Скачать книгу

որ երբեմն նրա մեջ բարբարոսության էր հասնում: Բայց նրա խստասրտությունը ավելի տնային էր և ընտանեկան: Նա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են «տանը սատանա, դուրսը քահանա»: Ընտանեկան շրջանում նա բռնակալ էր, որպես գազան, իսկ դրսումը – գառն: Նրա մարդահաճությունը օտարների հետ հասնում էր մինչև ստորաքարշ ցածության: Նա ուներ սողունի բոլոր հատկությունները: Օձի պես դյուրաթեք և առաձգական էր. դեպի ամեն կողմ գալարվում էր, ծռվում և ծալվում էր: Եվ նույնպես օձի նման իր թույնը թաքցրած ուներ խայթոցի մեջ…

      Այսպիսի հատկություններով Մասիսյանը նպատակ չուներ ոչ ոքին խաբելու, ոչ ոքի առջև կեղծավորվելու և ոչ մտածում էր, թե մեղանչում է պատվի դեմ, այլ համոզված էր, թե ուրիշ կերպ լինել կարելի չէ, թե աշխարհը այդ է պահանջում, և իր վարմունքը արդարացնում էր այն սովորական խրատով. «Եթե մտնելու լինիս մի քաղաք և տեսնես, որ մարդիկը միականի են, դու էլ աչքերիցդ մեկը դուրս հա՛ն, որ նրանց նմանես»: – «Սարթ (դյուրաբեկ) ամանը շուտով է կոտրվում», ասում էր նա, պետք է փափուկ լինել, ճկուն լինել, պետք է ամեն կողմ ծալվել, որ կարելի լինի պահպանել իր ամբողջությունը: Մասիսյանի մեջ մտացածին, կեղծ ոչինչ չկար: Ամեն ինչ բխում էր նրա մեջ հաստատ համոզմունքից: Նա հետևում էր իրերի և կյանքի պահանջների ընթացքին, և եթե այդ ընթացքը ձգել էր նրան ծուռ ճանապարհի վրա, նա մեղավոր չէր, այլ մեղավոր էր այն հոսանքը, որ նրան իր հետ էր տանում…:

      Մասիսյանը իր ասպարեզը սկսեց «չոդարությունով», այսինքն թողնելով հոր արհեստը, մսավաճառությունը, սկսեց այնուհետև եղջյուրավոր անասուններ գնել գյուղերից և բերել քաղաքը, ծախել մսավաճառներին: Դա մի տեսակ գերեվաճառություն է: Ով որ ճանաչում է «չոդարին»՝ անասնավաճառին, նա մեզ հետ կհամաձայնվի, որ չոդարը բնավորությամբ շատ չէ զանազանվում այն մարդիկներից, որ Աֆրիկայի ափերի վրա կատարում են ամոթալի առևտուր:

      Փոքր ինչ հարստանալով, Մասիսյանը ձեռք առեց ուրիշ զանազան տեսակ առևտրական գործեր, և ամենի մեջ «ոսկի աքաղաղը» օգնում էր նրան, մինչև նա եղավ իր գավառի ամենահարուստ մարդը:

      Բայց ստոր ծագումից բարձրացած մարդիկ, որպես էր Մասիսյանը, միշտ աշխատում են իրանց տոհմային անցյալը մոռանալ տալ և մի կերպով ազնվացնել նրան: Մասիսյանը թեև հեռու էր ամեն տեսակ փառասիրությունից, բայց այդ ախտից ազատ մնալ չկարողացավ: Ինչը դրդեց նրան, հայտնի չէ, միայն ցանկացավ ունենալ փոքր ինչ փայլուն տոհմանուն: Եվ դրա համար մի մեծ դժվարություն չկար, բավական էր միայն նայել հայոց տարեգրությունների ցանկին և այնտեղից ընտրել մի պատմական անուն: Նա ընտրեց Մասիս անունը, որովհետև մնացյալ բոլոր անունները բռնված էին:

      Իր նախնիքների փառավոր անունները գողանալ և հեռու մնալ նրանց առաքինություններից, – դա մեր, այժմյան հայերիս մեջ, նոր բան չէ: Մենք ունինք այժմ Արշակունիներ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Ամատունիներ, Պահլավունիներ, Կամսարականներ, – և ի՛նչ պետք է մի ըստ միոջե թվել, – մեր լեռների, դաշտերի և գետերի անուններն անգամ միացած են սինլքոր մարդկանց տոհմանունների հետ, այնպես որ, եթե հայոց պատմագիրները նորից աշխարհ գալու լինեին, շատ պիտի զարմանային, տեսնելով, որ մեր բոլոր սպառված նախարարական սերունդը կրկին հարություն էր առել:

      Զ

      Մասիսյանի ընտանիքը փոքր էր: Նրա եղած որդիներից այժմ մնացել էին երկու աղջիկներ և մի տղա միայն: Նրա

Скачать книгу