Скачать книгу

փառք Աստծո, գիտեք։ Նա իմ մոտ ընկերն է, կստեղծենք այն նույն մթնոլորտը, որ կար այն ժամանակ, երաժշտություն կլսենք նաև, ու ես սիրով կկարդամ իմ ստեղծագործությունների շարքը՝ նվիրված ձեզ։ Այսինքն դեռատի մի չնաշխարհիկ գեղեցկուհու՝ որն իր հրայրքով ու հմայքով գերել է հայ բանաստեղծին։

      Կինն ուզում էր ասել, որ սիրում է ամուսնուն, որ երեխաներ ունի՝ մի տղա ու մի աղջիկ, և որ ինքը ոչ մի տեղ չի գնա օտար տղամարդու հետ, բայց շուրթերն ակամա շշնջացին.

      –Չգիտեմ…

      –Ես վաղն այս ժամին կսպասեմ ձեզ այնտեղ։ Խնդրում, աղաչում եմ, մի փշրեք այն սիրտը, որ ձեզ համար է բաբախում նաև։– Տղան շուտափույթ բաժանվեց, որպեսզի կինը չհասցներ մերժել նրան։

      Նրանց հաջորդ հանդիպումը ընկերոջ բնակարանում չէր: Այն ժամանակ նա գործուղման մեջ էր, սակայն կինն այդ մասին չգիտեր: Այս հանդիպումը ուշ երեկոյան էր, հարյուր ինն համարի ավտոբուսի վերջին կանգառում, քաղաքային լողափ իջնող շրջադարձում։ Կինն իջավ երթուղային ավտոբուսից, վարանքով նայեց շուրջը։ Հարևան տներում լույսեր էին վառվում: Տղան դուրս եկավ ծառերի ետևից և գնաց դեպի կանգառ։ Նա հաղթանդամ էր, լայնաթիկունք ու գեղեցիկ, և կնոջն այնպես թվաց, թե ինքն ամբողջ կյանքում հատկապես նրան է սպասել և ակամայից առաջ գնաց, առանց հայացքը տղայից կտրելու, նրանց ձեռքերը, ասես տարիներ շարունակ իրար որոնել ու չէին գտել, կարոտով խառնվեցին։

      –Շնորհակալ եմ, որ եկար,– ասաց տղան, հետո ավելացրեց,– կխենթանայի, եթե չգայիր։

      Մացառների ու քարերի արանքով իջնող արահետով նրանք իջան դեպի ծով։ Լռություն էր, և միայն ճերմակափրփուր ալիքներն էին, որ թեթև աղմուկով գալիս, խփվում էին առափնյա սալ քարերին ու փշուր-փշուր ետ էին սահում։

      Նստեցին ամայի ծովափին։ Կինը, ինչպես նախորդ հանդիպմանը տղայի ընկերոջ բնակարանում, մտովի նախատում էր ինքն իրեն, որ այստեղ եկավ, որ այսպես անկամ ու թույլ գտնվեց, եկավ։ Նա հայացքը հառել էր հեռու և մտամփոփ նայում էր մի կետի։ Այնտեղ, ուր ծովն ու երկինքը միանում էին իրար։ Նրան այնպես էր թվում, թե տղան մտքում ծիծաղում է իր վրա։ Նա նույնիսկ սարսափեց այդ մտքից, նայեց տղային, ասաց.

      – Ես ինքս ինձ ներել չեմ կարող, բայց դու, խնդրում եմ, ներիր ինձ, որ այսքան կամազուրկն եմ …

      Տղան չթողեց, որ նա խոսի։ Նա քնքշորեն բռնեց կնոջ ուսերը, կնոջ դեմքը շրջեց իր կողմը։

      – Ես սիրում եմ քեզ,– շշնջաց տղան, համբուրելով կնոջ կիսաբաց մեղուշ շուրթերը։ Տղայի շուրթերը պինդ էին, ձեռքերն ուժեղ էին, և գիրկը տաք էր, և կնոջ համար աստղերը երկնքում շաղ էին գալիս, թափվում ծովը… Եվ նա՝ հուզախռով ու արցունքացոլ աչքերով, կրկին ու կրկին հիշեց իրենց հանդիպումն ընկերոջ բնակարանում ու իր մարող շշուկով ասված խոսքերը՝ «Ոչ, ոչ, չհամարձակվեք, չհամարձակվեք», որը «Բոլերոյի» ահագնացող երաժշտության տակ միայն իրեն՝ կնոջն էին լսելի: Բայց դա նույնիսկ դիմադրության փորձ չէր, այլ բնազդային ինքնապաշտպանության նվաղ դրսևորում, իսկ տղան, բուռն կրքից շնչահեղձվելով, ինչպես կատաղի անսանձ հովատակ, այնպիսի մոլուցքով տիրեց նրան, որ հառաչի հետ միասին ասես կանգ առավ իր շնչառությունը… և նա՝ անկամ ու նվաճված, չհասցրեց անգամ մտածել դիմադրության մասին:

      Կինը՝ հայացքը անխռով ծովին, նախատում էր ինքն իրեն, որ արժանապատվություն չունի, այնտեղ, ընկերոջ բնակարանում տրվեց նրան ու տրվում է այստեղ, ավազների մեջ ու այս լերկ քարերի վրա…

      …Նրանք նստել էին սալ քարերին, երազել

Скачать книгу