ւ։

      – Ստեփանի համար ուրախալի կլինի։ Մանավանդ այսօր։

      Ելենան թերահավատությամբ նայեց Ռաֆայելին, միաժամանակ ցանկանալով հավատալ նրան։ Շփոթմունքը թաքցնելու համար, նա վարանքով փախցրեց հայացքը:

      – Լենա, ես հիմա քեզ համար ընտիր սուրճ կպատրաստեմ, – ասաց Ամալյան, մտնելով խոհանոց։

      – Դու ինձ ինչի՞ համար էիր կանչել, – անվարան հարցրեց Ելենան, նույնպես մտնելով խոհանոց։

      – Ես… հենց այնպես… չէ, հիշեցի, ուզում էի քեզ հետ խորհրդակցել կիրակի օրվա համար։ Դիպլոմս պետք է նշե՞նք, թե չէ, – նա նայեց Ելանային և մեղավոր տոնով ավելացրեց, – ազնիվ խոսք։

      – Երդվել պետք չէ, Ամալյա։ Չափից դուրս հեշտ ենք երդումներ տալիս, վախենում եմ գնալով ընկնի այդ երդումների գինը։

      – Լենա, միշտ կենսուրախ, ծիծաղը շարունակ դեմքիդ, ի՞նչ է պատահել, դու այսօր մի տեսակ անտրամադիր ես։

      – Ստեփանի հետ վիճել ենք, երևի դրանից է։

      – Դու չպետք է նրան վշտացնես, – գլուխը տարուբերելով, դանդաղ ասաց Ամալյան։– Ապարատի հետ կապված այս ամբողջ գլխացավանքն ու առհասարակ…

      – Առհասարակ ի՞նչ, – տեղավորվելով խոհանոցային աթոռակին ասաց Ելենան և ավելացրեց բոլորովին հանգիստ տոնով։– Մենք հենց այստեղ, խոհանոցում սուրճ կխմենք, և հաճելի է, և բարեհարմար։ Նստիր ինձ մոտ։

      Ամալյան սրճամանները դրեց գազօջախին և նստեց Ելենայի դիմաց։

      – Ամալյա, գի՞տես, ամեն անգամ, երբ գալիս եմ քեզ մոտ, ես դա վաղուց եմ նկատել, ինչ-որ զարմանալի ջերմություն ասեմ, թե մի տեսակ ինչ-որ քնքշություն, կարծես քեզնից հաղորդակցվում է իմ մեջ։ Ի միջիայլոց, մարդկային մի թաքուն հատկություն կա՝ հայտնի՞ է քեզ. մարդ ամենաշատ պահանջ է զգում է իր մերձավորին ասել լավը, քան վատը։ Ասենք, դա գործին չի վերաբերում, – հանկարծակի

Скачать книгу