ТОП просматриваемых книг сайта:
Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Читать онлайн.Название Ոսկե աքաղաղ
Год выпуска 0
isbn 9781772466928
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Այս գործողությունները կատարվում էին ամեն օր և ամեն առավոտ, միշտ անփոփոխ, միշտ միևնույն եղանակով: Մասիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ էր, մանավանդ այն պարտավորությունների մեջ, որ ինքը իրավունք էր համարում ուրիշներից պահանջելու: Իսկ իր պարտավորությունների մեջ նա միշտ բացասական եղանակին էր հետևում:
Ձմեռվա սաստիկ ցրտերին (նա իր խանութում երբեք կրակ չէր վառում) և ամառվա սաստիկ տաքերին Մասիսյանը առավոտից մինչև իրիկուն իր խանութումն էր գտնվում: Ոչ մի դեպք չէր կարող նրան հեռացնել իր սիրելի ապրանքների մոտից: Մասիսյանը չափից դուրս կասկածոտ մարդ էր. ոչ ոքի վրա հավատարմություն չուներ. նա մինչև անգամ չէր հավատում իր կնոջը, որդուն և աղջիկներին, – բոլորին գող էր համարում: Նրա կարծիքով գող չէին միայն գյուղացիները, որովհետև հիմար էին, ոչինչ չէին հասկանում: Իսկ ով որ խելք ուներ, անպատճառ կգողանար: Այս էր պատճառը, որ Մասիսյանը սաստիկ հսկողություն ուներ իր խանութի վրա: Այնտեղ նստած կնայեր ամեն բանի վրա, ինչ որ ծախեին իսկույն պետք է փողերը նրան տային, և նա իսկույն կգցեր կասայի մեջ: Նրա կասան նման էր այն փոքրիկ արկղիկներին, որ շատ անգամ կարելի է տեսնել ժամատների և մատուռների դռների մոտ, ամրացած մի փայտի վրա, կողպած կողպեքով և կնքած: Մի նեղ ծակ միայն բաց է թողած այդ արկղիկների վերևից, որտեղից բարեպաշտ մարդիկ փող են գցում նրա մեջ: Դրա նման էր և Մասիսյանի կասան, որին նա կոչում էր «դախլ», որ նշանակում է մուտք: Ստացած փողը նա իսկույն գցում էր այդ մուտքի դրամարկղի մեջ, որը ամբողջ շաբաթով կողպած էր լինում և բացվում էր միայն յոթն օրը մի անգամ, այսինքն՝ շաբաթ երեկոները, որ հաշվեր, թե որքան ապրանք է ծախվել, և որքան փող է մուտք գործել: Եվ բացի կասայի բացվելու օրից, այսինքն բացի շաբաթ երեկոներից, մնացած մյուս օրերում նա ոչ-ոքի փող տալու սովորություն չուներ և այս շաբաթ երեկոների վճարված փողը նա կոչում էր «ղըստ»: Մասիսյանը ուներ իր զանազան վաճառականական սնահավատությունները: Օրինակ, երկուշաբթի առավոտյան անկարելի էր նրանից մի կոպեկ ստանալ. ոչ ոքի փող չէր տա, որովհետև հավատացած էր, որ եթե երկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի:
Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա: Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած տեղը նիրհել: Բայց անկարելի էր