ТОП просматриваемых книг сайта:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Год выпуска 0
isbn 9785449682895
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
– Ինչո՞ւ։
– Չէ՞ որ ասացի՝ չգիտեմ: Եկա, որովհետև ուզում էի տեսնել քեզ, լսել քո ձայնը, նայել քո մազութոտ ձեռքերին։
Ստեփանը ծիծաղեց, մի հայացք ձգեց Եվայի վրա, սակայն ոչինչ չասաց։
– Ինչո՞ւ ես ծիծաղում։ Քո ծիծաղը անուրախ ծիծաղ է, Ստեփան։ Ինչի՞ վրա ես ծիծաղում։
– Ինձ զվարճացրեց այդ արտահայտությունը՝ մազութոտ ձեռքեր։ Իմ ձեռքերը մազութոտ չեն, սա մեքենայի յուղ է։ Բայց ես ուրիշ բան հիշեցի։
– Ի՞նչ հիշեցիր, – հարցրեց Եվան պարզասիրտ քնքշանքով և նրա թավշե ձայնը նկատելի դողաց։-Խոսիր, ասա ինչ-որ ուզում ես, միայն թե մի լռիր։ Ես ուզում եմ լսել քո ձայնը, և ուզում եմ լսել՝ ինչպես դա երբեմն յուրահատում է կանանց՝ առանց ըմբռնելու քո բառերի նշանակությունը, միայն թե լսեմ ձայնդ, ինձ անհրաժեշտ է քո ձայնը։ Հենց մի րոպեով մտա, որ տեսնեմ քեզ ու լսեմ ձայնդ: Աստված իմ, ես երբևէ մագնիտոֆոնի վրա գաղտնածածուկ գրի կառնեմ քո ձայնը, որպեսզի լսեմ միայնության մեջ։ Դե, ասա, ի՞նչ ես հիշել, – ձայնը հանկարծակի իջեցնելով շշնջաց Եվան։
– Իմ վերարկուն։
– Վերարկո՞ւն։ Ի՞նչ վերարկու։
– Բանվորական իմ հին վերարկուն, որով գնում էի նավթահանքեր։
– Իսկ ինչո՞ւ հանկարծ հիշեցիր այն։
– Ահա այդ վերարկուն, իրոք որ մազութոտ էր և, հիշում եմ, սարսափելի ազդում էր հորդ ջղերի վրա։ Լավ, սա, ինչպես ասում են, որպես քնարական զեղում։ Ասա, ինչո՞ւ ես եկել։
– Չգիտեմ, -մեջքով հենվելով հենասյանը, հոգնած ասաց Եվան։-Չեմ կարողանում նրա հետ, հասկանո՞ւմ ես, չեմ կարողանում… Ես ապրում եմ ինչպես թռչնակը ոսկյա վանդակում… Բանտարկված թռչնակի համար ի՞նչ ուրախություն, թե ոսկուց է նրա վանդակը ։ Ի՞նչ եմ անում այդ անտիկվարային արձանիկներն ու ոսկեջրած կահկարասին, փայլուն պարկետն ու պարսկական գորգերը։ Չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում, երբ քեզ հետ վարձով էինք ապրում՝ ես հազար անգամ երջանիկ էի, ինչո՞ւ, ինչո՞ւ լսեցի հորս, ինչո՞ւ թողեցիր, որ լսեմ նրան, Ստեփան, մ՞իթե սա է այն կուլտուրական կյանքը, որի մասին նա կրկնում էր շարունակ… Այս աշխարհում բոլորն ուզում են սիրել և լինել սիրված, – հուզված ձայնով շարունակեց Եվան։– Բոլորը, բայց ոչ ես… Ինչո՞ւ ես դրա իրավունքը չունեմ, Ստեփան, օգնիր ինձ, աղաչում եմ, չէ՞ որ գիտեմ, դու դեռ սիրում ես ինձ, օգնիր ինձ, մի ռումբից-բանից հնարեիր, դնեիր նրա արկղում։
Ոտնաձայների վրա երկուսն էլ շրջվեցին լուսամուտի կողմը։
– Ողջույն, Եվա, – բաց լուսամուտից նայելով ներս ասաց Ռաֆայելը։
– Ողջույն, Ռաֆայել Աղասիևիչ… Ինչպե՞ս եք, վաղուց չեմ տեսել ձեզ։
– Ոչինչ… Այդ ո՞ւմ եք ուզում սպանել, և այն էլ ռումբով։ Չլինի՞ թե Անտոնյանին։
– Իսկ եթե՝ ասենք նրա՞ն։
– Եվ նրա հետ ամբողջ քաղաքի կեսը, չէ՞։ Վախեցեք աստծուց։
– Մի անհանգստացեք, Ռաֆայել Աղասիևիչ, դուք քաղաքի մյուս մասում եք ապրում, ձեզ ոչինչ չի լինի, –